Սպորտ
Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Թբիլիսի՝ Վրաստանի հավաքականի հետ Եվրո-2022-ի որակավորման փուլի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5–ին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հայտավորել է հետեւյալ ֆուտբոլիստներին.
Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան – «Ստոլիցա» (Բելառուս)
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով:

Սպորտ
Աղբյուր․ Հենրիխ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել Կրասնոդարի սեփականատիրոջ հետ

Մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը նոր տեղեկություններ է հայտնում՝ կապված Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է Armsport. am-ը:
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է զբաղեցնել ռուսական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։
Միևնույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն այս պահին չի դիտարկում ֆուտբոլիստի կարիերան Ռուսաստանում շարունակելու տարբերակը
Սպորտ
Ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ. Մխիթարյանը՝ Ազգերի լիգայի մասին

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,-Մխիթարյանի խոսքերն է փոխանցում ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Ուկրաինայի ու Շոտլանդիայի հավաքականների հետ:
Սպորտ
Ընկերները կրկին միասին են

Լեոնել Մեսսին ընտանիքի հետ արձակուրդի վերջին օրերն անց է կացնում Իբիցայում: Այստեղ նա իր ընկերոջ՝ Սուարեսի հետ է: Նրանց միասին նկատել են Բարսելոնայի օդանավակայանում:
Հայտնվում է, որ Մեսսին կատալոնական գրանդի տրամադրութան տակ կլինի արդեն օգոստոսի 5-ից:
Այս պահին Մեսսին դեռ ազատ գործակալ է, նրա հետ նոր պայմանագիր դեռ չի կնքվել:
Սպորտ
Մնա՞լ «Բարսայում», թե՝ հեռանալ. Ռոնալդինյոն ասել է, թե ինչ պետք է անի Մեսսին

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծում է, որ Լեոնել Մեսսին պետք է շարունակի ելույթները կապտանռնագույնների կազմում:
Բրազիլացու խոսքերով, Մեսսին «Բարսայի» պատմությունն է, պետք է մնա հարազատ ակումբում:
Սպորտ
Վրացի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Միլան»

Ռուսական «Ռուբինի» վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան տեղափոխվում է իտալական «Միլան»:
Հայտնվում է, որ տեղափոխություն կայանում է այդ թվում նաև իտալական գրանդի նախկին պաշտպան Կախա Կալաձեի շնորհիվ:
Կայանալիք տրանսֆերի արժեքը չի հայտնվում:
Սպորտ
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակիչում է եւ կպայքարի օլիմպիական մեդալի համար

Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս եկավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարի եզրափակիչ:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը որակավորման փուլում վաստակեց 14.866 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչի ուղեգիր նվաճած կորեացի Շին Ջեհվանը նույնպես հավաքեց 14.866 միավոր:
Առաջին ցատկի համար 28-ամյա Դավթյանը վաստակել էր 14.733 միավոր, իսկ երկրորդ ցատկի համար՝ 15.000: Եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երևանի ժամանակով 13:45-ին:
Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաև նժույգ թափեր վարժության որակավորման փուլում, որտեղ գրանցել էր 9-րդ արդյունքը և չէր կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքել էր 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում:
Ավելի վաղ Արթուր Դավթյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել էր իր ելույթին:
Արթուր Դավթյան
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։
Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։
Ամուսնացած է, ունի 2-ամյա դուստր։
Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն։
Մասնակցել է Լոնդոն-2012-ի եւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին:
Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։
Սպորտ
«Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին

«Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին: Այս մասին հայտնում է Օնդա Սերոն:
Սերուցքայինները կարծում են, որ Լա Լիգայում Մեսսիի ներկայություը նշանակալի դեր ունի առաջնության մարկետինգի համար:
Արքայական ակումբը ցանկանում է իմանալ՝ ինչպես կարելի է խուսափել Մեսսիի հեռանալուց ու ինչ կարող է անել ակումբը դա թույլ չտալու համար:
Սպորտ
Հայաստանի օլիմպիական հավաքկանը Տոկիոյի օլիմպիադայի բացման արարողության ժամանակ

Հայաստանի օլիմպիական հավաքկանը Տոկիոյի օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Լուսանկարը հրապարակել է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ունի 17 անդամ։
Հավելենք, որ Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
- Ժամանց10 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ10 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է