Ժամանց
Հայտնի հայ զույգեր, որոնց ամուսնական կյանքը տևել է ընդամենը մի քանի ամիս
Աստղային հարսանիքները մշտապես ուշադրություն են գրավում: Սակայն ավելի շատ քննարկումների են արժանանում նրանց ամուսնալուծությունները: Հայտնիները շատ հաճախ նախընտրում են բոլորից գաղտնի պահել իրենց անձնական կյանքի մանրամասները, բայց համացանցային դարում բոլորից ծածուկ մնալը այնքան էլ հեշտ չէ:
Ներկայացնում ենք հայկական շոու-բիզնեսի այն զույգերին, որոնց միությունը շատ կարճ կյանք է ունեցել. մի քանի ամիս կամ նույնիսկ օր:
Տիգրան Մնացականյան և Մարիամ Հովհաննիսյան
Նախորդ տարեվերջին շոու բիզնեսյան դաշտում ամենաքննարկվող զույգը դերասան Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանն էին: Լրատվամիջոցների հետ զրույցում երկուսն էլ հավաստիացրել էին՝ 40 ամյա Տիգրանն ամուսնալուծվել է կնոջից ու պատրաստվում է կյանքը կապել 19-ամյա դերասանուհի Մարիամի հետ:
Հարսանիքի համար էլ օր էր ամրագրված՝ 2018 թվականի փետրվարի 14՝ հարսնացուի ծննդյան օրը: Սակայն 2018-ն այնքան էլ ավետաբեր չեղավ նրանց համար. հետևորդների աչքից աննկատ չմնաց այն հանգամանքը, որ դերասանի սոցցանցերի էջերից կտրուկ անհետացան երիտասարդ ընտրյալի հետ համատեղ լուսանկարները՝ տեղը զիջելով ընտանեկան լուսանկարներին.
Տիգրան Մնացականյանը սկսեց կիսվել կնոջ և զավակների ֆոտոներով, թեև 19-ամյա հարսնացուն այդ հարցում չէր շտապում ու մինչև օրերս էլ դերասանի հետ համատեղ լուսանկարներ էր հրապարակում, կարծես, ակնարկելով, որ դեմ չէ կրկին միանալու գաղափարին:
Հայկ Ամիրյան և Լիլի Զախարենկո
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկ Ամիրյանի և բալետի պարուհի, պարուսույց Ժակլին Սարխոշյանի դստեր՝ Լիլի Զախարենկոյի պսակադրությունը 2017-ի ամռան ամենաքննարկվող իրադարձություններից էր: Սակայն երիտասարդ զույգի երջանկությունը երկար չտևեց:
Վերջերս Լիլին Միացյալ Նահանգներից վերադարձել է Երևան: Լրատվամիջոցների հետ զրույցում նրանք ոչ մի մեկնաբաություն չեն տալիս: Նշենք, որ Լիլի Զախարենկոյի և Հայկ Ամիրյանի հարսանեկան արարողությունը կայացել էր նախորդ տարվա հուլիսի 29-ին՝ Արմեն Ամիրյանի 50-ամյակի օրը։
Անատի Սաքանյան և Էդգար
Էդգար-Անատի զույգի՝ 6 ամիս տևած ամուսնությունը ևս փլուզվեց: Անատին իր ահարբերություններն օրինականացրել էր 2017-ի փետրվարի 14-ին: Դերասանուհին, սկզբում ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր բաժանության լուրը: Ի տարբերություն Անատիի՝ Էդգարը հենց առաջին օրվանից բացեիբաց խոսել է իրենց բաժանության մասին:
Նա պարբերաբար ուղիղ միացումներ էր ունենում Instagram-ի իր էջի միջոցով, որի ժամանակ հարցերի մեծ մասն Անատիին էին վերաբերվում:
Էդգարի խոսքով՝ ինքը երջանկություն է մաղթում Անատիին, սակայն տեսակով շատ շուտ հիասթափվող մարդ է: Վերջինս ուղիղ միացման ընթացքում մի քանի անգամ հաստատել է իրենց ամուսնալուծությունը:
Հովհաննես Դավթյան և Մառա Սարուխանյան
Մոտ մեկ տարի ամբողջ համացանցը մեծ սիրով տարածում էր հայտնի և սիրված դերասան Հովհաննես Դավթյանի՝ նույն ինքը «Քաղաքում» և «Բանակում» սերիալներից հայտնի Մխոյի ամուսնության առաջարկը նույն սերիալներում նկարահանված դերասանուհի Մառա Սարուխանյանին:
Դերասանները նույնիսկ սկսել էին միասին ապրել: Ու թվում էր, թե գեղեցիկ սիրո պատմությունը ուր որ է ավարտվելու է ոչ պակաս գեղեցիկ հարսանիքով, սակայն, դերասանները բաժանվեցին: Նշենք, որ Մառան այժմ ամուսնացած է ու երեխա ունի:
Ջուս և Վահագն Մանուկյան
Վերջերս համացանցում տարածվել էր երգչուհի Ջուսի ու Վահագն Մանուկյանի ամուսնալուծության լուրը: Սկզբում Ջուսը հերքում էր, իսկ ամուսինը մեկնաբանություն չէր տալիս, սակայն հենց վերջինս էլ խախտեց լռությունը:
Հարցազրույցներում նա նշում էր, որ բաժանության հիմնական պատճառը Ջուսի հագուկապն է և փողի նկատմամբ նրա սերը: Ջուսն անդրադարձել էր ամուսնու խոսքերին և գրառում կատարել ֆեյսբուքի իր էջում. «Շնորհակալ եմ բոլորին, իմ երկրպագուների հզոր բանակին, որ կողքիս կանգնեցին ինձ համար այս դժվար պահին: Ես դա շատ եմ գնահատում:
Իսկ իմ նախկին ամուսնուն մաղթում եմ ներդաշնակություն իր հոգու մեջ, երջանկություն, մեծ սեր, թող լինի բարի: Ես նրա դեմ ընդհանրապես չար մտքեր չունեմ: Միշտ կհիշեմ մեր երջանիկ օրերը, որոնք գեղեցկացրին մեր կյանքը»: Նշենք, որ երգչուհին ապահարզան ստանալու համար դատարան է դիմել:
Նա և Վահագն Մանուկյանն ամուսնացել էին 2016 թվականի հունիսի 28-ին: Վահագն Մանուկյանից առաջ Ջուսը նշանադրված է եղել ֆրանսիաբնակ Ռիչարդի հետ, որի հետ այդպես էլ չի ամուսնացել
Սյուզի Մելիքյան և Գարիկ
2013 թվականի հոկտեմբերին հնազանդ լինելու խոստում տված Սյուզի Մելիքյանը նույնպես երկար չմնաց ամուսնացած: Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ էր: Երգչուհին, ըստ էության, ոչ հերքում էր տարածված խոսակցությունները, ոչ էլ հաստատում դրանք:
Նա փակ է պահում իր անձնական կյանքը: «Մարդիկ անընդհատ էլ խոսում են, թե ամուսնալուծվել եմ, երեխայի եմ սպասում: Ես նման լուրերն ուղղակի չեմ մեկնաբանում»,- ասում էր Սյուզին:
Անի Քրիստի և Հարություն
Երգչուհի Անի Քրիստին ժամանակին ընկերություն էր անում երգիչ Սարոյի հետ, ասում են նրա ինադու էլ ամուսնացավ Հարությունի հետ և մենկեց ԱՄՆ: Անիի և Սարո սիրավեպի մասին գիտեն նեղ կռուգներում, այդ մասին այդպես էլ չխոսվեց:
Ինչպես ասում են ինադու ամուսնություն էլ հաջողություն և երկար կյանք չունեցավ: Երգչուհին իր ամուսնալուծության մասին նշում է, որ իր երազանքներից էր ամուր ընտանիք ունենալը:
Անին խոստովանում է, որ ընտանեկան հարցերում սիրում է հանգստություն և փոխադարձ հարգանք, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք խաթարում են այդ հանգստությունն ու անցանկալի խոսակցությունների տեղիք տալիս: Ըստ տարածված լուրերի Անին ամուսնալուծվեց ամուսնու ծնողների պատճառով:
Նաիրա Մովսիսյան ու Վան Հակոբյան
2015 թվականի ապրիլ ամսին դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ու Վան Հակոբյանը հանրությանը զարմացրեցին իրենց անակնկալ պսակադրությամբ: Այդ օրերին համացանցը ողողված էր նորապսակ զույգի լուսանկարներով և նրանց ամուսնության մասին տարատեսակ մեկնաբանություններով:
Նաիրայի հղի լինելու մասին շշուկները նոր էին տարածվում, երբ հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է: Արդեն օգոստոս ամսին Նաիրան պաշտոնապես հաստատեց ամուսնալուծության մասին լուրերը` չցանկանալով մեկնաբանել դրանք:
Աղբյուր՝ Բլոգնյուզ
Ժամանց
Սեյրան Օհանյանի կինը նոր լուսանկար է գցել

Սերյան Օհանյանի կինը նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան էջում և կից գրել
Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է
Աղոթք չարի դեմ
ՏԵ ՜Ր,
Խաչիդ նշանով պահպանի ՜ր
հոգիս և մարմինս
մեղքերի պատրանքներից,
դևերի փորձություններից,
անիրավ մարդկանցից,
հոգու և մարմնի բոլոր վտանգներից:
Թող Քո Աջը
Հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ,
Տանը նստելիս, ճամփա գնալիս,
Քնած թե արթուն,
Որպեսզի երբե ՜ք չսասանվեմ:
ԱՄԵՆ

Ժամանց
Հայելային ամսաթիվ 22/02/2022. ի՞նչ է դա 7 ինչ է կանխատեսել Վանգան դրա կապակցությամբ

2022 թվականի փետրվարի 22-ը կլինի տասնամյակի ամենաուժեղ ամսաթիվը և ընթացիկ հազարամյակի ամենավառ հայելային ամսաթվերից մեկը: Այս կախարդական օրը բազմաթիվ փորձություններ և կախարդական իրադարձություններ է բերելու ինչպես ողջ մարդկության, այնպես էլ մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչի համար:
Նաև հայտնի են մի քանի կանխատեսումներ 22․02․2022 հայելային ամսաթվի վերաբերյալ, որոնց թվում արժե առանձնացնել Վանգայի մարգարեությունը և մասնագետների կողմից դրա վերծանումը:
Խորհուրդ ենք տալիս կապել ամրագոտիները, քանի որ շատ անսպասելի ու կտրուկ շրջադարձեր կլինեն։
Հայելային ամսաթիվ 22.02.2022՝ ի՞նչ է դա
22.02.22 հայելային ամսաթիվը մոգական թիվ-պալինդրոմ է, որը նույն կերպ է կարդացվում երկու կողմից։ Նումերոլոգներն այս ամսաթիվն անվանում են նաև Վեց երկուսի օր և դրան վերագրում են պարանորմալ, նույնիսկ կախարդական հատկություններ:
Այս օրը սերտորեն կապված է կարմայական իրադարձությունների հետ, և ամսաթիվն ինքնին կարող է ազդել ձեր կյանքի վրա և արմատապես փոխել ձեր ճակատագիրը:
Փոփոխությունների վեկտորը դրական ուղղությամբ ուղղելու համար, հայելային ամսաթվին 22.02.22-ին անհրաժեշտ է ցանկություն պահել և ծեսեր իրականացնել դժգոհություններից ազատվելու համար:
Նաև այս օրը կապված է մի քանի մարգարեությունների հետ, որոնցից մեկը մարդկությանը բացահայտեց լեգենդար գուշակ Վանգան:
Ի՞նչ է ասել Վանգան 22.02.2022 հայելային ամսաթվի մասին
Դժբախտաբար (կամ բարեբախտաբար), Վանգան չի նշել կոնկրետ ամսաթիվ, երբ խոսել է այս կանխատեսման մասին: Բուլղարացի պայծառատեսը մի անգամ ասաց, որ վեց երկուսի օրը նոր Երկիր կհայտնվի: Թե ինչ է դա նշանակում, ոչ գիտնականները, ոչ էլ մեծ Վանգայի հետևորդները լիովին չեն կարողացել պարզել: Գուշակի խոսքերի վերծանման ընթացքում կարծիքները բաժանվեցին:
Ժամանց
Եթե դուք այս նկարում գտնեք թաքնված մերկ կնոջը 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է

Գերմանացի նկարիչ Յորգ Դուստերվալդը նկարում է բնություն։ Սակայն նրա նկարները սովորական չեն և տարբերվում են մյուս նմանատիպ նկարներից։
Նրա գործերից մեկը շատ հայտնի է դարձել համացանցում։ Տղամարդը հրապարակել էր մի նկար և խնդրել բոլորին գտնել նկարում թաքնված կնոջը։

Ժամանց
Մոդել Կալյա Էրինի նոր էրոտիկ ֆոտոշարքը
Ժամանց
Քոչարյանն ինձ զոհաբերեց/ Փաշինյանի ստվերը չեմ / Չգիտեի, որ կինս մահացել է / 10 տարի ազատազրկվել եմ
Ժամանց
Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին/ Ամուսնությունս ճիշտ էր/ Ընդդիմությունն իր մեջ նայելու խնդիր ունի
Ժամանց
Որտեղ և ինչպես է ապրում Անգելա Մերկելը
Ժամանց
Որքան է վաստակում Վլադիմիր Պուտինը
- Ժամանց1 year ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ1 year ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է