Connect with us

Տնտեսություն

Արցախում արդյունաբերական արտադրությունը կտրուկ նվազել է հանքարդյունաբերության կրճատման հետևանքով

Published

on

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պատերազմի հետևանքով տնտեսության ու արտադրական ենթակառուցվածքների կրած վնասներին և վերականգնման միջոցառումներին:

-Ո՞ր փուլում է գտնվում  պատերազմի հետևանքով վնասված արտադրական ենթակառուցվածքների ու արտադրամասերի վերականգնման գործընթացը:

–Արցախի կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերից ձեռնամուխ է եղել պատերազմական գործողությունների հետևանքով վնասված արտադրական նշանակության շենք շինությունների գույքագրման աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է վնասների գույքագրմամբ և գնահատմամբ: Այդ աշխատանքների ավարտից հետո կառավարությունն արդեն կսահմանի աջակցության կամ փոխհատուցման համապատասխան կարգ:

-Նախնական տվյալներով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում որքանով են կրճատվել արտադրության ծավալներն ու ինչի հետևանքով:

– Պատերազմից հետո, 2021թ. հունվար ամսում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի նվազել է: Արցախի Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը անցած տարի կրճատվել է 36,5 տոկոսով, այդ թվում՝ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 60 տոկոսով: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 71,7 տոկոսով: Մասնավորապես հանքարդյունաբերության ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 20 տոկոսով, այդ թվում՝ միայն անցած տարվա դեկտեմբերին՝ 96 տոկոսով,իսկ մշակող արդյունաբերության ծավալը կրճատվել է 63 տոկոսով: Տարվա ընթացքում համեմատաբար ոչ էական է եղել սննդամթերքի արտադրության կրճատումը ` 3 տոկոս /դեկտեմբերի` 20 տոկոս կրճատման հաշվին/:Արդյունաբերական արտադրության ծավալի կտրուկ նվազումը գրանցվել է արդյունաբերության բոլոր ճյուղերում: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ նշված ցուցանիշն առավել մեծ չափով պայմանավորվել է նրանով, որ հանքարդյունաբերության ոլորտում 2021 թվականի հունվար ամսում աշխատանքներ գրեթե չեն իրականացվել (նվազումը՝ 99.9 տոկոս):Նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերության 36 տոկոսով անկումը մեծամասամբ պայմանավորվել է սննդամթերքի և հագուստի արտադրության  կրճատմամբ: Միաժամանակ հատկանշական է՝ տվյալ ժամանակաշրջանում մշակող արդյունաբերության որոշ արտադրությունների աճը. Օրինակ՝ խմիչքների, սղոցանյութի, դռների և պատուհանների:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսում կազմել է ընդամենը 20 մլն կՎտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ շուրջ 100 մլն կՎտ-ի փոխարեն:Այս տարվա հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում կազմել է 7,3 մլն կՎտ: Շինարարական աշխատանքների ծավալը 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրճատվել է 56 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 53 տոկոսով:

– Հնարավո՞ր է, որ իրենց գործունեությունը վերականգնեն արցախյան այն հայտնի ապրանքանիշները, որոնց արտադրամասերը մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում:  Այդ ուղղությամբ աշխատանքներ առկա են:

– Կառավարությունը հակված է տեղական արտադրողների գործունեության վերսկսման համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Խոսքը վերաբերում է ոչ միայն հայտնի ապրանքանիշներին: Հնարավորության դեպքում, թերևս, բոլոր արտադրողներն էլ ցանկություն կունենան վերագործարկելու իրենց արտադրությունը: Այս ուղղությամբ պետական հստակ ծրագրեր դեռևս մշակված չեն:

-Կա՞ն աջակցության այլ ծրագրեր՝ նախատեսված սկսնակ գործարարներին՝  արտադրական գործունեությամբ զբաղվելու համար:

– Արցախում մշակվել է հարկային արտոնությունների փաթեթ, որն առավել դյուրին ու գրավիչ կդարձնի տեղում բիզնես գործունեությունը:Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հետևյալ հարկային արտոնություններին՝ 2020-2022 թվականների ընթացքում շահութահարկի վճարումից ազատվել է հարկ վճարողների մեծամասնությունը: Նվազեցվել է վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանցից պահվող  եկամտային հարկի դրույքաչափը` սահմանվելով 2021 թվականին 15 տոկոս, 2022 թվականին՝ 14 տոկոս,  իսկ 2023 թ. հունվարի 1-ից` 13 տոկոս:

Բացառապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված՝ հարկ վճարողի մոտ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար, աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանվել  է 3 տոկոս:Հարկ վճարողները 3 տարի ժամկետով ազատվել են հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից: Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի և դրանց համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձվում է հաշվարկված հարկերի հանրագումարի 50 տոկոսը:Վեց ամիս ժամկետով տրվում է պետական աջակցություն՝ կազմակերպության վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով:

Առաջիկայում ևս Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից հնարավոր է առաջարկվեն աջակցության ծրագրեր, որոնց մասին հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվի:

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Տնտեսություն

Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ. նոր նախագիծ

Published

on

«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում է նվազագույն աշխատավարձ 68 հազար դրամը փոխարինել 100 հազար դրամով, գրում է armlur.am-ը։ 

Հիմնավորման մեջ խմբակցությունը նշում է, որ թանկացել են մի շարք ապրանքատեսակներ, բացի այդ ավելացել է ջրի սակագինը, չի բացառվում՝ նաեւ գազի սակագինը բարձրանա: Եվ հաշվի առնելով այս ամենը՝ ընդդիմադիր խմբակցությունը նվազագույն աշխատավարձի նման բարձրացում է առաջարկում՝ ընդգծելով, թե սպառողական զամբյուղն էլ 70 հազար դրամ է կազմում:

Հավելենք, որ կառավարությունն իր ծրագրով ստանձնել էր պարտավորություն նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ:

Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե ընդդիմադիրները այս նախագիծը ներկայացնելիս հաշվի են առել ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները, թե՞ ոչ և արդյո՞ք նախագիծն իրատեսական է։ 

Continue Reading

Տնտեսություն

Երևանի նորընտիր քաղաքապետը 144 դոլարի վարկ ունի

Published

on

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բանկերից մեկում 144 դոլարի վարկ ունի։ Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է Սարգսյանի ներկայացրած հայտարարգրից։ Ըստ այդմ՝ տարեկսզբին ներկայացված հայտար արագրի՝ Հրաչյա Սարգսյանն ունի մեկ անշարժ գույք՝ համատեղ սեփականությամբ բնակարան Աջափնյակ համայնքում։ Նոր քաղաքապետը չունի ավտոմեքենա, դրամական խնայողություններն էլ տարեսկզբին կազմել են 600 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 400 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար։ 

Ամբողջ տարվա եկամուտը կազմել է 6 միլիոն 686 հազար 131 դրամ, աղբյուրը նշված է աշխատավարձ և պարգևավճարներ։ Տարեկան եկամուտների մեջ նշված է նաև բանկերից մեկից վերցրած 144 դոլար վարկը։

Քաղաքապետի կնոջ հայտարարագրում անշարժ ու շարժական գույքի և եկամուտների մասին տվյալներ չկան։ Միակ տվյալը դրամական խնայողությունն է՝ 1 միլիոն դրամի չափով։

Continue Reading

Տնտեսություն

Ամուլսարի վերագործարկումից հետո ընկերությունը պետական բյուջե մեծ գումարներ կփոխանցի. «Լիդիան Արմենիայի» հայտարարությունը

Published

on

Հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության ստանձնած պարտավորությանը` «Լիդիան Արմենիան» ներկայացնում է 2021թ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Ամուլսարի հարակից խոշորացված համայնքների (Ջերմուկ, Զառիթափ, Գորայք) բյուջեներ կատարած վճարումները:


2021թ. ընկերությունը Ջերմուկ (Գնդեվազ) համայնքին վճարվել է 362 869 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Զառիթափ (Սարավան) համայնքին` 238 867 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Գորայք համայնքին` 225 640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ընդհանուր 3 համայնքներին միասին 2021թ. «Լիդիան Արմենիան» վճարել է 827 376 ԱՄՆ դոլար, իսկ 2008թ.-ից սկսած` ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար:

Չնայած վերջին 3,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետևանքով «Լիդիան Արմենիան» փաստացի ի վիճակի չի եղել իրականացնել գործունեություն, ընկերությունը միևնույն է բարեխղճորեն կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Ավելին նույնիսկ այս պայմաններում 2021թ. 9 ամիսների կտրվածքով «Լիդիան Արմենիան» նաև եղել է Հայաստանի 27-րդ խոշոր հարկատուն` պետական բյուջե վճարելով 8 մլն 450 հազ. ԱՄՆ դոլար հարկ:

Վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումից հետո ընկերության կողմից դրամական հոսքերը տեղական և պետական բյուջեներ բազմակի անգամ աճելու են: Սա բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենալու մեր երկրի և հատկապես Ամուլսարի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա:   

Continue Reading

Տնտեսություն

Երկաթգծի վերագործարկման համար 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու. Նախարար

Published

on

Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան տանող երկաթգիծը, լրագրողներին այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երասխի մոտ, կարծեմ, մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է», – ասաց նախարարը։

Նա նշեց, որ այդ հատվածում նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է։

«Այդտեղ այս պահին հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական։ Բայց կարծում եմ, որ մինչև 200 մլն դոլարի սահմանում կարող է լինել ներդրումը։ Ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է։ Այդտեղ 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու, որպեսզի վերագործարկվի այդ հատվածը», – ասաց Վահան Քերոբյանը:

Continue Reading

Տնտեսություն

Ռոմանոս Պետրոսյանի դրամական միջոցները կտրուկ աճել են

Published

on

ՊՎԾ նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանը 2020թ-ի տարեկան հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան՝ Կոտայքի մարզում, որը ձեռք է բերել 2001թ-ին։ Հողամաս՝ Կոտայքի մարզում, որը ձեռք է բերել 2014թ-ին և բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019թ-ի նոյեմբերին։ Տարվա ընթացքում Պետրոսյանը վաճառել է իր BMW X5 մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին գրում է MediaHub. am-ը:
 

Պետրոսյանը 60% բաժնային արժեթուղթ է հայտարարագրել։ Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1,924,091 դրամ, իսկ տարեվերջին՝ 3,861,203 դրամ։ Նրա կանխիկ գումարը ևս աճել է տարեսկզբի 850,000 դրամից դառնալով 5,750,000 դրամ։ Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է 8,308,526 դրամ, որը ստացել է Կոտայքի մարզպետարանից՝ աշխատավարձի դիմաց։ 5,687,889 դրամ ստացել է Շրջակա միջավայրի նախարարությունից։ Եվս 3,005,573 դրամ ստացել է ՊԵԿ-ից։ Մեքենան օտարելու է 3,000,000 դրամով։ 

Պետրոսյանի կինը հայտարարագրել է 147,296 դրամ՝ բանկային հաշվին և 950,000 դրամ՝ կանխիկ գումար։ 819,420 դրամ ստացել ՍՄԱՐԹ Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամից՝ որպես աշխատավարձ ևս 1,083,128 դրամ աշխատավարձ ստացել է Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջից։

Continue Reading

Տնտեսություն

Հունվարի 1-ից Ռուսաստանը կփոխի կենսաթոշակների տրամադրման կարգը

Published

on

2022 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում կփոխվի կենսաթոշակների տրամադրման եւ դրանց ավելացումների թվի վերահսկման կարգը: Այդ կարգն ավելի վաղ հաստատել է Աշխատանքի նախարարությունը, գրում է Լենտա.Ռու-ն: 

Մասնավորապես, վճարել եւ տրամադրել կենսաթոշակը տարածք, որտեղ սահմանված է արտակարգ իրավիճակի ռեժիմ անկախ դրա բնույթից՝ դաշնային, միջշրջանային, տարածաշրջանային, միջհամայնքային կամ տեղական, կարելի է ընթացիկ ամսվանից ավելի վաղ: Այդ նպատակով կենսաթոշակառուն պետք է ներկայացնի իրավիճակի մասին դիմում եւ փոխանցի այն Կենսաթոշակային հիմնադրամ: 

Տարեց ռուսաստանցիները նաեւ կարող են ընտրել, թե որ միջոցով են նրանք ցանկանում ստանալ հատկացումները: Նոր կարգը թույլ է տալիս պահպանել որոշակի գումարն այն դեպքում, եթե քաղաքացին ավելի շատ համալրում է արել, քան սահմանված էր: Նրանց, ովքեր ստանում էին հատկացումները ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներում, որոնք դադարել են գործառնել, կենսաթոշակի կուտակային մասն այնուամենայնիվ կվճարեն: Այդ նպատակով պետք է դիմում ներկայացնել ՌԴ կենսաթոշակային հիմնադրամ: 

Եւս մեկ առանցքային դրույթն այն է, որ սնանկ ճանաչված տարեց ռուսաստանցիների կենսաթոշակներից դատական կարգով գանձումներ չեն կատարվի: Ավելին, մահացած մարդու կենսաթոշակը, որը նա չի հասցրել ստանալ կյանքի օրոք, կկարողանան ստանալ նրա ժառանգները, որի համար եւս պետք է դիմել Կենսաթոշակային հիմնադրամ: 

Continue Reading

Տնտեսություն

Պղինձն էժանանում է

Published

on

Պղինձն էժանանում է: Ներդրողները շարունակում են գնահատել համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,11 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց կազմելով 4,452 դոլար:

Continue Reading

Տնտեսություն

Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը

Published

on

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

«Տեղեկացնում եմ, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ:

Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը:

ՄՊՀ աշխատակիցները բանավոր զրույցներ են ունեցել նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):

Հիշեցնում ենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա»,- գրել է Սմբատյանը:

Continue Reading
Քաղաքականություն4 months ago

Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Քաղաքականություն4 months ago

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Քաղաքականություն4 months ago

Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ.

Քաղաքականություն4 months ago

Ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից

Քաղաքականություն4 months ago

Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Բլոգ4 months ago

Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն4 months ago

Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Քաղաքականություն4 months ago

ԱՄՆ Ներկայացուցիների պալատը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով

Քաղաքականություն4 months ago

Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն4 months ago

Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան

Քաղաքականություն4 months ago

Մի բան է Ալիևի մոտեցումը, մեկ այլ բան՝ իրականությունը. Միրզոյան

Քաղաքականություն4 months ago

«Ուշադիր նայում են իրար»՝ հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում պատերազմից հետո

Քաղաքականություն4 months ago

Եվրոպան կորցնում է իր դերը, ԵՄ-ն միջազգային հարաբերություններում օբյեկտի է վերածվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքականություն4 months ago

«Մենք չունենք սահման, մենք ունենք շփման գիծ, Էսա մեր վիճակը»․ Դավիթ Բաբայան

Քաղաքականություն4 months ago

Իշխանությունը փորձում է օրենքը ձևախեղել, որովհետև ընդդիմության թեկնածուն իր սրտով չէ. Էլինար Վարդանյան

Բլոգ4 months ago

Հայտնի է, ում հետ է ամուսնանալու Սուրեն Պապիկյանը (լուսանկար)

Քաղաքականություն4 months ago

Ի՞նչ հուշ երեկո, սպանեցիք հիմա էլ թե բա հուշ երեկո․ Զոհվածի մայր

Քաղաքականություն4 months ago

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

Քաղաքականություն4 months ago

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքականություն4 months ago

Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. «168 ժամ»

Քաղաքականություն4 months ago

Ինչու՞ է Փաշինյանը զինել ոստիկաններին գերժամանակակից զենքերով․ ու՞մ դեմ․ Վան Համբարձումյան

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Արայիկ Հարությունյանը իր բիզնեսները տեղափոխել է Ռուսաստան․ 400 մլն դոլարը պատրաստվում են մսխել

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը 3,5 մլրդ դոլարի պարտք է վերցրել և 2 մլրդ դոլարի դրամ է տպել․ պայթյուն է լինելու

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը փրկեց գերի ընկած ադրբեջանցիներին, իսկ հայ գերիները Բաքվում կդատվեն․ ի՞նչ է կատարվել

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ. ԱՄՆ-ն նոր սառը պատերազմ է հրահրում․ Հայաստանը չպետք է մասնակից դառնա այս արկածախնդրությանը

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Մարությանը կձերբակալվի, նա չի կարող ասել Ты кто такой? Давай, до свидания. Հովհաննես Շահինյան

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը սարսափում է, երբ խոսում են իր հրաժարականի մասին

Բլոգ5 months ago

Ռեմբո ենք ուզում, գերի հանձնվելը վատ է, չհանձնվելը՝ ինքնասպանություն. Արծրուն Հովհաննիսյան

Բլոգ5 months ago

Փաշինյանը տեղեկացել է Սիմոնյանի և ռուսների գաղտնի բանակցությունների մասին. նոր կոմպրոմատներ կլինեն

Քաղաքականություն5 months ago

Սերժ Սարգսյանը կհեռանա՞ ՀՀԿ նախագահի պաշտոնից․ ինչ սպասել դեկտեմբերի 18-ի համագումարից

Բլոգ5 months ago

Թիմակիցներից մեկն էլ կարող է հենց գնդակահարել իրեն․ Փաշինյանի նկատմամբ որս է սկսելու

Քաղաքականություն5 months ago

Նոր միութենական պետություն կլինի․ եթե պետք լինի Ռուսաստանը ուժով Հայաստանին կտանի

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ. Պետք է բռունցքով տային Լիպարիտյանի մռթին․ Թուրքիան ամսական երևի 10-15 միլիոն դոլար կաշառք է բաժանում

Քաղաքականություն5 months ago

Տեսանյութ. Ինչու էին թուրքերը Փաշինյանի անունը դրել «Շակալ». Փաշինյանի նկատմամբ որս կլինի

Բլոգ5 months ago

Արսեն, ինձ սպшնելու են. Մամեդյարովը զանգել է Ավակովին

Քաղաքականություն5 months ago

Նիկո՛լ, տես քո համար հատուկ ինչ եմ գնել. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն5 months ago

Դուք բանակի զուգարաններից դուրս չեք եկել, մեր տղերքին դասալիք ե՞ք անվանում. Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքականություն5 months ago

Բա որ էդքան կայիք, ինչի՞ Գյումրիի կամավորներին հանձնեցիք թուրքին. նախկին գործարար

Քաղաքականություն5 months ago

Նիկոլը գիտի, որ Բաքվում իր որդուն եթե ոչ աղուհացով, նվերներով հաստատ կդիմավորեն․ Արտաշես Գեղամյան

Բլոգ5 months ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending