Connect with us

Բլոգ

Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

Published

on

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին բռոնցքով հարվածած քաղաքացին բերման է ենթարկվել և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Փետրվարի 26-ին «Իմ քայլը» հայտարարություն էր տարածել` դատապարտելով խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակումը։

«Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ԱԺ պատգամավորից հաղորդում է ստացվել, որ ԱԺ շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։ Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 27-ին, ժամը 08։45-ին, նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված 47-ամյա տղամարդը Նոր Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» հայտարարության մեջ նշվում էր, որ «Հայրենիքի փրկման շարժման» անդամներից կազմված մի խումբ փետրվարի 26-ի առավոտյան հարձակում է գործել արցախյան երեք պատերազմի մասնակցած և դեռ վերջին պատերազմի վիրավորումից ամբողջովին չապաքինված, 67-ամյա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բլոգ

Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»

Published

on

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 
Հայաստանի մի շարք համայնքներ այս պահին ոչ թե ընտրված համայնքապետերն են ղեկավարում, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատարները։ Ընտրված համայնքապետերի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես վարչապետի Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատարներ է նշանակել։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ տեղական ինքակառավարման մարմինների ուզուրպացիա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կատարողն ավագանու անդամներից պետք է նշանակվի։ 

Ընտրական օրենսգրքի դրույթին լավատեղյակ մասնագետներն էլ ասում են, որ մինչև համայանքապետի լիազորությունների ավարտը կառավարությունն արդեն պետք է նոր ընտրություններ նախաձեռներ, որպեսզի մեկի պաշտոնավարման ավարտը համընկներ մյուսի պաշտոնավարումը ստանձնելու հետ։ 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատահական չէ, որ մի շարք համայնքներում, որտեղ ընտրություններ են անցկացվել կամ անցկացվելու, պաշտոնակատարներ է նշանակել։ 

«Յուրօրինակ քաղաքականություն է, որպեսզի իր նշանակած մարդիկ մինչև ընտրությունները կարողանան եղանակ փոխել, իրենց ձեռքին լծակներ ունենան՝ ազդելու քաղաքացիների ընտրության վրա։ Ի՞նչ եղավ Գյումրիում. օրինակ՝ Փաշինյանի կողմից նշանակված անձը եկավ, ստանձնեց պաշտոնն ու միանգամից 5 հոգու ազատեց աշխատանքից՝ հասկացնելով, որ ով թպրտալ փորձի, նույն ճակատագիրը նաև իրեն է սպասվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։ 

Իշխանությունը, փաստորեն, հատկապես այն համայնքներում, որտեղ ընդդիմության թեկնածուներն են պաշտոնավարում, անում է հնարավորը լծակներ բանեցնելու ու յուրայինների միջոցով տեղական մարմիններում իր դիրքերն ամրապնդելու, սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար»

Continue Reading

Բլոգ

Լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար․ Վարդան Ոսկանյան

Published

on

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 


Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան լավատես եմ, սակայն ուզում եմ արձանագրել՝ եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են։ 


Ոչ մի թուղթ չի զսպելու սրան, քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար։ 


Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով, թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»։

Continue Reading

Բլոգ

Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են. Սարգսյան

Published

on

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.


«ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միջնորդության համար: Ի՞նչ է սա նշանակում: 

Թուրքիան մեր առջև մշտապես դրել է մի շարք նախապայմաններ: Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Լեռնային Ղարաբաղի զիջում Ադրբեջանին, հիմա էլ արդեն Նախիջևան-Ադրբեջան միջանցքի բացում: Սրանք հիմնական, բայց ոչ բոլոր նախապայմաններն են: Ընդ որում, երրորդ նախապայմանը միս ու արյուն է ստացել 2020թ. վերջին:

Ի՞նչ ունենք հիմա: Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է: Արցախը հանձնված է: Հիմա, եթե միջանցքի նախապայմանը Թուրքիան դրել է, իսկ Հայաստանը դիմում է Ռուսաստանի միջնորդությանը, ուրեմն հայկական կողմը այդ նախապայմանն էլ է պատրաստ բավարարել: 

Չեմ բացառում, որ «առանց նախապայմանների» եզրույթը հայկական կողմը կիրառվել է «երկրորդային» նախապայմանների համար (անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի հեռացում, տարածքային պահանջատիրությունից հրաժարում և այլն):
Թե չէ էլ ի՞նչ նախապայման: Բոլոր հիմնական նախապայմանները բավարարել ենք, մեկն էլ շուտով կբավարարենք»:

Continue Reading

Բլոգ

Որ դեպքում Ուկրաինան ռազմական դրություն կմտցնի. Ռադայի պատգամավոր

Published

on

Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն կմտցնեն միայն լայնամասշտաբ ներխուժման դեպքում, հայտարարել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ռադայի պատգամավոր Օլեգ Սեմինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք բոլորս հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, բայց մենք չպետք է խուճապի մատնվենք, գործենք սթափ գլխով եւ պատրաստ լինենք, որ դա իրականում կարող է տեղի ունենալ։ Եթե ​​դա տեղի ունենա, մենք՝ որպես պետություն, պետք է պայքարենք մինչեւ վերջ»,- ասել է պատգամավորը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, Արմատական ​​կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել էր, որ, իր տեղեկություններով, Զելենսկին ծրագրում է դեկտեմբերի 1-ից երկրում ռազմական դրություն մտցնել։

Անկախության բոլոր տարիների ընթացքում Ուկրաինայում ռազմական դրություն մտցվել է միայն մեկ անգամ՝ 2018 թվականի նոյեմբերի վերջին` այն բանից հետո, երբ ռուս սահմանապահները Կերչի նեղուցում երեք ուկրաինական նավ կալանեցին, որոնք խախտել էին պետական ​​սահմանը։ Ռազմական դրությունը գործել է միայն տասը շրջաններում 30 օր, որից հետո այն չեղարկվել է։

Continue Reading

Բլոգ

Փաշինյանը Հայաստանը տանելու է դեպի կործանարար պատերազմի. Մանուկյան

Published

on

Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն իր նկատմամբ հարուցված դատական նիստի լուսաբանմանը ներկա լրագրողներին ասել է, որ գործող իշխանությունը ժողովրդի համար խորթ իշխանություն է, և որևիցե բան անել չի կարող։

«Այս իրավիճակը, որ տիրում է հիմա Հարավային Կովկասում և մեր սահմաներում, կայուն վիճակ չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ, խոսելով խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանելու է դեպի կործանարար պատերազմի»,-ասել է Վազգեն Մանուկյանը, ապա հավելել, որ նույն այդ ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունները մեծանում են։

Continue Reading

Բլոգ

Փաշինյան-Ալիև հանդիպման փաստն ավելի կարևոր է, քան դրա արդյունքը. Ֆյոդոր Լուկյանովը

Published

on

Միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավորխմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը նոր բան չի ակնկալում Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններից, քանի որ, նրա կարծիքով, հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հեռու են լուծված լինելուց:

«Արմենպրեսի» հետ զրույցում Լուկյանովը նշել է, որ այս իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և պատերազմից հետո ընդհատված շփումների վերականգնումը ինքնին ավելի կարևոր է, քան բանակցությունների արդյունքը: Այդ հարցում ռուսաստանցի միջազգայնագետը կարևորում է թե՛ եվրոպական կողմի, թե՛ Ռուսաստանի միջնորդական դերակատարումը:

«Դժվար է ինչ-որ նոր բան ակնկալել, քանի որ իրավիճակը հեռու է կարգավորված լինելուց, և վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմնականում մնում է նախագծային վիճակում: Դրան գումարվում են վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները, որոնք ցույց տվեցին, թե ինչ աստիճանի երերուն վիճակում է այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ այս իրավիճակում խնդիրը մեկն է՝ վերականգնել այն շփումները, որոնք ընդհատվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո: Առանց այդ կապերի և շփումների վերականգնման, հնարավոր չէ առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ակտիվություն են ցուցաբերում թե՛ եվրոպացիները, թե՛, բնականաբար, նաև Ռուսաստանը: Այդ տեսանկյունից հանդիպման փաստն, ըստ իս, ավելի կարևոր կլինի, քան դրա արդյունքը», – ասել է Ֆյոդոր Լուկյանովը:

Continue Reading

Բլոգ

Բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հերթական դեպքը

Published

on

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708  ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Continue Reading

Բլոգ

Նախարարը՝ սնդդային կետերում թունավորումների դեպքերի մասին

Published

on

Կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված քաղաքացիները կարող են 6 ամիսհետո վերապատվաստվել։ Պարտադրանք չկա։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ եթե չվերապատվաստվեն, նրանց համար սահմանափակումներ կգործե՞ն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նման բան դեռ չի քննարկվում։

Անդրադառնալով վերջին շրջանում տարբեր սննդային կետերում արձանագրված թունավորման դեպքերին՝ նախարարն ասաց, որ հիվանդությունների վերահսկման կենտրոնն իր գործառույթների շրջանակներում ամբողջական ուսումնասիրում է հարցը։

«Կարծում եմ՝ բոլոր դեպքերի վերլուծության արդյունքում գուցե կանխարգելիչ այցելությունների, ստուգումների կարիք լինի, որ բացառենք նման թունավորումների դեպքերը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, որ ամբողջ հանրապետության տարածքով ջրից պարբերաբար նմուշառում է վերցվում և այս պահին որևէ շեղում արձանագրված չէ։

Continue Reading
Բլոգ1 day ago

Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»

Բլոգ1 day ago

Լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար․ Վարդան Ոսկանյան

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ․ Նիկոլի Վերջը մոտ է ․ հեղաշրջում կլինի

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Չպետք է թույլ տալ, որ Փաշինյանին սպանեն․ Արթուր Ալեքսանյան

Պատահարներ2 days ago

Արտակ Հովհաննիսյանի՝ ՊՆ-ին նվիրած մեքենան վթարի է ենթարկվել

Բլոգ2 days ago

Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են. Սարգսյան

Քաղաքականություն2 days ago

Գործարար Ռուբեն Վարդանյանը կմտնի՞ քաղաքականություն. ինչ ելքեր է նա տեսնում` երկիրն ստեղծված իրավիճակից հանելու համար

Բլոգ2 days ago

Որ դեպքում Ուկրաինան ռազմական դրություն կմտցնի. Ռադայի պատգամավոր

Բլոգ2 days ago

Փաշինյանը Հայաստանը տանելու է դեպի կործանարար պատերազմի. Մանուկյան

Բլոգ2 days ago

Փաշինյան-Ալիև հանդիպման փաստն ավելի կարևոր է, քան դրա արդյունքը. Ֆյոդոր Լուկյանովը

Քաղաքականություն2 days ago

Իրանը կտրականապես դեմ է սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար

Քաղաքականություն2 days ago

Բայրամովը նոր հայտարարություն է արել Հայաստանի հետ սահմանազատման մասին

Քաղաքականություն2 days ago

Ո՞ր ժամին կմեկնարկի եռակողմ հանդիպումը․ Կրեմլից արձագանքում են

Բլոգ2 days ago

Բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հերթական դեպքը

Քաղաքականություն2 days ago

Շտապ գնում էր․ նոր մանրամասներ՝ ԱԺ նախագահի համար գնած թանկարժեք մեքենայի մասին

Քաղաքականություն2 days ago

Ավելի քան վստահ եմ, որ այս իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիան և դեմարկացիան. Արսեն Բաբայան

Քաղաքականություն3 days ago

Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղցի Բոգոյի համար մրցույթ է չեղարկել. HETQ

Քաղաքականություն3 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը միջանցք հանձնելու թղթի տակ ստորագրել է․ հիմա փորձում է «քցել» Պուտինին

Քաղաքականություն3 days ago

Հաղորդում հանցագործության մասին. Փոստանջյանը դիմել է իրավապահներին

Քաղաքականություն3 days ago

«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք». Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն5 days ago

Ռուսաստանում Արայիկ Հարությունյանի վրա զայրացել են․ նա շտապել է Փաշինյանի, իսկ հետո Մուրադովի մոտ

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը իրեն «գժի տեղ» է դնում, բայց դա իրեն չի օգնելու

Բլոգ5 days ago

Միջանցքի հարցը ստանալու է ռազմական լուծում՝ Արարատ Միրզոյանը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի սուտը

Բլոգ5 days ago

Հավաստի տեղեկություններ կան, որ ստորագրված է փաստաթուղթ, ըստ որի… Ավետիք Իշխանյանը փակագծեր է բացում

Քաղաքականություն5 days ago

Հայաստանի դեմ նոր խոշոր սադրանք է պատրաստվում․ Մոսկվան սկսեց «մաքրել դաշտը»

Քաղաքականություն2 days ago

Բայրամովը նոր հայտարարություն է արել Հայաստանի հետ սահմանազատման մասին

Բլոգ3 days ago

Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենան կգնեն. արժեքը՝ 90 միլիոն դրամ

Քաղաքականություն3 days ago

Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ

Քաղաքականություն3 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը միջանցք հանձնելու թղթի տակ ստորագրել է․ հիմա փորձում է «քցել» Պուտինին

Քաղաքականություն5 days ago

ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՀՀ ներկայացուցչի նամակը` ՄԱԿ֊ի ԱԽ փաստաթուղթ

Հասարակություն4 days ago

Սիրադեղյանի աճյունը Հայաստանում է. ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա հոգեհանգիստը

Բժշկություն5 days ago

Ահա թե որտեղ են մարդիկ ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով. Բժիշկը պարզաբանում է

Քաղաքականություն2 days ago

Իրանը կտրականապես դեմ է սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար

Քաղաքականություն4 days ago

Փաշինյանի համար հարված չէր, երբ մեր դրոշները թշնամին ոտնատակ տվեց. Վարդանյան

Հասարակություն4 days ago

Վանո Սիրադեղյանի աճյունը օրերս կտեղափոխվի Հայաստան. Փաշինյան

Բանակ5 days ago

Եղբորս սպանել են, նրա վրա 3 կրակոց է եղել, բազմաթիվ կապտուկներ. պայմանագրայինի եղբայրը պնդում է, որ եղբորը դաժանաբար սպանել են

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյան-Ալիև դավադրությու՞ն․ ինչ սպասել Բրյուսելից

Քաղաքականություն4 days ago

Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել

Պատահարներ4 days ago

Պարեկային ծառայության ղեկավարը վթարի՞ է ենթարկվել. «Հրապարակ»

Քաղաքականություն4 days ago

Փորձել են գաղտնալսել Արթուր Վանեցյանին և նրա հարազատներին․ պատգամավորի հայտարարությունը

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ․ Նիկոլի Վերջը մոտ է ․ հեղաշրջում կլինի

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Չպետք է թույլ տալ, որ Փաշինյանին սպանեն․ Արթուր Ալեքսանյան

Քաղաքականություն3 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը միջանցք հանձնելու թղթի տակ ստորագրել է․ հիմա փորձում է «քցել» Պուտինին

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը իրեն «գժի տեղ» է դնում, բայց դա իրեն չի օգնելու

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյան-Ալիև դավադրությու՞ն․ ինչ սպասել Բրյուսելից

Քաղաքականություն1 week ago

Իշխանական պատգամավորը պարտքերի պատճառով փորձել էր ինքնասպան լինել

Քաղաքականություն1 week ago

Տեսանյութ․ Հայաստանի ցանկության դեպքում Ռուսաստանը դուրս կբերի 102-րդ ռազմաբազան․ Պուտինի առաջարկը Փաշինյանին

Քաղաքականություն1 week ago

Տեսանյութ․ Արտակ Դավթյանին աթոռով ծեծել եմ․ նա է վերադարձրել ադրբեջանցի գերիներին․ Մանախի բացահայտումը

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Արշակ Կարապետյանը նախարարի պաշտոնից ազատվել է Ադրբեջանի՞ պահանջով

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Փաշինյանն ու Ալիևը փորձում են «քցել» Պուտինին

Քաղաքականություն2 weeks ago

Փաշինյանի և Ալիևի նոր գաղտնի պայմանավորվածությունը․ ով է նրանց կապն ապահովում

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Ի՞նչ դիրքեր են հանձնվել Սյունիքում, ի՞նչ իրավիճակում է Ճակատենի ճանապարհը

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Պապիկյանը լինելու է «ժուչոկ»․ Փաշինյանը վախենում է ռազմական հեղաշրջումից

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Ջալալ Հարությունյանի որոշման արդյունքում զորքը կոտորվել է․ ինչու է նա հրամայել չկրակել 250 հոգանոց ադրբեջանական խմբի վրա

Պատահարներ2 weeks ago

Բացառիկ տեսանյութ Քանաքեռցի «Տույի» և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի ս պանությունից

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ. Ադրբեջանցի զինվորները Փաշինյանին կփռեին ասֆալտին․ Ալիևը դեռ ստանալիք ունի

Քաղաքականություն3 weeks ago

120 % պարգևավճարները ավելացնում են՝ իրենց քաղաքական բոլոր որոշումները իրականացնելու նպատակով

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ. Փաշինյանը գաղտագողի է գնացել Կապան․ քաղաքացիներին ահաբեկում են

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ․ Չինաստանը խիստ կպատժի Փաշինյանին, եթե Հայաստանը միանա հակաչինական դավադրության

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ. Արարատ Միրզոյանին ծեծեցին, որպեսզի չհասնի ԱԺ և չկարողանա մեկուսացնել Փաշինյանին

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending