Connect with us

Բլոգ

Թե գան ինձ «մորթելու», ես մինչև վերջ պաշտպանվելու եմ․ Հովհաննիսյան

Published

on

Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա  առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։

Մաս 1. Կառավարության հրապարակը

Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ավտոբուսներով մարզերից ներկրված մեր հայրենակիցներ՝ արևածաղկի տոպրակներով, քաղաք եկածի խանդավառությամբ, իր և ընդհանուր իրավիճակի ակնհայտ անադեկվատ ընկալմամբ։

Նրանցից ոմանք տեսախցիկների առաջ տեքստեր էին ասում, ավելի շատերը՝ խորիմաստ չրթում ու աջակցում իրենց այստեղ բերածին։ Նրանց աշխարհընկալման մեջ պատերազմ չի եղել, սամռկեցուցիչ քանակի զոհեր ու վիրավորներ չեն եղել, թուրքը չի մտել մեր գյուղերն ու քաղաքները, թուրքը չի պատրաստվում մտնել Սյունիք ու Վայոց Ձոր։

Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ավտոբուսներով մարզերից ներկրված մեր հայրենակիցներ՝ արևածաղկի տոպրակներով, քաղաք եկածի խանդավառությամբ, իր և ընդհանուր իրավիճակի ակնհայտ անադեկվատ ընկալմամբ։

Նրանցից ոմանք տեսախցիկների առաջ տեքստեր էին ասում, ավելի շատերը՝ խորիմաստ չրթում ու աջակցում իրենց այստեղ բերածին։ Նրանց աշխարհընկալման մեջ պատերազմ չի եղել, սամռկեցուցիչ քանակի զոհեր ու վիրավորներ չեն եղել, թուրքը չի մտել մեր գյուղերն ու քաղաքները, թուրքը չի պատրաստվում մտնել Սյունիք ու Վայոց Ձոր։

Եթե շատ  անհարմար հարցեր տաս, կսկսեն պաշտպանել իրենց այս հրապարակ բերողին՝ ավելի սահմռկեցուցիչ ձևակերպումներով՝«լավ ա սենց, քան թե..»։

Պետք է պայմանավորվել մի բան՝ այս հրապարակին չի կարելի վիրավորել, անվանարկել, նրանք մեր քաղաքացիներն են, ունեն  հավասար ձայնի իրավունք, բայց այս հրապարակից պետք է սարսափել՝ հենց նույն պատճառով։Սա Չպետության քաղաքացիներն են։

Զուտ մեխանիզմի առումով պետք է արձանագրենք փաստը՝ պետական մեքենան կարողանում է բերել-լցնել հրապարակ։ Նա ունի այդ ռեսուրսը։ 2018-ին, երբ երկիրը «մերժում էր Սերժին», ես հոդված հրապարակեցի՝« Չի լինում մեկ մեղավոր», ու փորձում էի ապացուցել, որ 10 հազար վերցնող ու քվեարկող զանգվածը, եթե մի օր փողոց է փակում, չի դառնում հպարտ կամ  կրթված։ Ամենևին։

2021-ի մարտի 1-ին դրանում, կարծում եմ, համոզվեցինք։ Եթե վաղը լինեն ուրիշ մարզպետներ, ուրիշ քաղաքական ուժ, հրապարակ ուրիշ հրավիրող, ապա նույն թիվը և որակը հանգիստ կապահովվի, այդ թվում՝ նույն մարդկանցով։ Սա խնդիր է։

Ի դեպ, նույնը վերաբերում է հրապարակի մյուս որակներին, օրինակ՝ առաջին շարքերում կանգնած «գաղափարական 10 տոկոսին»։ Ցանկացած իշխանություն ունի այդ թիվը՝ նվիրվածներ, անձնական շահերով փոխկապակցվածներ, անձնական այլ մոտիվացիաներով կապեր և այլն։

Քանի որ Հայաստանում ընտանեկան, կլանային, ցեղային կապերի համակարգմ առանցքային է, ապա ցանկացած իշխանություն դա կարող է աշխատեցնել։

Եթե հարցնես հրապարակին՝ ինչո՞ւ եք հավաքվել, 80  տոկոսը կապակցված պատասխան չի կարող տալ։ Եվ նույնը եղել է բոլոր ընտրությունների ժամանակ, երբ ուղղորդվողքվեարկողները չեն կարողանում բացատրել իրենց ընտրությունը։

Հեռանկարի առումով, իհարկե, ողբերգություն է, որ հրապարակ տարհանվածների մեջ կային շատ ուսուցիչներ։ Բայց պետական մեքենան անողոք է՝ դպրոց, պոլիկլինիկա, նախարարություններ, մարզպետարաններ և այլն։ Պետական մեքենան 30 տարիների ընթացքումերբեք չի ձգտել այդ համակարգերում մարդ տեսնել, մարդ զարգացնել, մարդ խրախուսել։

Մաս 2. Հրապարակի հարթակ

Հարթակը պետք է բաժանել երեք մասի. ա/ Փաշինյան, բ/ անհույս-վերջացած դեմքեր, գ/ մարդիկ, ովքեր հարցեր են առաջացնում։

Փաշինյանի կորուստներն արդեն ոչ թե քաղաքական դաշտում են, այլ՝ զուտ մարդկային։ Ողջ գիտակից քաղաքական ճանապարհը մարտի 1-ով սկսած և դրա վրա կառուցած մարդը մարտի 1-ին բերովի, «սեմուշկով հանրահավաք» է անում։

Որպես մարդ նա արդեն իսկ վերջանում է։ Ինքը չի հարգում ո´չ մարտի 1-ի ողբերգությունը, ո´չ մարտի 1-ի զոհերին, ոչ էլ ինքն իրեն։

Փաշինյանն ուներ մեկ մոտիվացիա՝ վախը, և վախից հավաքել էր հազարավոր մարդկանց։ Այդ միջավայրում նա իրեն անվտանգ է զգում։ Փաշինյանն իր գլխի մեջ այլևս ունի մեկ խնդիր՝ անձնական անվտանգությունը։

Եվ այդ խնդրին հասնելու համար նա պատրաստ է ամեն գնով պահել իշխանությունը՝ պետությունը քանդելու գնով, Սյունիքը կորցնելու, դիպուկահարներով շրջելու, սեփական ընտանիքի անդամների կյանքը թունավորելու, քաղաքացիական բախումներ հրահրելու և այլ ցանկացած գնով։

Հենց այդ պատճառով ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ՝ բանակի, նախագահի, նախկին նախագահների, միասնական ընդդիմության, եկեղեցու, բակի տղերքի և այլն, համատեղ արձանագրված երաշխիքներ՝ արագ և խաղաղ հեռանալու դեպքում։

Սա շատ կարևոր է պետության համար և ընդհանուր լարվածության լիցքաթափման առումով։ Սա շատ կարևոր է ԱԺ մեծամասնության և նրա թիմակիցների համար։ Այս մարդիկ նույնպես ապրում են իռացիոնալ վախերի մեջ։ Չի կարելի 24 ժամ նրանց դավաճան ու գործակալ կոչել, սպառնալ դատերով ու հետո զարմանալ, թե ինչու չեն լքում խմբակցությունը։

Այն, որ Հայաստանում կան դավաճաններ և թուրքական գործակալներ, շատ հավանական է, բայց այդ գաղափարը ամեն րոպե շահարկելու դեպքում մենք բոլորս կհայտնվենք քաղաքական ծուղակում։

Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթին, ապա եթե հաջորդ օրը հարցնես, թե ինչ ասաց, ոչ ոք չի կարող պատասխանել։

Ընդհանրապես, նրա ելույթներին այլևս միայն այդպես պետք է վերաբերվել՝ երբ ինչ ուզի կասի, հաջորդ օրը չի հիշի, կասի լրիվ հակառակը։ Այդ մարդը լրիվ ուրիշ ապրումների մեջ է, որոնք ոչ մի կապ չունեն պետության և պետական կառավարման խնդիրների հետ։

Հրապարակի հարթակի մյուս շերտն անհույս-վերջացած դեմքերն են։ Նրանք կամի ծնե ի վիճակի չեն ինքնուրույն մտածել և ինքնուրույն ապրել և փարավոնի ստրուկի նման Փաշինյանի հետ վերջանալու են , կամ այս իշխանության հետ կապված են կոռուպցիոն և այլ տիպի հանցագործություններով ու լուծում են շատ կոնկրետ խնդիրներ՝ թալանել և չբռնվել։

Հրապարակի հարթակի երրորդ շերտը, ըստ իս, ամենակարևորն է ու ֆունկցիոնալ իմաստով միակ հետաքրքրություն ներկայացնողը։ Իմ կողմից կարևորված հանդուրժողականությունը հիմնականում վերաբերում է հենց նրանց։ Բայց մենք այդ հանդուրժողականությունը պետք է միասին կառուցենք։

Դա միակողմանի չի կառուցվի։ Եթե նրանք լուռ ու մունջ կանգնելու են Նիկոլի հարթակում, այսքանից հետո լուռ ու մունջ լսելու են նրա վտանգավոր անհեթեթությունները, ժամանակ առ ժամանակ ծափ են տալու ու չեն հարցնելու՝«բայց հեղափոխություն անում էինք«հպարտ քաղաքացիներ» կարգախոսով, հիմա ինչո՞ւ ենք պետական մեքենայով, օլիգարխներով ու կրիմինալով միտինգ հավաքում», դժվար է լինելու իրար հասկանալը։

Եթե նրանք այսքանից հետո չեն ասելու՝ հերիք է ներքին թշնամանք ու ներքին պառակտում հրահրել, ապա ինչպե՞ս են պատկերացնում, որ մյուս հարթակներում հաղթեն այն մարդիկ, ովքեր հանդուրժողականության  կողմնակիցն են։

Պարզ է, չէ՞, որ այնտեղ էլ կշիռ կստանան արմատական-ագրեսիվ տրամադրությունները։

Եթե նրանք շարունակելու են կանգնել այն Փաշինյանի հետևում, որը լուծում է միայն ու միայն մեկ՝ սեփական ֆիզիկական անվտանգության հարցը, շարունակում են լինել նրա պերսոնալ նաժիշտները, ապա երկրում հանդուրժողականություն շատ դժվար է լինելու ունենալ։

Երկրում պետք է լինի հանդուրժողականություն և պետք է բացառել սպեկուլյատիվ ագրեսիան, բայց դա հնարավոր է անել միայն  փոխադարձ քայլերով, միմյանց կողմից ընկալված լինելու հրապարակային ժեստերով։

Ես վստահ եմ, որ «Իմ քայլում» ու նաև հարթակում կան մարդիկ, որ ո´չ դավաճան են, ո´չ «հայրենադավ»։  Բայց նրանք իրենց պահում են որպես ռումբ՝ մեր պետության տակ։

Երբ պատերազմի օրերին ԱԺ նախագահն ասում է «Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամատարը» և իրեն պահում է քաղաքականան չափահասի պես, ապա այսօր ճիշտ կլինի, որ նա ասի՝ «ե´ս եմ շշկռվել, ու այս գերագույն գլխավոր հրամանատարի սխալ որոշումների արդյունքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, կներե´ք»։ Այդ դեպքում ինքը կտեսնի ոչ թե «Օմեգայի» մեղադրանք, այլ՝ գիտակցում, որ բոլորն էլ կարող են սխալվել, ու հիմա միասնական լուծումներ են պետք։

Բայց դա չի արվում։ Դրա փոխարեն լուռ ու մունջ կանգնում են Նիկոլի հարթակում ու լսում նրա զառանցանքը։

Այն, ինչ կատարվեց Ա. Միրզոյանի հետ, երբեք չպետք է կրկնվի, ոչ մեկի հանդեպ։ Բայց նման այլանդակ զարգացումներից զերծ մնալը չի արվում ԱԺ-ում դիպուկահարներ շարելով, դա այլ կերպ է արվում՝ մթնոլորտի փոփոխությամբ։

Ես առաջարկում եմ անել այդ ուրիշ քայլերը։ Դիպուկահարներին ժողովրդի դեմ ցուցադրաբար հանողն ասում է միայն մի բան. թե գան ինձ «մորթելու», ես մինչև վերջ պաշտպանվելու եմ, հետո ինչ կլինի՝ կլինի։ Բայց մեր ուզածն էլ հենց դա է, որ ոչ ոք ոչ մեկին չմորթի, դրան տանումէ ձեր այդ մի հոգին, որի թիկունքին լուռ կանգնած՝ դուք միտինգ ենք անում։Փոխարենը պետք էր մթնոլորտը փոխել։

Ի՞նչ սպասել հրապարակի հարթակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հարթակն է։ Այսօր պետություն պահելու համար այդ հարթակը պետք է հեռացվի կառավարության շենքի միջից, կողքից, դրսից։

Ի՞նչ սպասել հրապարակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հասարակությունն է։Այդ մարդկանց պետք չէ վիրավորել, նրանց կրթել է պետք։ Բայց մի հետևություն հստակ պետք է արվի. հաջորդ իշխանությունները չպետք է չարաշահեն այդ զանգվածների քաղաքացիական անօգնականությունը։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Բլոգ

Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. Գագիկ Ծառուկյան

Published

on

Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Օրեր առաջ Քրիստոսի արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։Շատերն աջակցեցին, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը, շատերն առարկեցին՝ բերելով փաստարկներ, այդ թվում հիմնավոր։ Պարզ չարախոսներին չեմ անդրադառնա։ Դա անհետաքրքիր է, բայց սրտացավ փաստարկներին իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։Եվ այսպես.Ոմանք ասում են Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։Պատասխանեմ. Իհարկե կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր.Մարդիկ կարիք ունեն բնակարանների. 2018-ից սկսել եմ խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Մի ծրագիր, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին նոր տուն ձեռք բերել շատ մատչելի գներով՝ չմտածելով պարտքի կամ ծանր վարկերի մասին։Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար էր, տուն ունենալու նրանց երազանքների իրականացման համար։ Եվ ի՞նչ. ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ և սոցիալական բնակարաշինության ծրագիրն անհեթեթ պատճառաբանությամբ կասեցվեց։Մարդիկ կարիք ունեն աշխատանքի. Որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել աշխատանքով, պետք է կառուցվեն նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, բացվեն նոր աշխատատեղեր։ Կարող եմ թվարկել ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։Հայաստանին պետք են օտարերկյա ներդրումներ. Այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։Հայաստանում պետք է զարգացնել տուրիզմը. Հեղինակավոր միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը պետություն՝ կարևոր քայլերից է երկրի տուրիստական կշիռը բարձրացնելու համար։ Իմ կապերով, իմ խոսքի վստահության վրա՝ Հայաստան եմ բերել ամենալուրջ հյուրանոցային ցանցերից մեկին:Սկսվել է շինարարությունը, որն արդեն երկու տարի է մի արհեստական, ծիծաղելի պատճառաբանությամբ կասեցված է։Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել։Տասնյակ հազարավոր մարդիկ բուժվել, կրթվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով։ Մշակութային բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ իրականացվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով, մարզական բազմաթիվ փառահեղ հաղթանակներ հնարավոր են եղել իմ ուղղակի աջակցության շնորհիվ։ Հազարավոր ընտանիքների նեղ օրին ձեռք է մեկնել իմ ընտանիքը։ Կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ։ Ուրանա՞նք սա։Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։ Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն։Առանձին կուզեմ անդրադառնալ հոգևորականության որոշ հարցադրումների։Խորապես հարգելով հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Աջակցել եմ աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին որպես ճարտարապետական կոթող։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։ Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։Ասում են նաև, որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։Ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ իմ բացատրությունները համոզիչ էին։Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։Աստված պահապան մեզ բոլորիս…»

Continue Reading

Բլոգ

Հայտնի է, ում հետ է ամուսնանալու Սուրեն Պապիկյանը (լուսանկար)

Published

on

ունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ պսակադրությունը կայանալու է Գեղարդում։ Ներկա են լինելու իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ընդդիմադիր որոշ գործիչներ։ Նիկոլ Փաշինյանն էլ ընտանիքի հետ հրավիրված է։

Սուրեն Պապիկյանի ընտրյալը նրա նախկին խոսնակն է։ Խոսքը՝ Արմինե Մուրադյանի մասին է, ով աշխատում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, երբ Պապիկյանը այդ գերատեսչության ղեկավարն էր, և կատարում էր նրա խոսնակի պարտականությունները։ Նախորդ տարի, դեկտեմբերի 29-ին Արմինե Մուրադյանը հայտնել էր, որ այլևս չի աշխատում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։

Continue Reading

Բլոգ

124 չվերթ է չեղարկվել` ձյան առատ տեղումների պատճառով. Ճապոնիա

Published

on

Առնվազն 124 ներքին չվերթ է չեղարկվել Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդում է NHK-ն։

Բացի այդ, երկաթուղու գծերի վրա գոյացած ձնակույտի պատճառով դադարեցվել է 427 գնացքների երթեւեկությունը։

Ճապոնիայի մի շարք հյուսիսային շրջաններում վերջին մեկ օրում տեղացել է մինչեւ 70 սմ ձյուն, գրանցվել են ուժեղ քամիներ՝ մինչեւ 40 մ/վ արագությամբ։ Վատ եղանակային պայմանները կպահպանվեն մինչեւ հունվարի 14-ը։

Continue Reading

Բլոգ

Երևանում 26 ամյա երիտասարդը փախցրել է 5 ավտոմեքենա ու բռնվել

Published

on

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բ-2 թաղամասից «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե, արձանագրել՝ երբ, որտեղից է կատարվել գողությունը։


Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ էին իրականացնում, երբ հունվարի 6-ին բաժնում նոր ահազանգ ստացվեց. առևանգել էին Միքայելյան փողոցի բակերից մեկում կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենա։ Ավելին՝ որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հիշյալ տրանսպորտային միջոցը քարշակելով փախցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայով, որը դեկտեմբերի 9-ին արդեն գողացել էին Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցից։
Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո պարզվեց, որ նշված մեքենաները առևանգել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 26-ամյա մի բնակիչ։


Արդեն այս տարվա հունվարի 7-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններից փախցրել է ընդհանուր 5 մեքենա, որոնք հայտնաբերվել են։
Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Continue Reading

Բլոգ

«Մեր ամանորյա սեղանը եղել է շատ համեստ»․ Վահան Քերոբյան

Published

on

«Ես նման ինֆորմացիա չունեմ»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կեռասի ու թզի գնի վերաբերյալ հարցին, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր ամանորյա սեղանը եղել է շատ համեստ, որովհետև շատ կարճ ժամանակ ենք անցկացրել տանը և վերադարձել ենք աշխատանքի»,- նշեց նա՝ խոստանալով հետաքրքրվել՝ արդյոք նման գներ եղել են, թե ոչ։

Continue Reading

Բլոգ

Կրակոց Երևանում գործող գարեջրատներից մեկում. մատուցողուհին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Published

on

Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց  է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  Երևանի 103 շտապօգնության բժիշկների  21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ  Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են  1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում  պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Continue Reading

Բլոգ

«Փաստորեն տրանսպորտի մեջ, որ մարդիկ իրար դեմքի են հազում, էդ հեչ». Անի Խաչատրյան

Published

on

Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Փաստորեն սննդի օբյեկտներ, թանգարաններ, մարզասրահներ ու տենց լիքը այլ տեղեր մտնելուց պատվաստման վկայագիր կամ տեստի բացասական պատասխան ա պետք, բայց տրանսպորտի մեջ, որ մարդիկ իրար վրա են հելած, իրար դեմքի են հազում, էդ հեչ։ Գնացեք մի հատ պոլիկլինիկաների վիճակը նայեք։ Կամ պատվաստված եղար ու կովիդով վարակված, մտար էդ տեղերն ու մյուսներին վարակեցիր, էդ էլ հեչ, կարևորը կապիկությունն ա, իմիտացիա ստեղծելը, թե գործ են անում, փոխանակ համակարգային խնդիրները լուծեն, սենց հեշտ ա էլի, բա չէ զահլա կա»։

Continue Reading

Բլոգ

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել և հերքել ադրբեջանական ստերը

Published

on

 Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր  ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Continue Reading
Քաղաքականություն4 months ago

Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Քաղաքականություն4 months ago

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Քաղաքականություն4 months ago

Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ.

Քաղաքականություն4 months ago

Ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից

Քաղաքականություն4 months ago

Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Բլոգ4 months ago

Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն4 months ago

Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Քաղաքականություն4 months ago

ԱՄՆ Ներկայացուցիների պալատը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով

Քաղաքականություն4 months ago

Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն4 months ago

Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան

Քաղաքականություն4 months ago

Մի բան է Ալիևի մոտեցումը, մեկ այլ բան՝ իրականությունը. Միրզոյան

Քաղաքականություն4 months ago

«Ուշադիր նայում են իրար»՝ հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում պատերազմից հետո

Քաղաքականություն4 months ago

Եվրոպան կորցնում է իր դերը, ԵՄ-ն միջազգային հարաբերություններում օբյեկտի է վերածվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքականություն4 months ago

«Մենք չունենք սահման, մենք ունենք շփման գիծ, Էսա մեր վիճակը»․ Դավիթ Բաբայան

Քաղաքականություն4 months ago

Իշխանությունը փորձում է օրենքը ձևախեղել, որովհետև ընդդիմության թեկնածուն իր սրտով չէ. Էլինար Վարդանյան

Բլոգ4 months ago

Հայտնի է, ում հետ է ամուսնանալու Սուրեն Պապիկյանը (լուսանկար)

Քաղաքականություն4 months ago

Ի՞նչ հուշ երեկո, սպանեցիք հիմա էլ թե բա հուշ երեկո․ Զոհվածի մայր

Քաղաքականություն4 months ago

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

Քաղաքականություն4 months ago

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքականություն4 months ago

Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. «168 ժամ»

Քաղաքականություն4 months ago

Ինչու՞ է Փաշինյանը զինել ոստիկաններին գերժամանակակից զենքերով․ ու՞մ դեմ․ Վան Համբարձումյան

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Արայիկ Հարությունյանը իր բիզնեսները տեղափոխել է Ռուսաստան․ 400 մլն դոլարը պատրաստվում են մսխել

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը 3,5 մլրդ դոլարի պարտք է վերցրել և 2 մլրդ դոլարի դրամ է տպել․ պայթյուն է լինելու

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը փրկեց գերի ընկած ադրբեջանցիներին, իսկ հայ գերիները Բաքվում կդատվեն․ ի՞նչ է կատարվել

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ. ԱՄՆ-ն նոր սառը պատերազմ է հրահրում․ Հայաստանը չպետք է մասնակից դառնա այս արկածախնդրությանը

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Մարությանը կձերբակալվի, նա չի կարող ասել Ты кто такой? Давай, до свидания. Հովհաննես Շահինյան

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը սարսափում է, երբ խոսում են իր հրաժարականի մասին

Բլոգ5 months ago

Ռեմբո ենք ուզում, գերի հանձնվելը վատ է, չհանձնվելը՝ ինքնասպանություն. Արծրուն Հովհաննիսյան

Բլոգ5 months ago

Փաշինյանը տեղեկացել է Սիմոնյանի և ռուսների գաղտնի բանակցությունների մասին. նոր կոմպրոմատներ կլինեն

Քաղաքականություն5 months ago

Սերժ Սարգսյանը կհեռանա՞ ՀՀԿ նախագահի պաշտոնից․ ինչ սպասել դեկտեմբերի 18-ի համագումարից

Բլոգ5 months ago

Թիմակիցներից մեկն էլ կարող է հենց գնդակահարել իրեն․ Փաշինյանի նկատմամբ որս է սկսելու

Քաղաքականություն5 months ago

Նոր միութենական պետություն կլինի․ եթե պետք լինի Ռուսաստանը ուժով Հայաստանին կտանի

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ. Պետք է բռունցքով տային Լիպարիտյանի մռթին․ Թուրքիան ամսական երևի 10-15 միլիոն դոլար կաշառք է բաժանում

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ. Ինչու էին թուրքերը Փաշինյանի անունը դրել «Շակալ». Փաշինյանի նկատմամբ որս կլինի

Բլոգ5 months ago

Արսեն, ինձ սպшնելու են. Մամեդյարովը զանգել է Ավակովին

Քաղաքականություն5 months ago

Նիկո՛լ, տես քո համար հատուկ ինչ եմ գնել. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն5 months ago

Դուք բանակի զուգարաններից դուրս չեք եկել, մեր տղերքին դասալիք ե՞ք անվանում. Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքականություն5 months ago

Բա որ էդքան կայիք, ինչի՞ Գյումրիի կամավորներին հանձնեցիք թուրքին. նախկին գործարար

Քաղաքականություն5 months ago

Նիկոլը գիտի, որ Բաքվում իր որդուն եթե ոչ աղուհացով, նվերներով հաստատ կդիմավորեն․ Արտաշես Գեղամյան

Բլոգ5 months ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending