Տնտեսություն
Արցախցիներին տրվելիք 68 000 դրամը կօգնի մարել կոմունալ ծախսերը
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչ բաժանորդներին` օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը ժամանակին մարել՝ անջատումներից խուսափելու և փոխհատուցման միջոցառումից օգտվելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ի շրջանառություն կոմունալ ծառայությունների անվճար լինելու լուրերի` բնակիչ բաժանորդների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի համար ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված են ողջամիտ սահմանաչափեր:
Ինչպես նաև առաջիկայում նախատեսվող 68 000 ՀՀ դրամի չափով բնակչության տրամադրվելիք սոցիալական աջակցության գումարը նույնպես հնարավորություն կտա մարել առաջացած կոմունալ ծառայությունների պարտքը:
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Տնտեսություն
Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ. նոր նախագիծ

«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում է նվազագույն աշխատավարձ 68 հազար դրամը փոխարինել 100 հազար դրամով, գրում է armlur.am-ը։
Հիմնավորման մեջ խմբակցությունը նշում է, որ թանկացել են մի շարք ապրանքատեսակներ, բացի այդ ավելացել է ջրի սակագինը, չի բացառվում՝ նաեւ գազի սակագինը բարձրանա: Եվ հաշվի առնելով այս ամենը՝ ընդդիմադիր խմբակցությունը նվազագույն աշխատավարձի նման բարձրացում է առաջարկում՝ ընդգծելով, թե սպառողական զամբյուղն էլ 70 հազար դրամ է կազմում:
Հավելենք, որ կառավարությունն իր ծրագրով ստանձնել էր պարտավորություն նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ:
Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե ընդդիմադիրները այս նախագիծը ներկայացնելիս հաշվի են առել ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները, թե՞ ոչ և արդյո՞ք նախագիծն իրատեսական է։
Տնտեսություն
Երևանի նորընտիր քաղաքապետը 144 դոլարի վարկ ունի

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բանկերից մեկում 144 դոլարի վարկ ունի։ Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է Սարգսյանի ներկայացրած հայտարարգրից։ Ըստ այդմ՝ տարեկսզբին ներկայացված հայտար արագրի՝ Հրաչյա Սարգսյանն ունի մեկ անշարժ գույք՝ համատեղ սեփականությամբ բնակարան Աջափնյակ համայնքում։ Նոր քաղաքապետը չունի ավտոմեքենա, դրամական խնայողություններն էլ տարեսկզբին կազմել են 600 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 400 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար։
Ամբողջ տարվա եկամուտը կազմել է 6 միլիոն 686 հազար 131 դրամ, աղբյուրը նշված է աշխատավարձ և պարգևավճարներ։ Տարեկան եկամուտների մեջ նշված է նաև բանկերից մեկից վերցրած 144 դոլար վարկը։
Քաղաքապետի կնոջ հայտարարագրում անշարժ ու շարժական գույքի և եկամուտների մասին տվյալներ չկան։ Միակ տվյալը դրամական խնայողությունն է՝ 1 միլիոն դրամի չափով։
Տնտեսություն
Ամուլսարի վերագործարկումից հետո ընկերությունը պետական բյուջե մեծ գումարներ կփոխանցի. «Լիդիան Արմենիայի» հայտարարությունը

Հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության ստանձնած պարտավորությանը` «Լիդիան Արմենիան» ներկայացնում է 2021թ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Ամուլսարի հարակից խոշորացված համայնքների (Ջերմուկ, Զառիթափ, Գորայք) բյուջեներ կատարած վճարումները:
2021թ. ընկերությունը Ջերմուկ (Գնդեվազ) համայնքին վճարվել է 362 869 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Զառիթափ (Սարավան) համայնքին` 238 867 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Գորայք համայնքին` 225 640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ընդհանուր 3 համայնքներին միասին 2021թ. «Լիդիան Արմենիան» վճարել է 827 376 ԱՄՆ դոլար, իսկ 2008թ.-ից սկսած` ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար:
Չնայած վերջին 3,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետևանքով «Լիդիան Արմենիան» փաստացի ի վիճակի չի եղել իրականացնել գործունեություն, ընկերությունը միևնույն է բարեխղճորեն կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Ավելին նույնիսկ այս պայմաններում 2021թ. 9 ամիսների կտրվածքով «Լիդիան Արմենիան» նաև եղել է Հայաստանի 27-րդ խոշոր հարկատուն` պետական բյուջե վճարելով 8 մլն 450 հազ. ԱՄՆ դոլար հարկ:
Վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումից հետո ընկերության կողմից դրամական հոսքերը տեղական և պետական բյուջեներ բազմակի անգամ աճելու են: Սա բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենալու մեր երկրի և հատկապես Ամուլսարի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Տնտեսություն
Երկաթգծի վերագործարկման համար 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու. Նախարար

Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան տանող երկաթգիծը, լրագրողներին այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Երասխի մոտ, կարծեմ, մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է», – ասաց նախարարը։
Նա նշեց, որ այդ հատվածում նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է։
«Այդտեղ այս պահին հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական։ Բայց կարծում եմ, որ մինչև 200 մլն դոլարի սահմանում կարող է լինել ներդրումը։ Ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է։ Այդտեղ 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու, որպեսզի վերագործարկվի այդ հատվածը», – ասաց Վահան Քերոբյանը:
Տնտեսություն
Ռոմանոս Պետրոսյանի դրամական միջոցները կտրուկ աճել են

ՊՎԾ նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանը 2020թ-ի տարեկան հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան՝ Կոտայքի մարզում, որը ձեռք է բերել 2001թ-ին։ Հողամաս՝ Կոտայքի մարզում, որը ձեռք է բերել 2014թ-ին և բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019թ-ի նոյեմբերին։ Տարվա ընթացքում Պետրոսյանը վաճառել է իր BMW X5 մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին գրում է MediaHub. am-ը:
Պետրոսյանը 60% բաժնային արժեթուղթ է հայտարարագրել։ Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1,924,091 դրամ, իսկ տարեվերջին՝ 3,861,203 դրամ։ Նրա կանխիկ գումարը ևս աճել է տարեսկզբի 850,000 դրամից դառնալով 5,750,000 դրամ։ Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է 8,308,526 դրամ, որը ստացել է Կոտայքի մարզպետարանից՝ աշխատավարձի դիմաց։ 5,687,889 դրամ ստացել է Շրջակա միջավայրի նախարարությունից։ Եվս 3,005,573 դրամ ստացել է ՊԵԿ-ից։ Մեքենան օտարելու է 3,000,000 դրամով։
Պետրոսյանի կինը հայտարարագրել է 147,296 դրամ՝ բանկային հաշվին և 950,000 դրամ՝ կանխիկ գումար։ 819,420 դրամ ստացել ՍՄԱՐԹ Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամից՝ որպես աշխատավարձ ևս 1,083,128 դրամ աշխատավարձ ստացել է Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջից։
Տնտեսություն
Հունվարի 1-ից Ռուսաստանը կփոխի կենսաթոշակների տրամադրման կարգը

2022 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում կփոխվի կենսաթոշակների տրամադրման եւ դրանց ավելացումների թվի վերահսկման կարգը: Այդ կարգն ավելի վաղ հաստատել է Աշխատանքի նախարարությունը, գրում է Լենտա.Ռու-ն:
Մասնավորապես, վճարել եւ տրամադրել կենսաթոշակը տարածք, որտեղ սահմանված է արտակարգ իրավիճակի ռեժիմ անկախ դրա բնույթից՝ դաշնային, միջշրջանային, տարածաշրջանային, միջհամայնքային կամ տեղական, կարելի է ընթացիկ ամսվանից ավելի վաղ: Այդ նպատակով կենսաթոշակառուն պետք է ներկայացնի իրավիճակի մասին դիմում եւ փոխանցի այն Կենսաթոշակային հիմնադրամ:
Տարեց ռուսաստանցիները նաեւ կարող են ընտրել, թե որ միջոցով են նրանք ցանկանում ստանալ հատկացումները: Նոր կարգը թույլ է տալիս պահպանել որոշակի գումարն այն դեպքում, եթե քաղաքացին ավելի շատ համալրում է արել, քան սահմանված էր: Նրանց, ովքեր ստանում էին հատկացումները ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներում, որոնք դադարել են գործառնել, կենսաթոշակի կուտակային մասն այնուամենայնիվ կվճարեն: Այդ նպատակով պետք է դիմում ներկայացնել ՌԴ կենսաթոշակային հիմնադրամ:
Եւս մեկ առանցքային դրույթն այն է, որ սնանկ ճանաչված տարեց ռուսաստանցիների կենսաթոշակներից դատական կարգով գանձումներ չեն կատարվի: Ավելին, մահացած մարդու կենսաթոշակը, որը նա չի հասցրել ստանալ կյանքի օրոք, կկարողանան ստանալ նրա ժառանգները, որի համար եւս պետք է դիմել Կենսաթոշակային հիմնադրամ:
Տնտեսություն
Պղինձն էժանանում է

Պղինձն էժանանում է: Ներդրողները շարունակում են գնահատել համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,11 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց կազմելով 4,452 դոլար:
Տնտեսություն
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
«Տեղեկացնում եմ, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ:
Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը:
ՄՊՀ աշխատակիցները բանավոր զրույցներ են ունեցել նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):
Հիշեցնում ենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա»,- գրել է Սմբատյանը:
- Ժամանց11 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ11 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է