Connect with us

Վերլուծություն

«Լրտեսական» սկանդալ Արցախից. Սադրանքներն ընդդեմ ռուս խաղաղապահների չեն բացառվում

Published

on

Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Այս մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1d094f99ff185c%26domain%3Dhayeli.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff24d43338f6f84c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D627844%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- նշել է Ավագյանը։

Սկանդալային լուրի հրապարակումից քիչ անց «HALO Trust» ընկերությունը հայտարարություն տարածեց, որը ոչ թե կարելի է հերքում համարել, այլ ինչ-որ մի տեղեկատվական արձագանք՝ ընկերության մասին, թեթև հերքումով:
«ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում’ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»։

Իր հերթին Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի այն տեսակետը, ըստ որի չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող ՀԱԼՈ Թրաստ բրիտանական բարեգործական կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, արձանագրեց, որ Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասել է. «Բորիս Ավագյանն այդպիսի լիազորություն չունի: Նշեմ նաև, որ անձնական տեսակետն արտահայտելու հարցում Ավագյանը կաշկանդված չէ: ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է Արցախում և առայսօր շարունակում է իր գործունեությունը»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Իսկ եթե, իսկապես բրիտանական կազմակերպությունը թուրքական կողմին տարածած լինի Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, պե՞տք է հաստատեր:
Այստեղ կարևոր է, որպեսզի Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը բացահայտի իր աղբյուրին, այդ ժամանակ բոլորը կհասկանան, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը:
Մյուս կողմից, հարկ է նկատել, որ Ադրբեջանի նախագահն, արդեն մի քանի անգամ դժգոհել է, որ հայկական կողմն Ադրբեջանին չի տրամադրում Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը: Այս ֆոնին է, որ «HALO Trust» ընկերության տարածած հերքումը փոքր-ինչ արժանահավատ է թվում:

Իսկ ընդհանուր առմամբ՝ քանի դեռ Արցախում ռուս խաղաղապահներ են, չեն բացառվում սադրանքները Արցախի անվտանգության առնչությամբ:
Թուրքիան ու Ադրբեջանը օր ու գիշեր մտորում են, թե ինչպես հանեն ռուս խաղաղապահներից տարածաշրջանից: Այնպես որ, չորս կողմից սադրանքներ կարող են լինել ամեն պահի:

Մետաքսյա Շալունց

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերլուծություն

Իրականում հենց սա է չարաբաստիկ «նոր, զրո կետը»

Published

on

Սոչիի եռակողմ հանդիման ավարտին Պուտինը Փաշինյանին  և Ալիևին ձիթենու ճյուղ նվիրեց, որպես խորհրդանիշ։ Բայց սա խաղաղության պարտադրանք չէր, ու ոչ էլ՝ խաղաղության երաշխիք։ Սա Ռուսաստանի կոշտ հորդորն էր՝ բանակցություններով լուծումներ գտնելու։
Պայմանավորվածության համաձայն՝ դրան հետևեց փոխվարչապետների հանդիպումը, որն անարդյունք անցավ։ Կա վարկած, որ Նիկոլը դժվար թղթերի ստորագրումը ցանկանում է թողնել Մհեր Գրիգորյանի վրա։ Բայց ավելի հավանական է լրիվ հակառակը՝ Նիկոլը փոխվարչապետ Գրիգորյանի վրա ուզում է թողնել «ոչ» ասողի ֆունկցիան։ Երեկ Բրյուսելում Ալիևը հստակ ձևակերպեց խնդիրը. Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն պայմանները. կա´մ պետք է չլինեն մաքսակետեր, կա´մ դրանք պետք է լինեն երկու ճանապարհներին էլ։

Արդյո՞ք Ալիևի ձևակերպումն ընկալելի կլինի միջազգային հանրության, միջնորդների համար. ամենայն հավանականությամբ՝ այո։ Դա հետպ ատերազմյան զարգացումների արդյունքն է։ Հայաստանը մեկ տարվա ընթացքում չկարողացավ փոխել իր բանակցողին, և բանակցությունների իներցիոն, պարտված ընթացքը բերեց այս կետին։ Իրականում հենց սա է չարաբաստիկ «նոր, զրո կետը». բանակցության ամեն փուլում Ալիևը ձևակերպում է նոր հարցեր, որոնց հայկական կողմը պատրաստ չէ։ Իսկ Ալիևի բանակցային նոր կետի փիլիսոփայությունն էլ ոչ թե ինչ-որ ճանապարհ է, այլ Հայաստանի՝ որպես պետության, ինտենսիվ փլուզումը։

