Connect with us

Բժշկություն

ՌԴ-ն գրանցել է կենդանիների համար նախատեսված կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը

Published

on

Ռուսաստանը գրանցել է կենդանիների համար նախատեսված կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Կառնիվակ-Կով» անվանումն ստացած դեղամիջոցի մասսայական արտադրությունը հնարավոր է սկսվի արդեն հաջորդ ամիս:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն արվել են շների կատուների, աղվեսների վրա և 100 տոկոս դեպքերում կենդանիների մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են ձևավորվել:

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Բժշկություն

Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Published

on

Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 109 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344649 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2546866 վերջին մեկ օրում` 6547 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4157 պացիենտ: Մեկ օրում նվազել է 93-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 331027 անձ` վերջին մեկ օրում 186 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6  քաղաքացի, մահացածների թիվը 7965 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1500 է:

Continue Reading

Բժշկություն

Միջազգային կառույցները Հայաստանին 11 մլն դոլար են հատկացրել՝ կորոնավիրուսի կանխարգելման համար․ «Ժողովուրդ»

Published

on

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020-ի մարտի 1-ից մինչեւ 2021-ի հոկտեմբեր (ավելի քան տարիուկես) ընկած ճամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը միջազգային ամենատարբեր կառույցներից ու պետություններից կորոնավիրուսի հաղթահարման համար օգնություններ ու օժանդակություններ է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթն Առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե նշյալ ժամանակահատվածում նախարարությանն ու ՀՀ-ին դրսից ինչ միջոցներ ու օժանդակություններ են ուղարկվել:
 

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱՆ-ն մեզ մի քանի ենթաբաժիններից կազմված փաստաթուղթ էր ուղարկել, ըստ որի՝ ավելի քան մեկուկես տարվա կտրվածքով ՀՀ-ն դրսից 11 մլն 386 հազար դոլար գումար է ստացել: Թեեւ այս գումարներից վարակի կանխարգելման ու բուժման համար միջոցներ են ձեռք բերվել, բայց, այդ գումարներից զատ, նաեւ նյութական (սարքավորումներ, դիմակներ, ձեռնոցներ եւ այլն) օժանդակություններ են եկել:

Համավարակի օրերին Հայաստանին ձեռք են մեկնել Չինաստանը, Կատարը, Նիդերլանդները, Եվրամիությունը, Ասիական զարգացման բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Գերմանիան, Կանադան, Կորեան, ՄԱԿ-ն ու այլ կառույցներ եւ պետություններ:
 

Ու թեեւ ինչքան էլ միջազգային կառույցներն ու պետություններն ամենատարբեր տեսակի օժանդակություններով սատար են կանգնել մեր երկրին, այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր քաղաքացիների բուժումն է անվճար իրականացվում: Հանուն արդարության փաստենք, որ բժշկական կենտրոնների՝ կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու համար առանձնացված վերակենդանացման կամ ստացիոնար բաժանմունքներում քաղաքացիներին ըստ պատճաշի բուժօգնություն է տրամադրվում, մասնագետ բժիշկներն անում են հնարավոր ամեն բան։

Պատկերն այլ է, սակայն, երբ քաղաքացին վարակի դեմը տան պայմաններում է առնում: Այս դեպքում անհատն ինքն է հոգում թե՛ հետազոտությունների, թե՛ բժիշկներին վճարելու, թե՛ դեղորայք ձեռք բերելու ծախսերը: Ստացվում է՝ դոնոր կազմակերպություններն ու երկրները հնարավոր ամեն ինչով՝ դիմակից ու ձեռնոցից մինչեւ արհեստական շնչառության սարքեր, օժանդակում են, բայց վիրուսի դեմ ոչ հիվանդանոցային պայմաններում պայքարող քաղաքացիների համար հասու չէ դրսից եկած օգնությունը:
 

ՀՀ քաղաքացին, եթե հիվանդանոցում ստացիոնար չի բուժվում, ապա ստիպված է կորոնավարակի բոլոր ծախսերն անձամբ հոգալ, ընդ որում՝ էժան չէ Քովիդ19-ից բուժումը՝ հետազոտումից մինչեւ դեղորայք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Continue Reading

Բժշկություն

«Քովիդ-19»-ով վարակվածները կարո՞ղ են վարակվել «օմիկրոն» հիմնամանրէով. պատասխանել են ԱՀԿ-ից

Published

on

Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «օմիկրոն» հիմնամանրէով վարակվելու վտանգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ-ում ընդգծել են, որ առավել մանրամասն տեղեկությունը հասանելի կլինի «առաջիկա օրերին և շաբաթներին»:

Կազմակերպությունից հաստատել են, որ ներկա պահին օգտագործվող ՊՇՌ-թեստերը կարող են բացահայտել նոր հիմնամանրէով վարակումը:  

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրուսի «օմիկրոն» տեսակը բավարար ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե այն կարող է առավել վտանգավոր լինել, քան «դելտա» հիմնամանրէն:

Հիշեցնենք, որ նոր տեսակը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային հատվածի երկրներում: Նոր հիմնամանրէով վարակմա դեպք էր հայտնաբերվել նաև Իսրայելում: Նոր հիմնամանրէի տարածումը կանխելու նպատակով Եվրոպայի երկրները սահմանափակել են ավիահաղորդակցությունն աֆրիկյան երկրների հետ:

Continue Reading

Բժշկություն

Ահա թե որտեղ են մարդիկ ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով. Բժիշկը պարզաբանում է

Published

on

Մարդկանց ճնշող մեծամասնությունը վարակվում է COVID-19-ով, երբ փոխում են իրենց սովորական բնակության վայրը՝ ճամփորդությունների, զանգվածային հանգստի վայրեր այցելելիս կամ ընկերների հետ հանդիպելիս, ում երկար ժամանակ չեն տեսել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սվերդլովսկի մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Դմիտրի Կոզլովսկիկը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Աշխատավայրերում շփվելով վարակվածների միայն 11%-ն է վարակվում, ընտանիքում շփման մեջ՝ գրեթե 10%-ը։ Ճնշող մեծամասնությունը վարակվում է, երբ նրանք փոխում են իրենց սովորական բնակության վայրը։

Սա կա՛մ ուղևորություն է մեկ այլ քաղաք, կա՛մ հանդիպում ընկերների և ծանոթների հետ, ում նախկինում չեք տեսել, կա՛մ այցելություն զանգվածային կեցության վայրեր: Պատվաստման միջոցով մենք վերացնում ենք այս խնդրի սրությունը և զգալիորեն նվազեցնում վարակման ռիսկերը»,- ասել է գլխավոր սանիտարական բժիշկը։

Continue Reading

Բժշկություն

Արյան դոնորներ են անհրաժեշտ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Published

on

Հարգելի հայրենակիցներ, արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Այս մասին հայտարարություն է տարածել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

«Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով։

Հեռ. 010-28-38-23

Հասցե․ Ներսիսյան 7

Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում»,-սված է հաղորդագրության մեջ:

Continue Reading

Բժշկություն

Վիետնամում 18 նորածնի սխալմամբ պատվաստել են Pfizer պատվաստանյութով

Published

on

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները 2-6 ամսական 18 նորածնի սխալմամբ պատավաստել են Pfizer պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Երբ մայրաքաղաքի առողջապահության վարչությունն իմացել է սխալ պատվաստման մասին, երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտության և բուժման նպատակով։

Հանոյի մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով պատվաստված նորածինների վիճակը կայուն է։ Նրանցից որոշների ջերմությունը պատվաստումից հետո բարձրացել է, իսկ ներարկված հատվածում կարմրություն և այտուց է առաջացել։

Վիետնամի առողջապահության նախարարը երեկ երեկոյան այցելել է հիվանդանոց և տեսակցել երեխաներին։ Նա կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը՝ ապագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար, և խիստ պատժել մեղավորներին, որոնք սխալ պատվաստում են իրականացրել։

Continue Reading

Բժշկություն

Մտահոգիչ է․ Հայաստանում կատարվել է 677.032 պատվաստում, որից 466.785-ը՝ 1-ին դեղաչափով

Published

on

Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի և առավել մտահոգիչ է այն, որ չենք գիտակցության այս փաստի աղետալի հետևանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի և առավել մտահոգիչ է այն, որ չենք գիտակցության այս փաստի աղետալի հետևանքները․․․

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 677.032 պատվաստում (24% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ` 466.785 (25% աճ 17.10.2021 թվականի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ` 210.245 (23.3% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 7.1%:

Հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 88.674 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 12.664: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 71%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 29%՝ 2-րդ», – գրել է Մուրադյանը:

Continue Reading

Բժշկություն

Մահացել է 62 մարդ. կորոնավիրուսային հիվանդության տվյալները

Published

on

COVID-19. Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

1232 նոր դեպք

10 281 թեստավորում

1591 առողջացած

62 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:

Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում:

Continue Reading
Քաղաքականություն7 months ago

Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Քաղաքականություն7 months ago

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Քաղաքականություն7 months ago

Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ.

Քաղաքականություն7 months ago

Ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից

Քաղաքականություն7 months ago

Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Բլոգ7 months ago

Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն7 months ago

Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Քաղաքականություն7 months ago

ԱՄՆ Ներկայացուցիների պալատը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով

Քաղաքականություն7 months ago

Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն7 months ago

Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետհամալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ. Էդգար Ղազարյան

Քաղաքականություն7 months ago

Մի բան է Ալիևի մոտեցումը, մեկ այլ բան՝ իրականությունը. Միրզոյան

Քաղաքականություն7 months ago

«Ուշադիր նայում են իրար»՝ հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում պատերազմից հետո

Քաղաքականություն7 months ago

Եվրոպան կորցնում է իր դերը, ԵՄ-ն միջազգային հարաբերություններում օբյեկտի է վերածվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքականություն7 months ago

«Մենք չունենք սահման, մենք ունենք շփման գիծ, Էսա մեր վիճակը»․ Դավիթ Բաբայան

Քաղաքականություն7 months ago

Իշխանությունը փորձում է օրենքը ձևախեղել, որովհետև ընդդիմության թեկնածուն իր սրտով չէ. Էլինար Վարդանյան

Բլոգ7 months ago

Հայտնի է, ում հետ է ամուսնանալու Սուրեն Պապիկյանը (լուսանկար)

Քաղաքականություն7 months ago

Ի՞նչ հուշ երեկո, սպանեցիք հիմա էլ թե բա հուշ երեկո․ Զոհվածի մայր

Քաղաքականություն7 months ago

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

Քաղաքականություն7 months ago

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքականություն7 months ago

Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. «168 ժամ»

Քաղաքականություն7 months ago

Ինչու՞ է Փաշինյանը զինել ոստիկաններին գերժամանակակից զենքերով․ ու՞մ դեմ․ Վան Համբարձումյան

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ․ Արայիկ Հարությունյանը իր բիզնեսները տեղափոխել է Ռուսաստան․ 400 մլն դոլարը պատրաստվում են մսխել

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը 3,5 մլրդ դոլարի պարտք է վերցրել և 2 մլրդ դոլարի դրամ է տպել․ պայթյուն է լինելու

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը փրկեց գերի ընկած ադրբեջանցիներին, իսկ հայ գերիները Բաքվում կդատվեն․ ի՞նչ է կատարվել

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ. ԱՄՆ-ն նոր սառը պատերազմ է հրահրում․ Հայաստանը չպետք է մասնակից դառնա այս արկածախնդրությանը

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ․ Մարությանը կձերբակալվի, նա չի կարող ասել Ты кто такой? Давай, до свидания. Հովհաննես Շահինյան

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ․ Փաշինյանը սարսափում է, երբ խոսում են իր հրաժարականի մասին

Բլոգ8 months ago

Ռեմբո ենք ուզում, գերի հանձնվելը վատ է, չհանձնվելը՝ ինքնասպանություն. Արծրուն Հովհաննիսյան

Բլոգ8 months ago

Փաշինյանը տեղեկացել է Սիմոնյանի և ռուսների գաղտնի բանակցությունների մասին. նոր կոմպրոմատներ կլինեն

Քաղաքականություն8 months ago

Սերժ Սարգսյանը կհեռանա՞ ՀՀԿ նախագահի պաշտոնից․ ինչ սպասել դեկտեմբերի 18-ի համագումարից

Բլոգ8 months ago

Թիմակիցներից մեկն էլ կարող է հենց գնդակահարել իրեն․ Փաշինյանի նկատմամբ որս է սկսելու

Քաղաքականություն8 months ago

Նոր միութենական պետություն կլինի․ եթե պետք լինի Ռուսաստանը ուժով Հայաստանին կտանի

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ. Պետք է բռունցքով տային Լիպարիտյանի մռթին․ Թուրքիան ամսական երևի 10-15 միլիոն դոլար կաշառք է բաժանում

Քաղաքականություն8 months ago

Տեսանյութ. Ինչու էին թուրքերը Փաշինյանի անունը դրել «Շակալ». Փաշինյանի նկատմամբ որս կլինի

Բլոգ8 months ago

Արսեն, ինձ սպшնելու են. Մամեդյարովը զանգել է Ավակովին

Քաղաքականություն8 months ago

Նիկո՛լ, տես քո համար հատուկ ինչ եմ գնել. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն8 months ago

Դուք բանակի զուգարաններից դուրս չեք եկել, մեր տղերքին դասալիք ե՞ք անվանում. Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքականություն8 months ago

Բա որ էդքան կայիք, ինչի՞ Գյումրիի կամավորներին հանձնեցիք թուրքին. նախկին գործարար

Քաղաքականություն8 months ago

Նիկոլը գիտի, որ Բաքվում իր որդուն եթե ոչ աղուհացով, նվերներով հաստատ կդիմավորեն․ Արտաշես Գեղամյան

Բլոգ8 months ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending