Connect with us

Պատահարներ

Կրակոցներ Երևանում. 41-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Published

on

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։ Արդեն ոստիկաններին միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և ավագ քննիչ Յոլչյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր, որտեղ քննիչները կատարել են դեպքի վայրի զննություն։ 

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Պատահարներ

Արտակ Հովհաննիսյանի՝ ՊՆ-ին նվիրած մեքենան վթարի է ենթարկվել

Published

on

«44-օրյա պատերազմի օրերին որդեկորույս Արտակ Հովհաննիսյանը նվիրեց ՊՆ-ին իր սեփական ավտոմեքենան՝ ակնկալելով, որ այդ մեքենան ծառայելու է սահմանները պաշտպանելու համար։
Այնինչ այդ ավտոմեքենան դարձել էր ինչ-որ մի սպայի անձնական մեքենան, որը չէր ծառայել իր նպատակին և այսօր վթարի էր ենթարկվել։

Իմանալով այս մասին կապվեցի Արտակ Հովհանիսյանի հետ՝ ճշտելու արդյո՞ք դա այն մեքենան է, որը ինքն է նվիրել ՊՆ-ին, և Արտակ Հովհաննիսյանը չժխտեց այդ փաստը, և մեկնաբանեց, որ ես դա նվիրաբերել էի, որ սահմանին ծառայեր զինվորին։ Ու ի՞նչ»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Աղասի Ազարյանը։ 

Continue Reading

Պատահարներ

Պարեկային ծառայության ղեկավարը վթարի՞ է ենթարկվել. «Հրապարակ»

Published

on

Երեկ տեղեկություն ստացանք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Նա Toyota Corolla-ով շուռ է եկել։ Գրում է «Հրապարակը»: Հետը եղել է կինը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Լրատվակնին ասել են, որ պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել, բայց հիմա ամեն կերպ փորձում են թաքցնել այդ փաստը։ Ուշագրավ է, որ ոստիկանությանն «առընթեր» կայքերն այս վթարի մասին որեւէ բան չեն գրել՝ խնայելով իրենց համակարգի պաշտոնյաներին։

«Հակառակ դեպքում ճոխ վերնագրերով կողողեին համացանցը՝ հընթացս գեղարվեստական երանգներով նկարագրելով նաեւ պարեկների հերոսական գործողությունները։ Իսկ երբ այդ նույն պարեկների ղեկավարը վթար է առաջացնում, դրա մասին՝ ոչ մի խոսք։ Մենք փնտրեցինք եւ ոստիկանության կայքում գտանք այն հաղորդագրությունը, որտեղ նկարագրված է այդ օրը տեղի ունեցած ավտովթարը։

Հաղորդագրության մեջ առկա տվյալները համընկնում են մեր տեղեկության հետ, թեեւ որեւէ անուն նշված չէ, թե ովքեր են վթարի մասնակիցները։ Ըստ հաղորդագրության՝ «նոյեմբերի 21-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 41-ամյա վարորդը եւ 37-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»։ 

 Ումրշատյանը 41 տարեկան է, մյուս տվյալները եւս համապատասխանում են մեր տեղեկություններին, բայց որոշեցինք լրացուցիչ ճշտել: Պարեկային ծառայության մեր աղբյուրներն ասացին, որ հենց այս վթարի մասին է խոսքը։

Մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք նաեւ պարեկային ծառայության ղեկավարի՝ Արթուր Ումրշատյանի հետ։ Նա սկզբում սիրալիր սկսեց պատասխանել մեր հարցերին, ապա երբ հիշատակեցինք ավտովթարը, ասաց՝ տեղս հարմար չէ, մի ժամից զանգեք:
«Հենց հիմա նենց ա վիճակս՝ չեմ կարա խոսամ»,- ասաց նա։

– Մեզ ասացին՝ Ձեր կինը հիվանդանոցում է, Դուք է՞լ եք հիվանդանոցում։

– Այո, ես էստեղ եմ, իր մոտ եմ, նորմալ ա ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա, եթե ուրիշ բան կհետաքրքրի, մի քիչ ուշոտ զանգեք։

– Ասացին՝ նաեւ խմած եք եղել ղեկին։

– Դե, սխալ բան են ասում, ինչ ասում են, մնացածը կճշտեք Դուք։ Շնորհակալություն, հաջողություն»,- գրում է «Հրապարակը»։

Continue Reading

Պատահարներ

Մահվան ելքով վրաերթ Խանջյան փողոցում

Published

on

Նոյեմբերի 20-ին, ժամը 05.40-ին, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա Ալեքսանդր Իվանովին, որը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն։

Continue Reading

Պատահարներ

Երևանում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել. բնակիչներից մեկը մահացել է

Published

on

Նոյեմբերի 22-ին, ժամը 05:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ․-ի (ծնված 1969 թ.) մահը:

Փրկարարները Թ․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Կ․ Հ․-ին (ծնված 1970 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Continue Reading

Պատահարներ

Երևանում ռազբորկայի են պատրաստվել օրենքով գող Զապը, Մոսկվայի Արամչոն և այլք. «Ժողովուրդ»

Published

on

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։ Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեն զինված բախումով, ինչը կանխվեց։ Մյասնիկյան պողոտայում հայտնաբերվեցին ու մեքենայով հանդերձ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ՝ 35, 37 և 39 տարեկան, երեքն էլ՝ Երևանի բնակիչ։

Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ Օպերացիայի արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 3 անձ։ Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկ մականվամբ 39-ամյա Վարդգես Իսպիրյանն է, մյուսը Երրորդմասցի Ռուժ Արթուրիկ մականվամբ 35-ամյա Արթուր Փոխարյանն է, իսկ մյուսը Երրորդմասցի Արմենչիկ մականվամբ 37-ամյա Արմեն Հարությունյանն է։ Իսկ ո՞ւմ էին նրանք պատրաստվում հանդիպել:

Դեպքից ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ այն, որ Մյասնիկյան պողոտայում բերման ենթարկված երեք տղամարդիկ Երևանում ցանկացել են հանդիպել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, Մոսկվայից վերջերս Հայաստան վերադարձած Մասկովսկի Արամչոյին, որը ԱԺ պատգամավորներից մեկի խնամին է և հեղինակություն է համարվում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել նաեւ «օրենքով գողերին»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Continue Reading

Պատահարներ

Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու և այլ անձի վաճառելու մեջ

Published

on

Ոստիկանության  Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝  բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,  իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում  հայտնաբերվել է թալանված BMW մակնիշի ավտոմեքենա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք է դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել,  որ  այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չեն վերադարձրել և ինքը ունի կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:

 Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ և ոստիկանության Նուբարաշենի  բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ,  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզել են նրանց  ինքնությունը: Նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը: Ոստիկանները հսկայածավալ գործողությունների արդյունքում նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից:  Այն քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: Կայքի տեղեկություններով՝ Ս. Օսիպյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է:  

Continue Reading

Պատահարներ

Գնդապետը պատերազմի օրերին հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՊՆ-ին հատկացված «ՈՒԱԶ» ավտոմեքենան․ ԱԱԾ

Published

on

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Մասնավորապես.

 Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝  ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:

Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ  համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,  գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Continue Reading

Պատահարներ

Արտակարգ դեպք Երևանում. կենտրոնական ավտոկայանի մոտ՝ կանգառում, հայտնաբերվել է մարտական նռնակ

Published

on

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  արտակարգ  դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում մարտական  նռնակ կա: 

Օպերատիվորեն ժամանել է նաև  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանած  ԱԻՆ սակրավորները կարողացան նռնակը վնասազերծել և այն տեղափոխում են անվտանգ վայր: Դեպքի վայր է ժամանել նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: 

Continue Reading
Բլոգ24 hours ago

Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»

Բլոգ24 hours ago

Լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար․ Վարդան Ոսկանյան

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ․ Նիկոլի Վերջը մոտ է ․ հեղաշրջում կլինի

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Չպետք է թույլ տալ, որ Փաշինյանին սպանեն․ Արթուր Ալեքսանյան

Պատահարներ2 days ago

Արտակ Հովհաննիսյանի՝ ՊՆ-ին նվիրած մեքենան վթարի է ենթարկվել

Բլոգ2 days ago

Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են. Սարգսյան

Քաղաքականություն2 days ago

Գործարար Ռուբեն Վարդանյանը կմտնի՞ քաղաքականություն. ինչ ելքեր է նա տեսնում` երկիրն ստեղծված իրավիճակից հանելու համար

Բլոգ2 days ago

Որ դեպքում Ուկրաինան ռազմական դրություն կմտցնի. Ռադայի պատգամավոր

Բլոգ2 days ago

Փաշինյանը Հայաստանը տանելու է դեպի կործանարար պատերազմի. Մանուկյան

Բլոգ2 days ago

Փաշինյան-Ալիև հանդիպման փաստն ավելի կարևոր է, քան դրա արդյունքը. Ֆյոդոր Լուկյանովը

Քաղաքականություն2 days ago

Իրանը կտրականապես դեմ է սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար

Քաղաքականություն2 days ago

Բայրամովը նոր հայտարարություն է արել Հայաստանի հետ սահմանազատման մասին

Քաղաքականություն2 days ago

Ո՞ր ժամին կմեկնարկի եռակողմ հանդիպումը․ Կրեմլից արձագանքում են

Բլոգ2 days ago

Բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հերթական դեպքը

Քաղաքականություն2 days ago

Շտապ գնում էր․ նոր մանրամասներ՝ ԱԺ նախագահի համար գնած թանկարժեք մեքենայի մասին

Քաղաքականություն2 days ago

Ավելի քան վստահ եմ, որ այս իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիան և դեմարկացիան. Արսեն Բաբայան

Քաղաքականություն3 days ago

Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղցի Բոգոյի համար մրցույթ է չեղարկել. HETQ

Քաղաքականություն3 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը միջանցք հանձնելու թղթի տակ ստորագրել է․ հիմա փորձում է «քցել» Պուտինին

Քաղաքականություն3 days ago

Հաղորդում հանցագործության մասին. Փոստանջյանը դիմել է իրավապահներին

Քաղաքականություն3 days ago

«Վեշերդ հավաքի, գնա՛, թո՛ղ երկիրը փրկենք». Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն5 days ago

Ռուսաստանում Արայիկ Հարությունյանի վրա զայրացել են․ նա շտապել է Փաշինյանի, իսկ հետո Մուրադովի մոտ

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը իրեն «գժի տեղ» է դնում, բայց դա իրեն չի օգնելու

Բլոգ5 days ago

Միջանցքի հարցը ստանալու է ռազմական լուծում՝ Արարատ Միրզոյանը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի սուտը

Բլոգ5 days ago

Հավաստի տեղեկություններ կան, որ ստորագրված է փաստաթուղթ, ըստ որի… Ավետիք Իշխանյանը փակագծեր է բացում

Քաղաքականություն5 days ago

Հայաստանի դեմ նոր խոշոր սադրանք է պատրաստվում․ Մոսկվան սկսեց «մաքրել դաշտը»

Քաղաքականություն2 days ago

Բայրամովը նոր հայտարարություն է արել Հայաստանի հետ սահմանազատման մասին

Բլոգ3 days ago

Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենան կգնեն. արժեքը՝ 90 միլիոն դրամ

Քաղաքականություն3 days ago

Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ

Քաղաքականություն3 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը միջանցք հանձնելու թղթի տակ ստորագրել է․ հիմա փորձում է «քցել» Պուտինին

Քաղաքականություն5 days ago

ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՀՀ ներկայացուցչի նամակը` ՄԱԿ֊ի ԱԽ փաստաթուղթ

Հասարակություն4 days ago

Սիրադեղյանի աճյունը Հայաստանում է. ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա հոգեհանգիստը

Բլոգ5 days ago

Եթե նույնիսկ թիրախում Սերժ Սարգսյանն է, մեկ է՝ իշխանության ավանդական մեթոդներն այլևս չեն աշխատում. Տիգրան Աբրահամյան

Բժշկություն5 days ago

Ահա թե որտեղ են մարդիկ ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով. Բժիշկը պարզաբանում է

Քաղաքականություն2 days ago

Իրանը կտրականապես դեմ է սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար

Բլոգ5 days ago

Հետընտրական ծեծկռտուք Մեղրիում․ Hraparak

Քաղաքականություն4 days ago

Փաշինյանի համար հարված չէր, երբ մեր դրոշները թշնամին ոտնատակ տվեց. Վարդանյան

Քաղաքականություն5 days ago

Նախագահ Արմեն Սարգսյանը չի հերքում, որ Փարիզում անշարժ գույք է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

Հասարակություն4 days ago

Վանո Սիրադեղյանի աճյունը օրերս կտեղափոխվի Հայաստան. Փաշինյան

Բանակ5 days ago

Եղբորս սպանել են, նրա վրա 3 կրակոց է եղել, բազմաթիվ կապտուկներ. պայմանագրայինի եղբայրը պնդում է, որ եղբորը դաժանաբար սպանել են

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյան-Ալիև դավադրությու՞ն․ ինչ սպասել Բրյուսելից

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ․ Նիկոլի Վերջը մոտ է ․ հեղաշրջում կլինի

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Չպետք է թույլ տալ, որ Փաշինյանին սպանեն․ Արթուր Ալեքսանյան

Քաղաքականություն3 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը միջանցք հանձնելու թղթի տակ ստորագրել է․ հիմա փորձում է «քցել» Պուտինին

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյանը իրեն «գժի տեղ» է դնում, բայց դա իրեն չի օգնելու

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Փաշինյան-Ալիև դավադրությու՞ն․ ինչ սպասել Բրյուսելից

Քաղաքականություն1 week ago

Իշխանական պատգամավորը պարտքերի պատճառով փորձել էր ինքնասպան լինել

Քաղաքականություն1 week ago

Տեսանյութ․ Հայաստանի ցանկության դեպքում Ռուսաստանը դուրս կբերի 102-րդ ռազմաբազան․ Պուտինի առաջարկը Փաշինյանին

Քաղաքականություն1 week ago

Տեսանյութ․ Արտակ Դավթյանին աթոռով ծեծել եմ․ նա է վերադարձրել ադրբեջանցի գերիներին․ Մանախի բացահայտումը

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Արշակ Կարապետյանը նախարարի պաշտոնից ազատվել է Ադրբեջանի՞ պահանջով

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Փաշինյանն ու Ալիևը փորձում են «քցել» Պուտինին

Քաղաքականություն2 weeks ago

Փաշինյանի և Ալիևի նոր գաղտնի պայմանավորվածությունը․ ով է նրանց կապն ապահովում

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Ի՞նչ դիրքեր են հանձնվել Սյունիքում, ի՞նչ իրավիճակում է Ճակատենի ճանապարհը

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Պապիկյանը լինելու է «ժուչոկ»․ Փաշինյանը վախենում է ռազմական հեղաշրջումից

Քաղաքականություն2 weeks ago

Տեսանյութ․ Ջալալ Հարությունյանի որոշման արդյունքում զորքը կոտորվել է․ ինչու է նա հրամայել չկրակել 250 հոգանոց ադրբեջանական խմբի վրա

Պատահարներ2 weeks ago

Բացառիկ տեսանյութ Քանաքեռցի «Տույի» և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի ս պանությունից

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ. Ադրբեջանցի զինվորները Փաշինյանին կփռեին ասֆալտին․ Ալիևը դեռ ստանալիք ունի

Քաղաքականություն3 weeks ago

120 % պարգևավճարները ավելացնում են՝ իրենց քաղաքական բոլոր որոշումները իրականացնելու նպատակով

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ. Փաշինյանը գաղտագողի է գնացել Կապան․ քաղաքացիներին ահաբեկում են

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ․ Չինաստանը խիստ կպատժի Փաշինյանին, եթե Հայաստանը միանա հակաչինական դավադրության

Քաղաքականություն3 weeks ago

Տեսանյութ. Արարատ Միրզոյանին ծեծեցին, որպեսզի չհասնի ԱԺ և չկարողանա մեկուսացնել Փաշինյանին

Օրացույց

November 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook

Trending