Պատահարներ
«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել. EcoNews .am
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշված ընկերությունում Արմեն Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում իրականացներ։ Ընդգծենք, որ այս մարդիկ ի պաշտոնե կոչված են պահպանելու բնությունը և ուշագրավ է, թե ինչպես է վերահսկող մարմնի ղեկավարը և տեսչական ստուգման ենթակա մասնավոր ձկնաբուծարանի «տիրոջ» հետ միասին հայտնվել Սյունիքում, այն էլ՝ մեքենայում ապօրինի որսված վայրի խոզի մսով։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։ «Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետևելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս և փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել և խուզարկել են Սիսիանի բաժնում և պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։ Մեզ ոստիկանությունից հրավիրել են պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»․– մանրամասնեց նա։ Պարոն Սահակյանը նշեց, որ այժմ որոշակի դժվարություններ կան կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաև, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։ «Նրանք բռնվել են փետրվարի 22-ին, իմ կարծիքով՝ նրանք որսացել են կամ 20-ին կամ 21-ին, այդ իսկ պատճառով էլ միսը սառեցված է եղել, որպեսզի չփչանա։ Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով և մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»,– ընդգծեց նա։ ՀՀ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը։ Այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը դեռ չի հայտնել փաստագրված տվյալներ, թե ովքեր են եղել նշված որսի մասնակիցները։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հորդորում է ՀՀ ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին իրականացնել բոլոր հնարավոր գործողությունները պարզելու համար դեպքի մանրամասները և մեղավորներին, իսկ ՀՀ կառավարությանը, այս դեպքում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ու Բնապահպանութան և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կիրառել ամենախիստ պատժամիջոցները։ Հիշեցնենք, որ ՀՀ–ում սիրողական որսաշրջանն ավարտվել է փետրվարի 15–ին։ Ավելին՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով չի թույլատրվում վայրի խոզի՝ վարազի որս։ Այս կենդանատեսակի որսը թույլատրված չէ արդեն երկար տարիներ։
Լուսանկարը` այլ դեպքից:
Պատահարներ
Անգիտակից վիճակում 24-ամյա աղջիկ է հայտնաբերվել, ընկերն ասել է՝ թմրանյութ է օգտագործել

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից, ով հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր։
Բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 24-ամյա Լիլիթ Մ-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։ Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Բ-ն, ում վրա հայտնաբերվել է արնանման հետքեր։ Բժիշկները նրան նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Սարգիս Բ-ին թմրամիջոցն ուղարկել է համացանցում «Իքս» մականունով գրանցված օգտատերը։
Պատահարներ
Վանդալիզմ՝ Գեղարքունիքի մարզում. կոտրել են մահացածի գերեզմանաքարը. Shamshyan. com

Օրեր առաջ վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Զ. Դ-ն դիմել է ոստիկանության Ճամբարակի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Թթուջուր գյուղի գերեզմանատանը կոտրել են 2020 թվականին մահացած ամուսնու՝ Ա. Ս-ի շիրմաքարը, իսկ տապանաքարը կողաշրջել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում:
Պատահարներ
Վեճ՝ ավտոմեքենան գազաբաշխիչ կետից ուշ հանելու պատճառով․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված, խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը, հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Տաշիր քաղաքում գործող գազալցակայանում. ժամը 20:50-ի սահմաններում Լոռու մարզի 38-ամյա բնակիչը, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման պահանջով, դրսևորելով հանդուգն վարքագիծ, տևական ժամանակ վիճաբանել է նույն մարզի բնակչի հետ՝ վերջինիս կողմից իր ավտոմեքենան Տաշիր քաղաքում գտնվող գազալցակայանի գազաբաշխիչ կետից ուշ հանելու՝ չնչին հարցի շուրջ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, քաշքշել, հայհոյել, որի ժամանակ ձեռքով հարվածել է նաև վիճաբանությանն ականատես, կողմերին հանդարտեցնել փորձող քաղաքացիներից մեկի դեմքին, ապա ողորկափող հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել գազալցակայանի երկու աշխատակիցներին:
Դեպքից հետո, երբ 38-ամյա տղամարդը հեռացել է գազալցակայանից, հրազենային վիրավորում ստացած աշխատակիցներից մեկը զանգահարել և օգնության է կանչել Ոստիկանության Տաշիրի բաժնում աշխատող եղբորը: Վերջինս, ժամը 21:00-ի սահմաններում Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ դեպքի վայր ժամանելով, փորձել է պարզել տեղի ունեցածը, որին միջամտել են 38-ամյա տղամարդու ընկերները, ովքեր դրսևորելով հանդուգն վարքագիծ, տևական ժամանակ հայհոյել են, վիճաբանել դեպքի վայր ժամանած և իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության Տաշիրի բաժնի թվով 8 աշխատակիցների հետ և խմբի կազմում բռնություն գործադրելով, ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, խաթարել են գազալցակայանի բնականոն աշխատանքը, ներկաների նկատմամբ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք և վնասել դեպքի վայրում կայանված «BMW E 60» մակնիշի ավտոմեքենան։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Իսկ մյուս 14 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Պատահարներ
Փարիզում զինված տղամարդը երկու կնոջ էր պատանդ վերցրել. նա ձերբակալվել է

Փարիզի իրավապահ ուժերը տղամարդու են ձերբակալել, որը երկուշաբթի երկու կնոջ էր պատանդ վերցրել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
Նրա խոսքով՝ տուժածներ չկան: Վերջինս շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքային ոստիկանությանը և հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան դանակով զինված տղամարդը երկու կնոջ էր պատանդ վերցրել Փարիզի արևելյան շրջանում գտնվող խանութներից մեկում: Ոստիկանությունը կատարվածը չի դիտարկում որպես ահաբեկչության հետ կապված միջադեպ: Տեղի ժամանակով կեսգիշերին (երևանյան 03:00) իրավապահներին հաջողվել է ազատել պատանդներից մեկին, իսկ երկրորդին տղամարդն ինքն է ազատ արձակել ձերբակալությունից առաջ:
Պատահարներ
Թուրքիայում քուրդ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել ռասիստների կողմից

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վոլքան Թեմել անունով ազգությամբ քուրդ մի քաղաքացի դաժան հարձակման է ենթարկվել մի խումբ թուրք ռասիստների կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քուրդ երիտասարդի վրա հարձակվել են մսագործական դանակներով, դաշույններով ու մահակներով:
Հարձակվողները բղավել են. «Կեղտո՛տ քրդեր, Թյուրքոզուն ձեզ համար գերեզման է դառնալու»:
Թյուրքոզուն Անկարայի այն թաղամասի անվանումն է, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:
Հարձակման ենթարկված Վոլքան Թեմելի եղբայրը պատմել է, որ իրենց ընտանիքը Շըրնաք նահանգից է եկել Անկարա և վերջին մեկ տարում անընդատ ազգայնական թուրքրեի կողմից նրանց հասցեին սպառնալիքներ են հնչեցվում:
Հարձակման հետևանքով Վոլքան Թեմելի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել և դեմքը վնասվել է հարվածներից:
Քուրդ ընտանիքը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունից նրանց ասել են, որ ավելի լավ կլինի տեղափոխվեք այստեղից, քանի որ առավելագույնը ինչ իրենք կարող են անել, հարձակումն իրականացնողներին վարչական տույժի ենթարկելն է:
Պատահարներ
Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Հիշյալ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ահազանգ է ստացվել 2021թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 16։25-ին և անմիջապես դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է՝ ծնված 1939թ., ով իրեն ցած է նետել։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Պատահարներ
Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. Shаmshyan

Sаmshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով:
Այդ օրը, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:
Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն:
Պատահարներ
Պայթյուն է որոտացել բազմաբնակարան շենքում

Պայթյուն է որոտացել Թբիլիսիի Վազիսուբանի բնակավայրի բազմաբնակարան, 9-հարկանի շենքում, որին հաջորդել է հրդեհը։ Տեղի փրկարարական ծառայության փոխանցած տեղեկությունների համաձայն, շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որն էլ պատճառ է դարձել արտակարգ պատահարի։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Հինգ մարդ տուժել է։ Հրդեհը հնարավոր է եղել արագ կերպով հանգցնել։ Շենքի բնակիչներին տարհանել են հյուրանոցներ։
- Ժամանց10 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ10 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է