Ալիևի առաջ քաշած երկու տարբերակն էլ Հայաստանի համար անընդունելի են։ Բայց Հայաստանը չունի իր տարբերակները։ Պ ատերազմից հետո Ալիևն առաջ էր տանում իր օրակարգը, իսկ Հայաստանը՝ Նիկոլին։Ակնհայտ է, որ այս փուլում Հայաստանը պետք է ձևակերպի նոր գաղափարներ, նոր առաջարկներ, ինչի ինստիտուցիոնալ ռեսուրսն այս պահին Հայաստանը չունի։ Ալիևը միջազգային հանրության առաջ վստահ է զգում նաև որովհետև համարում է, որ Հայաստանում իր գաղափարներն ունեն առնվազն 680 հազար կողմնակից։ Մեր հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցությունները նույնքան վ տանգավոր կարող են լինել, որքան պ ատերազմը, և խաղաղ բանակցությունները պահանջում են նույնպիսի պատրաստվածություն և գրագիտություն։ Մեկ տարի հայ հասարակությունը չհասկացավ, որ խաղաղ բանակցություններին զուգահեռ՝ կոնկրետ քայլերով ու կոնկրետ նախագծերով պետք է ամրացնել բանակցային դիրքերը։ Մեկ տարվա մեջ Հայաստանը չի արել բոլոր տարբերակների, բոլոր ճանապարհների խորը տնտեսական և անվտանգային վերլուծություն՝ ո՞րն է շահավետը, ո՞րն է հեռանկարայինը, ո՞րն ինչ ռիսկեր ունի կամ թաքնված պոտենցիալ։Հայաստանի շուրջ իրոք ստեղծվել է բարդ վիճակ՝ պ ատերազմի ռիսկով «խաղաղության դարաշրջան», ինչը ենթադրում է չդադարող
կորուստներ։ Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը։ Ակնկալել, որ Նիկոլն ինքնակամ հրաժարական կտա իրավիճակը փոխելու համար, անլուրջ է։ Նա հրաժարական չի տա, եթե անգամ իմանա, որ դրանով կկանխի ռազմական էսկալացիան։Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունն արագ ձևակերպի իր՝ պրագմատիկ և կշռադատված առաջարկները, որոնք ընկալելի կլինեն հայ հասարակության համար և միջնորդների։ Հիմա ընդդիմությունից պետք է ոչ թե «միտինգային հայրենասիրություն», այլ՝ գրագետ այլընտրանք։ Ամենայն հավանականությամբ իրավիճակը կբերի փակուղու՝ էսկլացիայի միտումներով։Սա Ռուսաստանին ձեռնտու չէ, և սա դեմ է 3+3 ձևաչափի փիլիսոփայությանը։ Եթե մտնենք փակուղի, ապա ԵՄ միջնորդական առաքելության ակտիվությունը կնվազի, կսառի։ Սա կբերի մեր հանդեպ միջազգային հետաքրքրության էական նվազմանը։ Եթե Ռուսաստանը զբաղված լինի այլ ճակատներով, օրինակ՝ ուկրաինական կամ ներքին, ապա Ադրբեջանը կարող է ստանալ նախասեպտեմբեր 27-ի վիճակ։

Ալիևի հայտարարությանն ի պատասխան Նիկոլի արձագանքը ոչնչի մասին էր և ոչ մի լուծում չառաջարկող։ Հայաստանին պետք են նոր ոչ ստանդարտ գաղափարներ։ Դրանք հաստատ Սևրի պայմանագրի կամ Ջրականից մինչև Շուշի անհապաղ վերադարձնելու, սահմանազատման դեմ օրենքի նախագծի  պարզունակ պատկերացումները չեն։ Հայաստանում կան մարդիկ, որոնք լավ են տիրապետում խնդրին և լուծման հնարավորություններին։ Ուրեմն պետք է մեծանա նրանց պահանջարկը։ Հայաստանին պրագմատիզմի և հեռանկարի հաշվարկման վրա նոր քաղաքականություն է պետք՝ ներքին և արտաքին։

Continue Reading

Վերլուծություն

Նիկոլը կստորագրի, ու կհեռացնեն նրան. նա այլևս պետք չի լինի, գործընթացը սկսված է. Հայկ Նահապետյան

Published

on

Continue Reading

Վերլուծություն

Շանտաժ ու սպառնալի՞ք, թե Հայաստանը կորցնելու գինը․ ուշագրավ խոստովանություն

Published

on

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նոյեմբերի 29-ին շարունակվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։ Եթե պարզ, մարդկային լեզվով ձեւակերպեն՝ Առուշանյանն ու Սյունիքի մի շարք համայնքապետեր, Գորիսի համայնքապետարանի մի խում աշխատակիցներ մեղադրվում են համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու եւ այդպիսով ստիպելու քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Իսկ ավելի պարզ ասած՝ քաղաքական հաշվեհարդար քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանն այսօր դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար։
«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ».- հայտարարել է Ավետյանը եւ պատմել իրականությունը՝ ասելով՝ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։
Լուսինե Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին, ասել է, որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։
«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»։Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։
Ըստ ՀՔԾ-ի՝ Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:
Ինչպես նաեւ՝ Ավետյանը, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Հարկ է նշել, որ Ավետյանն Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ մարդն է, ավելին նրա ցուցմունքի հիման վրա կանալանավորեցին Առուշանյանին։
Կարճ ժամանակ անց՝ Ավետյանն ազատ արձակվեց, ապա մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Լուսինե Ավետյանի փեսան` Դավիթ Ներսիսյանը, ուժային կառույցում է աշխատում, եւ, ըստ հավաստի լուրերի, հենց նրա միջոցով են կարողացել համոզել Ավետյանին՝ ցուցմունք տալ։
Ինչեւէ, փաստն այն է, որ ամիսներ անց դատարանում տիկինը խոստովանել է, որ սուտ ցուցմունք է տվել եւ զջցացել է դրա համար։ Այս տիկնոջ պատմությունը նման է այսօրվա իրավիճակին, մասնավորապես, այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ նկատառումներով դեռ աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Սակայն , ի վերջո, առերեսվելով, դառը իրականության հետ, ընդունում են սխալը, հայտարարում, որ զղջացում են դրա համար։ Երեք-չորս ամիս առաջ Սյունիքում բոլորովին այլ իրավիճակ էր, Նիկոլ Փաշինյանը թուրքին չէր նվիրել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, մի քանի գյուղեր չէր դրել շրջափակման մեջ, կամ Սիսիանի հատվածում օկուպացված չէր 41 կմ տարածք, հիմա սյունեցին մոտիկից զգում է թշնամու շունքը, ամեն օր բախվում դառը իրականությանը եւ թերեւս սրանով է պայմանավորված տիկնոջ զղջումը։ Նույնն էլ ՀՀ քաղաքացիների հետ է տեղի ունենալու, այսօր երեւանցիներս, գյումրեցիներս, արարատցիներս մոտիկից չենք բախվում այն դառը իրականությանը, որը Փաշինյանն է մեզ համար բերել, տարբերությունն այն է, որ վաղը, երբ հասկանանք իրավիճակի լրջությունը, կարող է արդեն ուշ լինել եւ կորցնենք պետությունն ու պետականությունը։

Անի Սահակյան

Continue Reading

Վերլուծություն

Հարևան Իրանի նուրբ խաղը՝ Էրդողանի ու Ալիևի հետ

Published

on

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին Աշգաբատում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ։
Ռաիսին, իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, շեշտել է, որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։

Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության ու համակարգման զարգացման կարևորությունը։ Ռաիսին կարևորել է նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ հայտարարելով․ – «Երեք երկրները մշակութային, կրոնական և գաղափարախոսական շատ ընդհանրություններ ունեն, և չպետք է թույլ տալ խզել այդ հարաբերությունները, այլ դրանք պետք է լինեն հնարավորինս սերտ՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացել են նաև Իրանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց մանրամասներ փոխանցելու։
Թայիփ Էրդողան- Էբրահիմ Ռաիսի հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության զարգացման կարևորությունը, շեշտվել է փոխգործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար։

Առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպող Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռաիսին զրույցի ընթացքում քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում համագործակցության տեսլականը։ Ալիևը նշել է, որ հաղորդակցության այդ գծից կօգտվի նաև Իրանը։

Նկատենք, որ վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի միջև ծագած անհամաձայնություններից և դիվանագիտական ճգնաժամից հետո երկու առաջնորդներն ընդգծել են՝ իրենց խնդիրները պետք է ինքնուրույն լուծեն։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա Աշգաբատում Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագրի շնորհիվ։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի տարանցման ու փոխանակման`swap-ի մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեկ Աշգաբատում՝ երեք երկրների նախագահների ներկայությամբ։

Ըստ այդմ, իրանական «Մեհր» գործակալության հաղորդմամբ, Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին՝ Աստարայի սահմանին։ Թե Բաքուն ինչ նպատակների համար է այդ գազն օգտագործելու, առայժմ չի հաղորդվում։ «Համաձայնագիրն անժամկետ է, և ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 2-ից»,- հաղորդում են լրատվամիջոցները։
Նկատենք, որ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն, դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում. «Որոշվել է զարգացնել բազմոլորտ հարաբերությունները և վերացնել որոշ խոչընդոտներ։ Երկու երկրների կապը պատմական է։ Երկու առաջնորդները պայմանավորվել են պարոն Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ընթացքում անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը»։

Հայտնի է, որ Թուրքիայի և Իրանի նախագահների փակ հանդիպումը տևել է կես ժամ։
Ահա, հարևան Իրանի՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի կոշտ գործողություններ ակնկալող հայ հանրությունը տեսնում է իրանական դիվանագիտության ամբողջ խորքերը: Կասկած չունենալով, թե ինչ խորամանկ քաղաքականություն են տանում Էրդողանն ու Ալիևը՝ Իրանի թշնամի համարվող Իսրայելի հետ, պաշտոնական Թեհրանն այնուամենայնիվ, երկրի շահերից ելնելով վարում է շահավետ քաղաքականություն նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ի դեպ, Վիեննայում այսօր կվերսկսվեն Իրանի հետ բանակցությունները՝ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ: ԱՄՆ պատվիրակությունը, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալլիի գլխավորությամբ, անուղղակի մասնակցություն կունենա դրանց։ Բանակցությունները պետք է վերսկսվեն հնգամսյա ընդմիջումից հետո՝ Իրանի միջուկային առաջխաղացումների առնչությամբ Արևմուտքի աճող մտահոգությունների ֆոնին: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը երեկ Թվիթերում գրել է, որ պաշտոնական բանակցություններին ընդառաջ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև «ոչ պաշտոնական խորհրդակցությունները» օգտակար են եղել «Թեհրանի նորացված բանակցային դիրքորոշումը ավելի լավ հասկանալու համար»։

Մետաքսյա Շալունց

Continue Reading

Վերլուծություն

Պուտինը ՀՀ վարչապետին խորհուրդ է տվել օգնության գրավոր ընթացակարգ չսկսել․ Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը անտեսում Երեւանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունները

Published

on

Երեկ՝ նոյեմբերի 16-ի երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին խորհուրդ է տվել գրավոր օգնության խնդրանքով չդիմել եւ նման ընթացակարգ չսկսել: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացավ դիվանագիտական աղբյուրներից: Փոխարենը, 15 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը արել է այլ քայլ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, որից հետո ռազմական գործողությունները դադարեցվել են Հայաստան-Ադրբեջան սահմանի Գորիս/Սիսիան-Քարվաճառ/Լաչին հատվածներում:

Երեկ Երեւանը բանավոր հայտարարության մակարդակով դիմել էր Մոսկվային՝ 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանը հարձակում էր գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:«Սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ռուսաստանից բացի՝ Հայաստանը բազմակողմ դիվանագիտության շրջանակում երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար կարող է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին, որի ողնաշարը Ռուսաստանն է: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը օգնության իրավական գործընթաց չի սկսի նաեւ ՀԱՊԿ-ի դեպքում:
Երեկ ռազմաքաղաքական այս կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը ՏԱՍՍ-ին ասել էր, որ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին՝ ընդգծելով, որ առայժմ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական որեւէ դիմում չի ստացել։

Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը անտեսում Երեւանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունները, երբ ակնհայտ են ադրբեջանական կողմի պարբերական ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք: Որո՞նք են այն կարմիր գծերը, եթե կան, որոնցից անդին Ռուսաստանն այլեւս չի լռի: Արդյոք տեղի ունեցող լոկալ բախումները մեծ պատկերի միայն մասնիկն են, որը, մեծ հաշվով, կարող է նաեւ սակարկության առարկա լինել Ռուսաստանի եւ Թուրքիայի/Ադրբեջանի միջեւ: Հիմքերն ու պատճառները կարող են բազմաթիվ լինել, ինչը վերլուծության թեմա է:

Continue Reading

Վերլուծություն

Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին.Hayeli.am

Published

on

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը խախտել է հետպատերազմական լռությունը եւ ծավալուն, ընդհարձակ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով պատերազմի օրերի գործունեությանն ու իրեն վերագրվող աղմկահարույց պատմություններին: Սասուն Միքայելյանը սրտնեղել է՝ ինչու են վարկաբեկում  Երկրապահը, ով է ասում, թե ԵԿՄ-ն չի մասնակցել պատերազմին, ինքն էլ մարտադաշտում չի վիրավորվել, այլ լրիվ ուրիշ հանգամանքներում է վնասվածք ստացել.
«Վերջին մեքենայով ես եմ դուրս եկել. եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի, թե գնում ենք Կուբաթլու, թե Իշխանաձորի ուղղությամբ: Երեկոյան՝ 22:00-ի կողմերը սնարյադն ընկել ա մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե 2-րդ սնարյադն էլ գար, մեզնից ոչ մեկը կենդանի չէր լինի»,-ասել է Միքայելյանը՝ հավելելով, որ տարել է 4 վիրահատություն և գնալով ապաքինվում է:
Հետաքրքիր է, որ պարոն Միքայելյանը ԵԿՄ-ի վարկաբեկման մասին մտածում է հիմա, երբ դե ֆակտո կառույցն այլեւս գոյություն չունի, քանի որ այն քանդել են ինքն ու իր իշխանությունը: 2018-ից հետո գալով իշխանության դասալիքների հրոսակախումբը լծվեց Երկրապահը քանդուքարափ անելու, գեներալ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելու, արցախյան ազատամարտի մեր հերոսներին նսեմացնելու գործին: Հենց այդ ժամանակ վարկաբեկվեց ու փոշիացավ մեր հերոսապատումը, ի վերջո ԵԿՄ-ն միայն Մանվելն ու մյուսները չէին: Սասուն Միքայելյանն ասել է, որ եթե 30 տարում մենք բանակ սարքեինք, ապա վերջին պատերազմն այլ հանգուցալուցում կունենար. «Այ ցավդ տանեմ, բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք, էդ միլիարդները պիտի դրվեր բանակի վրա: Մեր զինվորը էս պատերազմին գնում էր առանց որեւէ կահավորանքի, կասկի, զրհաբաճկոնի, կայնում էր` ձեռով սնարյադ բռնե՞ր»,- հավելել է նա:
Սա, ըստ էության իշխանության ներկայացուցչի կողմից իշխանության դեմ հաղորդում է հանցագործության մասին: Անցած երեք տարում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ բանակն այլեւս առաջվանը չէ, աննախադեպ վերազինում է ընթանում՝ սկսած մայկա-տռուսիկից, վերջացրած սպառազինությամբ:
«Եթե Ադրբեջանը 10 միլիարդի զենք զինամթերք է առել էս տարիների ընթացքում, բա մենք չպիտի՞ ժամանակակից տեխնիկա ունենայինք: Պատրաստվելը որնա՞, ինչովա՞ պատրաստվել, հա էս երկու տարվա մեջ ինչ-որ փոփոխություն եղելա բանակում, բայց խորապես պիտի սպայական կազմը, ընդե զինվորական մարդիկ պիտի խորհուրդներ տային, թե ինչ պիտի գնվի էս 2 տարվա մեջ, ինչ պիտի արվի պատերազմին դիմակայելու համար»:
Սասուն Միքայելյանը ճիշտ կանի Նիկոլ Փաշինյանին հարցնի՝ այդ ինչպես էր հայտարարում, որ 80-ականների զենքի ժամանակներն այլեւս անցյալում են եւ շնորհիվ քայլարածների մեր բանակը նորագույն զենքերով է զինվել: Իսկ ընդհանրապես Սասուն Միքայելյանը որպես պատերազմով անցած մարդ լավ կանի խոսի 44-օրյա պատերազմի մասին, որը իրենց հիստերիկ ղեկավարի շնորհիվ վերածվեց դժոխքի, լավ կանի խոսքի այդ օրերի բարդակի մասին, թե ինչպես Փաշինյանն ու իր արցախյան լաչառ գործընկերը հանցավոր դաշնակցությամբ պետությանն ու բանակին տարան պարտության: Իբրեւ պատերազմ անցած ազատամարտի Սասուն Միքայելյանը պիտի հասկանա, որ պատերազմող պետության ղեկավարները հիստերիկ լայվերի, հումորների, սպառնալիքների ու հոխորտանքների համար չպետք է ժամանակ ունենար, բայց Արայիկ Հարությունյանն Արցախից, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում 44 օրը շարունակ փայլում էին իրենց դերսանական տաղանդով: Իսկ երբ դժգոհում է այդ օրերի անկազմակերպության մասին, լավ կլիներ պատասխաներ՝ իսկ ով էր այդ իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն՝ Սերժ Սարգսյանն ու նախկիննե՞րը, չէ, որ դա իշխանության գործառույթն էր:
Միքայելյանը դժգոհում է, որ իրենք աջակիցներ չեն ունեցել, միայն խանգարողներ են եղել: Այստեղ են ասել՝ իյա, իրո՞ք: Իսկ ինչ էին անում նախկին նախագահները, զինվորականներն այդ օրերին Արցախում, չէ՞ որ նրանք եկել էին աջակցություն ցույց տալու համար, բայց իր շեֆն ու նրա արցախյան հանցագործը չցանկացան ընդունել, լսել նրանց: Միգուցե Սասուն Միքայելյանն ինքը լսեր իր երբեմնի ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի խորհուրդները եւ ոչ թե այսօր բամբասեր նրանց ետեւից: Իսկ ամենածիծաղելին, որ Միքայելյանը որոշներին, մասնավորապես Ռուբեն Գեւորգյանին դասալիք է անվանում այն պարագայում, որ իր իշխանությունը վերից վար դասալիքներից է ձեւավորված՝ սկսած վարչապետից եւ մյուսներից:
Իսկ ամենաուշագրավ անդրադարձը ԳՇ-ի հայտարարության վերաբերյալ է: Միքայելյանն ասում է, որ բանակն իրավունք չուներ նման հայտարարություն տարածել, միեւնույն ժամանակ չի պնդում, թե Փաշինյանը դավաճան չէ. «Էսօր ոչ բանակ ունենք նորմալ, ոչ չգիտեմ, տնտեսոթյուն ունենք, ամենակարեւորը մեր համախմբվելն է, ես էդ եմ տենում: Իսկ ով ուզում է դավաճան լինի, Փաշինյյանը լինի, մեկ ուրիշը լինի պատմության, ժողովրդի դեմ պատասխան են տալու: Եթե իրենք լավ գիտեն, որ Փաշինյանը դավաճան է, թող գնան ապացուցեն, ես հո Փաշինյանին չեմ պահում: Մեծ սխալներ էլ արել է Փաշինյանը էս ժամանակահատվածում, բայց էսօր երկրում նենց իրավիճակ է, մենք երեխեք ունենք, թոռներ ունենք, ո՞ւր ենք գնում»,-ասաց նա:
Ըստ ամենայնի Միքայելյանը խոստովանում է, որ պատերազմի մութ հանգամանքները նաեւ իրեն են տանջում եւ որ ինքն էլ սպասում է ապացույցների: Եւ որքան էլ հաղորդավարը փորձում է սլաքներն ուղղել նախկինների կողմը, փորձել Սասուն Միքայելյանին տանել անցյալ, այնտեղ թողնել բոլոր դժգոհությունները, այդուհանդերձ չի ստացվում: Միքայելյանը ճանապարհ անցած մարդ է, ու չնայած այսօրվա ապիկար իշխանության ներկայացուցիչ է, բայց հետագիծ ունի՝ լավ, թե վատ, պատերազմի միջով է անցել, Արցախի ազատագրմանը մասնակցել, ու թերեւս դա է պատճառը, որ հանդես չի գալիս որպես Նիկոլի նվիրյալ ու փորձում է խնայել զինվորականներին, իրեն առանձնացնել Նիկոլ Փաշինյանից, ով հանձնեց իր եւ իր մարտական ընկերների ազատագրած հողերը: Նա թերեւս հասկանում է, որ հողատու դավաճանը վաղ , թե ուշ պետք է դառնա վտարանդի, քանզի հայրենիք է հանձնել, հազարավոր զոհերի գնով: Իհարկե, Միքայելյանն էլ այդ հարցում իր լուման ունի, երբ ասում էր Արցախյան ազատամարտը պակաս կարեւոր է հեղափոխությունից, դե ուրեմն պետք է վայելի Փաշինյանից ստացած նվերը:
Խոսում է նաեւ ժողովրդավարության, ժողովրդի իշխանության մասին՝ ընդգծելով, որ նման իշխանությանը չեն կարող հենց այնպես դուրս շպրտել: Միքայելյանը թերեւս մոռացել է իր սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ ինչպես դուրս շպրտեց լեգիտիմ իշխանություններին, քանի որ այդ իշխանությունն ընդամենը պատրաստվում էր հողեր հանձնել:

Անի Սահակյան

Continue Reading

Վերլուծություն

Ինչ են ակնարկում եւ առաջարկում ամերիկացիները Նիկոլ Փաշինյանին

Published

on

Հայաստանում հասարակության կողմից գրեթե չնկատվեց բավական հետաքրքրական մի զեկույց, որն այս օրերին հրապարակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։ Իհարկե զեկույցն ինքնին հետաքրքիր է այնքանով, որ ունի Հայաստանին վերաբերող հատվածներ, սակայն կա եւս մեկ նրբերանգ։ Հայաստանին վերաբերող մասը բավական յուրօրինակ մեկնաբանություն կարող է ստանալ այժմյան հայաստանյան իրականության պայմաններում։

Խոսքը մարտի 2-ին Պետդեպարտամենտի կողմից հրապարակված երկմասանի Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցի մասին է, որը ունի երկու մաս․ 1-ինը վերաբերում է թմրանյութերի եւ քիմիական վերահսկողությանը, 2-րդը՝ փողերի լվացմանը։ Նախ, հետաքրքրական է այն, որ զեկույցի հեղինակները զուտ մասնագիտական հետազոտությունների արդյունքում արձանագրել են, որ Հայաստանը հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է` տեղակայված աղբուր-երկրներ Աֆղանստանի և Իրանի, և Եվրոպայի և Ռուսաստանի շուկաների միջև, սակայն նաեւ ֆիքսել են, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոն, մետամֆետամին և հերոին ապօրինի կերպով ներմուծվում են հիմնականում Իրանից:

Սա բավական ուշագրավ է։ Գուցե եւ իրականում էլ այդպես է, սակայն 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-իրանական հարաբերություններում տեղի ունեցած նկատելի սառեցման եւ հատկապես ժամանակին Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Կովկասյան տուրնեի շրջանակներում Իրանի հետ հարաբերությունների, հայ-իրանական սահմանի մասին խոսակցությունների շրջանառության մեջ դրվելուց, ու ամենաթարմ օրինակը՝ ՊԵԿ կողմից 45 միլիոն դոլար ընդհանուր արժեքով թմրանյութի խոշոր խմբաքանակի բացահայտման մասին լուրի հանրայնացումից հետո, որտեղ կարծես թե էլի շեշտվում է իրանական հետքը, կարելի է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի լեզվով ասած, որոշակիորեն աշխատում են ԱՄՆ-ում Իրանի վրա «բոչկա գլորած» լինել։

Շատ ավելի հետաքրքիր է զեկույցի փողերի լվացման բաժնում Հայաստանի մասով արձանագրվածը։ Ըստ այդմ, «2018թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը աստիճանաբար ամրապնդել է փողերի լվացման դեմ իր օրենսդրությունը և կտրուկ ավելացրել է փողերի լվացման հետաքննությունները: Հայաստանը քրեական գործեր է հարուցում նախկին կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ կապված օլիգարխների դեմ, և նոր օրենսդրության շնորհիվ այժմ կարող է անօրինական գործունեության հետ կապված ակտիվները քննել քաղաքացիական դատարանում: Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել բանկային գաղտնիության մասին խիստ օրենքներում, որոնք խոչընդոտում են քննիչների` բանկային տվյալներին հասանելիություն ստանալու հնարավորությանը:

Չնայած Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց փոփոխությունները՝ կառավարությունն այժմ աշխատում է օրենսդրության նոր նախագծի վրա՝ լուծում տալու Սահմանադրական դատարանի մտահոգություններին, ասվում է զեկույցում: 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահ մարմինները ակտիվացել են փողերի լվացման գործերը բացահայտելու փորձերում: 2018թ. կեսերից մինչև 2019թ. թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը հարցում է ստացել փողերի լվացման տարրերի հետ կապված ընդհանուր առմամբ 200 քրեական գործերի վերաբերյալ:

2020թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում այդ թիվը հասել է մոտավորապես 700-ի: Այդ գործերը հիմնականում հարուցվել են այնպիսի մեղադրանքների համար, ինչպիսիք են աղմկահարույց կոռուպցիան, հափշտակությունները, հարկերից խուսափելը, գողությունը և խարդախությունները: Այս գործերի զգալի մասը ուղղված է Հայաստանի նախկին ռեժիմների և նրանց հետ փոխկապակցված օլիգարխների դեմ: 2018թ. կեսերից մինչև 2019թ. վերջ ընկած ժամանակահատվածում Հայաստանի դատարաններն ութ դատավճիռ են կայացրել փողերի լվացման տարրերով գործերով: Չնայած 2020թ. պաշտոնական վիճակագրությունը դեռ առկա չէ, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանման պաշտոնյաներն ակնկալում են, որ այդ թիվն ավելի մեծ կլինի»,- ասվում է զեկույցում (մեջբերում ըստ «Առավոտի» թարգմանության):

Որքան էլ ուզենանք անաչառորեն կարդալ այս պարբերությունները, սակայն չենք կարող չարձանագրել, որ կա որոշակի քաջալերանք՝ պարզ բառերով ասած՝ Հայաստանի նախկին կառավարությունների դեմ Նիկոլ Փաշինյանի մղած պայքարի մասով։ Ընդ որում, նշենք, որ Հայաստանի բոլոր նախկին կառավարությունները, արդեն աշխարհաքաղաքական տեսանկյունիղ դիտած, ընկալվում են որպես ռուսամետ կառավարություններ, եւ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն քաջալերում է Նիկոլ Փաշինյանի՝ ռուսամետ ուժերի դեմ պայքարը «փողերի լվացման եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի» «փաթեթավորմամբ» եւ տողարանքում՝ Հայաստանի համար ծանր այս ժամանակներում եւ խառնակ քաղաքական դրության մեջ խոստանում է աջակցություն՝ եթե այդ պայքարը շարունակվի։

Continue Reading
Քաղաքականություն8 months ago

Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Քաղաքականություն8 months ago

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Քաղաքականություն8 months ago

Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ.

Քաղաքականություն8 months ago

Ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից

Քաղաքականություն8 months ago

Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Բլոգ8 months ago

Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն8 months ago

Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Քաղաքականություն8 months ago

ԱՄՆ Ներկայացուցիների պալատը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով

Քաղաքականություն8 months ago

Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն8 months ago

Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան

Քաղաքականություն8 months ago

Մի բան է Ալիևի մոտեցումը, մեկ այլ բան՝ իրականությունը. Միրզոյան

Քաղաքականություն8 months ago

«Ուշադիր նայում են իրար»՝ հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում պատերազմից հետո

Քաղաքականություն8 months ago

Եվրոպան կորցնում է իր դերը, ԵՄ-ն միջազգային հարաբերություններում օբյեկտի է վերածվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքականություն8 months ago

«Մենք չունենք սահման, մենք ունենք շփման գիծ, Էսա մեր վիճակը»․ Դավիթ Բաբայան

Քաղաքականություն8 months ago

Իշխանությունը փորձում է օրենքը ձևախեղել, որովհետև ընդդիմության թեկնածուն իր սրտով չէ. Էլինար Վարդանյան

Բլոգ9 months ago

Հայտնի է, ում հետ է ամուսնանալու Սուրեն Պապիկյանը (լուսանկար)

Քաղաքականություն9 months ago

Ի՞նչ հուշ երեկո, սպանեցիք հիմա էլ թե բա հուշ երեկո․ Զոհվածի մայր

Քաղաքականություն9 months ago

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

Քաղաքականություն9 months ago

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքականություն9 months ago

Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. «168 ժամ»

Քաղաքականություն9 months ago

Ինչու՞ է Փաշինյանը զինել ոստիկաններին գերժամանակակից զենքերով․ ու՞մ դեմ․ Վան Համբարձումյան

Քաղաքականություն9 months ago

Տեսանյութ․ Արայիկ Հարությունյանը իր բիզնեսները տեղափոխել է Ռուսաստան․ 400 մլն դոլարը պատրաստվում են մսխել

Քաղաքականություն9 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը 3,5 մլրդ դոլարի պարտք է վերցրել և 2 մլրդ դոլարի դրամ է տպել․ պայթյուն է լինելու

Քաղաքականություն9 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը փրկեց գերի ընկած ադրբեջանցիներին, իսկ հայ գերիները Բաքվում կդատվեն․ ի՞նչ է կատարվել

Քաղաքականություն10 months ago

Տեսանյութ. ԱՄՆ-ն նոր սառը պատերազմ է հրահրում․ Հայաստանը չպետք է մասնակից դառնա այս արկածախնդրությանը

Քաղաքականություն10 months ago

Տեսանյութ․ Մարությանը կձերբակալվի, նա չի կարող ասել Ты кто такой? Давай, до свидания. Հովհաննես Շահինյան

Քաղաքականություն10 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը սարսափում է, երբ խոսում են իր հրաժարականի մասին

Բլոգ10 months ago

Ռեմբո ենք ուզում, գերի հանձնվելը վատ է, չհանձնվելը՝ ինքնասպանություն. Արծրուն Հովհաննիսյան

Բլոգ10 months ago

Փաշինյանը տեղեկացել է Սիմոնյանի և ռուսների գաղտնի բանակցությունների մասին. նոր կոմպրոմատներ կլինեն

Քաղաքականություն10 months ago

Սերժ Սարգսյանը կհեռանա՞ ՀՀԿ նախագահի պաշտոնից․ ինչ սպասել դեկտեմբերի 18-ի համագումարից

Բլոգ10 months ago

Թիմակիցներից մեկն էլ կարող է հենց գնդակահարել իրեն․ Փաշինյանի նկատմամբ որս է սկսելու

Քաղաքականություն10 months ago

Նոր միութենական պետություն կլինի․ եթե պետք լինի Ռուսաստանը ուժով Հայաստանին կտանի

Քաղաքականություն10 months ago

Տեսանյութ. Պետք է բռունցքով տային Լիպարիտյանի մռթին․ Թուրքիան ամսական երևի 10-15 միլիոն դոլար կաշառք է բաժանում

Քաղաքականություն10 months ago

Տեսանյութ. Ինչու էին թուրքերը Փաշինյանի անունը դրել «Շակալ». Փաշինյանի նկատմամբ որս կլինի

Բլոգ10 months ago

Արսեն, ինձ սպшնելու են. Մամեդյարովը զանգել է Ավակովին

Քաղաքականություն10 months ago

Նիկո՛լ, տես քո համար հատուկ ինչ եմ գնել. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն10 months ago

Դուք բանակի զուգարաններից դուրս չեք եկել, մեր տղերքին դասալիք ե՞ք անվանում. Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքականություն10 months ago

Բա որ էդքան կայիք, ինչի՞ Գյումրիի կամավորներին հանձնեցիք թուրքին. նախկին գործարար

Քաղաքականություն10 months ago

Նիկոլը գիտի, որ Բաքվում իր որդուն եթե ոչ աղուհացով, նվերներով հաստատ կդիմավորեն․ Արտաշես Գեղամյան

Բլոգ10 months ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending