Ժամանց
«Նախկինում գեր եմ եղել, անձնական խնդիրների պատճառով նիհարեցի»․ Էլեն Ասատրյան
Դերասանուհի Էլեն Ասատրյանն այս ընթացքում հեռուստատեսային զբաղվածություն չունի, սակայն ասում է, որ շուտով հեռուստադիտողներն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենան։
Դերասանուհին նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության «Քո սպորտը» նոր նախագծում, որի մասնակիցները հաղթահարում են իրենց վախերն ու պայքարում իրար դեմ։
Tert.am Life-ն Էլենի հետ զրուցել է նորություններց, ներկայիս զբաղվածության և անձնական կյանքում ընտրություն կատարելու մասին։
Դերասանուհին նշեց, որ ներկայիս գրաֆիկը իրեն ցերեկային հագեցած կյանքով ապրելու հնարավորություն չի տալիս, քանի որ աշխատում է ակումբում՝ որպես հաղորդավարուհի և երգչուհի։ Դերասանուհին երաժշտական նորություն ներկայացնելու ցանկություն ունի։
«Կներկայացնեմ իմ երկրորդ տեսահոլովակը։ Այս նորության հետ կապված դեռևս հստակ ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ դեռ չեմ կողմնորոշվում՝ այս ընթացքում նախապատվությունս տամ ռիթմի՞կ , թե՞ մեղեդային ստեղծագործության։ Նորությունն անպայման կլինի, բայց թե ինչպիսին, չեմ կարող դեռ ասել»,- ասաց նա:
Էլենի հաջորդ նորությունը կապված է հեռուստատեսության հետ։ Չնայած աշխատանքային գրաֆիկի սահմանափակումներին՝ նա ասաց, որ կարողացել է այս ընթացքում նկարահանվել Հանրային հեռուստաընկերության նախագծերից մեկում։
«Շուտով Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի «Քո սպորտը» նախագիծը, որտեղ ես էլ եմ մասնակցել: Սպորտային տարբեր փորձություններով նախագիծ է, որտեղ մասնակիցներն իրար դեմ են պայքարում, կար նաև վախերի հաղթահարման խնդիր, էքստրիմ։
Ինքս երբևէ սպորտով չեմ զբաղվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ անգամ մարզասրահ չի հաճախում։
Դեռ տարիներ առաջ Էլենին հաջողվել է բավականին նիհարել, սակայան նա դա կապում է հոգեբանական վիչակի հետ։ Ասում է՝ նիհարել է առանց դիետաների և մարզումների։
«Մարզասրահներ հաճախել չեմ կարողանում իմ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Դիետաներ ևս չեմ պահում՝ սնվում եմ մեկ անգամ և գիշերը շատ ուշ ժամի։
Նախկինում գեր եմ եղել, հիմա՝ ոչ: Հատուկ որևէ բան չեմ արել, նիհարելուս պատճառն անձնական խնդիրներն էին, երբ տրամադրություն չեմ ունենում, չեմ կարողանում սնվել։ Ստացվեց այնպես, որ մի քանի տարի առաջ այդ խնդիրների հետևանքով նիհարեցի»,- ասաց Էլենը:
Դերասանուհին նշեց, որ չնայած հիմա իր կազմվածքը թույլ է տալիս կրել ցանկացած հագուստ, աշխատանքից նախընտրում է դուրս հագնել առօրյա և հարմարավետ հագուստ։
«Քանի որ աշխատանքի մեջ բարձրակրունկներով, դասական հագուստով եմ լինում, առօրյայում նախապատվությունս տալիս եմ հարմարավետությանը, ցածրակրունկ կոշիկներին, սպորտային հագուստին՝ առանց որևէ ավելորդության։ Գիշերային աշխատանքը շատ ծանր է, այն էլ՝ բարձրակրունկներով, առօրյայում ջինսային հագուստը լավագույն տարբերակն է։
Պահարանումս էլ գերակշռում է սև գույնը։ Սեքսուալ հագուստների վրա չեմ կենտրոնանում: Երբ մարմինը գեղեցիկ է, դու գեղեցիկ ես և կարողանում ես քեզ ճիշտ մատուցել՝ կլինես սեքսուալ և ցանկալի։ Տանից դուրս գալուց առաջ նման հարցերով չեմ տառապում՝ հագնում եմ այն, ինչի տրամադրությունն այդ պահին ունեմ»,- ասաց Էլենը։
Նրա խոսքով, չնայած աշխատանքի ծանրությանը, համապատասխան վարձատրվում է և գոհ է իր եկամտից:
«Յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունները, իմ գործն էլ շատ պատասխանատու է։ Մասնագիտությանս բերումով ցերեկային կյանքը խորթ է դարձել ինձ համար։
Եթե ցերեկային ժամերին շատ կարևոր գործեր, նկարահանումներ չեն լինում, ինձ չեք տեսնի որևէ տեղ,- ասաց նա , ապա անդրադարձավ իր եկամտին,- այսօր Հայաստանում մարդիկ առավոտից երեկո աշխատում են և ստանում չնչին գումար։ Իմ աշխատավարձն ինձ բավարարում է, իմ կատարած աշխատանքին համարժեք վարձատրվում եմ»։
Ֆինանսական կայունությունը, ըստ դերասանուհու, ունի նաև իր բացասական կողմը։ Էլենը նշեց, որ իր համար բարդ է ընտրություն կատարել անձնական կյանքում․
«Կայացած լինելն ինձ խանգարում է։ Տղաներին վանում են շատ ուժեղ աղջիկները, նրանք, ովքեր սեփական ուժերով գումար են վաստակում։
Տղաները կարծում են, որ իրենց համար բարդ կլինի այդ աղջկա կողքին, որ այդ աղջիկն իրենց շատ պահանջներ կներկայացնի։ Շատերը չեն պատկերացնում, որ նման աղջիկները կարող են լինել փխրուն, լավ աղջիկ, որը կդառնա լավ կին, լավ մայր իրենց երեխաների համար։
Տղաները նախընտրում են չերևացող աղջիկների, որոնք չեն աշխատում, տանից դուրս չեն գալիս, ոչ մի բանի այս կյանքում ինքնուրույն չեն հասել։
Իսկապես դժվար է ընտրություն կատարել՝ ամեն մեկը չի էլ մոտենում քեզ, անգամ ամենաուժեղ տղամարդիկ են կարծում, որ դու իրենցից ուժեղ ես և իրենց համար դժվար կլինի քեզ հետ»։
Աղբյուր՝ Tert.am Life
Ժամանց
Սեյրան Օհանյանի կինը նոր լուսանկար է գցել

Սերյան Օհանյանի կինը նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան էջում և կից գրել
Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է
Աղոթք չարի դեմ
ՏԵ ՜Ր,
Խաչիդ նշանով պահպանի ՜ր
հոգիս և մարմինս
մեղքերի պատրանքներից,
դևերի փորձություններից,
անիրավ մարդկանցից,
հոգու և մարմնի բոլոր վտանգներից:
Թող Քո Աջը
Հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ,
Տանը նստելիս, ճամփա գնալիս,
Քնած թե արթուն,
Որպեսզի երբե ՜ք չսասանվեմ:
ԱՄԵՆ

Ժամանց
Հայելային ամսաթիվ 22/02/2022. ի՞նչ է դա 7 ինչ է կանխատեսել Վանգան դրա կապակցությամբ

2022 թվականի փետրվարի 22-ը կլինի տասնամյակի ամենաուժեղ ամսաթիվը և ընթացիկ հազարամյակի ամենավառ հայելային ամսաթվերից մեկը: Այս կախարդական օրը բազմաթիվ փորձություններ և կախարդական իրադարձություններ է բերելու ինչպես ողջ մարդկության, այնպես էլ մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար:
Նաև հայտնի են մի քանի կանխատեսումներ 22․02․2022 հայելային ամսաթվի վերաբերյալ, որոնց թվում արժե առանձնացնել Վանգայի մարգարեությունը և մասնագետների կողմից դրա վերծանումը:
Խորհուրդ ենք տալիս կապել ամրագոտիները, քանի որ շատ անսպասելի ու կտրուկ շրջադարձեր կլինեն։
Հայելային ամսաթիվ 22.02.2022՝ ի՞նչ է դա
22.02.22 հայելային ամսաթիվը մոգական թիվ-պալինդրոմ է, որը նույն կերպ է կարդացվում երկու կողմից։ Նումերոլոգներն այս ամսաթիվն անվանում են նաև Վեց երկուսի օր և դրան վերագրում են պարանորմալ, նույնիսկ կախարդական հատկություններ:
Այս օրը սերտորեն կապված է կարմայական իրադարձությունների հետ, և ամսաթիվն ինքնին կարող է ազդել ձեր կյանքի վրա և արմատապես փոխել ձեր ճակատագիրը:
Փոփոխությունների վեկտորը դրական ուղղությամբ ուղղելու համար, հայելային ամսաթվին 22.02.22-ին անհրաժեշտ է ցանկություն պահել և ծեսեր իրականացնել դժգոհություններից ազատվելու համար:
Նաև այս օրը կապված է մի քանի մարգարեությունների հետ, որոնցից մեկը մարդկությանը բացահայտեց լեգենդար գուշակ Վանգան:
Ի՞նչ է ասել Վանգան 22.02.2022 հայելային ամսաթվի մասին
Դժբախտաբար (կամ բարեբախտաբար), Վանգան չի նշել կոնկրետ ամսաթիվ, երբ խոսել է այս կանխատեսման մասին: Բուլղարացի պայծառատեսը մի անգամ ասաց, որ վեց երկուսի օրը նոր Երկիր կհայտնվի: Թե ինչ է դա նշանակում, ոչ գիտնականները, ոչ էլ մեծ Վանգայի հետևորդները լիովին չեն կարողացել պարզել: Գուշակի խոսքերի վերծանման ընթացքում կարծիքները բաժանվեցին:
Ժամանց
Եթե դուք այս նկարում գտնեք թաքնված մերկ կնոջը 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է

Գերմանացի նկարիչ Յորգ Դուստերվալդը նկարում է բնություն։ Սակայն նրա նկարները սովորական չեն և տարբերվում են մյուս նմանատիպ նկարներից։
Նրա գործերից մեկը շատ հայտնի է դարձել համացանցում։ Տղամարդը հրապարակել էր մի նկար և խնդրել բոլորին գտնել նկարում թաքնված կնոջը։

Ժամանց
Մոդել Կալյա Էրինի նոր էրոտիկ ֆոտոշարքը
Ժամանց
Քոչարյանն ինձ զոհաբերեց/ Փաշինյանի ստվերը չեմ / Չգիտեի, որ կինս մահացել է / 10 տարի ազատազրկվել եմ
Ժամանց
Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին/ Ամուսնությունս ճիշտ էր/ Ընդդիմությունն իր մեջ նայելու խնդիր ունի
Ժամանց
Որտեղ և ինչպես է ապրում Անգելա Մերկելը
Ժամանց
Որքան է վաստակում Վլադիմիր Պուտինը
- Ժամանց11 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ11 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է