Connect with us

Բժշկություն

Վիետնամում 18 նորածնի սխալմամբ պատվաստել են Pfizer պատվաստանյութով

Published

on

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները 2-6 ամսական 18 նորածնի սխալմամբ պատավաստել են Pfizer պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Երբ մայրաքաղաքի առողջապահության վարչությունն իմացել է սխալ պատվաստման մասին, երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտության և բուժման նպատակով։

Հանոյի մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով պատվաստված նորածինների վիճակը կայուն է։ Նրանցից որոշների ջերմությունը պատվաստումից հետո բարձրացել է, իսկ ներարկված հատվածում կարմրություն և այտուց է առաջացել։

Վիետնամի առողջապահության նախարարը երեկ երեկոյան այցելել է հիվանդանոց և տեսակցել երեխաներին։ Նա կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը՝ ապագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար, և խիստ պատժել մեղավորներին, որոնք սխալ պատվաստում են իրականացրել։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բժշկություն

Միջազգային կառույցները Հայաստանին 11 մլն դոլար են հատկացրել՝ կորոնավիրուսի կանխարգելման համար․ «Ժողովուրդ»

Published

on

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020-ի մարտի 1-ից մինչեւ 2021-ի հոկտեմբեր (ավելի քան տարիուկես) ընկած ճամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը միջազգային ամենատարբեր կառույցներից ու պետություններից կորոնավիրուսի հաղթահարման համար օգնություններ ու օժանդակություններ է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթն Առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե նշյալ ժամանակահատվածում նախարարությանն ու ՀՀ-ին դրսից ինչ միջոցներ ու օժանդակություններ են ուղարկվել:
 

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱՆ-ն մեզ մի քանի ենթաբաժիններից կազմված փաստաթուղթ էր ուղարկել, ըստ որի՝ ավելի քան մեկուկես տարվա կտրվածքով ՀՀ-ն դրսից 11 մլն 386 հազար դոլար գումար է ստացել: Թեեւ այս գումարներից վարակի կանխարգելման ու բուժման համար միջոցներ են ձեռք բերվել, բայց, այդ գումարներից զատ, նաեւ նյութական (սարքավորումներ, դիմակներ, ձեռնոցներ եւ այլն) օժանդակություններ են եկել:

Համավարակի օրերին Հայաստանին ձեռք են մեկնել Չինաստանը, Կատարը, Նիդերլանդները, Եվրամիությունը, Ասիական զարգացման բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Գերմանիան, Կանադան, Կորեան, ՄԱԿ-ն ու այլ կառույցներ եւ պետություններ:
 

Ու թեեւ ինչքան էլ միջազգային կառույցներն ու պետություններն ամենատարբեր տեսակի օժանդակություններով սատար են կանգնել մեր երկրին, այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր քաղաքացիների բուժումն է անվճար իրականացվում: Հանուն արդարության փաստենք, որ բժշկական կենտրոնների՝ կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու համար առանձնացված վերակենդանացման կամ ստացիոնար բաժանմունքներում քաղաքացիներին ըստ պատճաշի բուժօգնություն է տրամադրվում, մասնագետ բժիշկներն անում են հնարավոր ամեն բան։

Պատկերն այլ է, սակայն, երբ քաղաքացին վարակի դեմը տան պայմաններում է առնում: Այս դեպքում անհատն ինքն է հոգում թե՛ հետազոտությունների, թե՛ բժիշկներին վճարելու, թե՛ դեղորայք ձեռք բերելու ծախսերը: Ստացվում է՝ դոնոր կազմակերպություններն ու երկրները հնարավոր ամեն ինչով՝ դիմակից ու ձեռնոցից մինչեւ արհեստական շնչառության սարքեր, օժանդակում են, բայց վիրուսի դեմ ոչ հիվանդանոցային պայմաններում պայքարող քաղաքացիների համար հասու չէ դրսից եկած օգնությունը:
 

ՀՀ քաղաքացին, եթե հիվանդանոցում ստացիոնար չի բուժվում, ապա ստիպված է կորոնավարակի բոլոր ծախսերն անձամբ հոգալ, ընդ որում՝ էժան չէ Քովիդ19-ից բուժումը՝ հետազոտումից մինչեւ դեղորայք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Continue Reading

Բժշկություն

«Քովիդ-19»-ով վարակվածները կարո՞ղ են վարակվել «օմիկրոն» հիմնամանրէով. պատասխանել են ԱՀԿ-ից

Published

on

Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «օմիկրոն» հիմնամանրէով վարակվելու վտանգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ-ում ընդգծել են, որ առավել մանրամասն տեղեկությունը հասանելի կլինի «առաջիկա օրերին և շաբաթներին»:

Կազմակերպությունից հաստատել են, որ ներկա պահին օգտագործվող ՊՇՌ-թեստերը կարող են բացահայտել նոր հիմնամանրէով վարակումը:  

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրուսի «օմիկրոն» տեսակը բավարար ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե այն կարող է առավել վտանգավոր լինել, քան «դելտա» հիմնամանրէն:

Հիշեցնենք, որ նոր տեսակը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային հատվածի երկրներում: Նոր հիմնամանրէով վարակմա դեպք էր հայտնաբերվել նաև Իսրայելում: Նոր հիմնամանրէի տարածումը կանխելու նպատակով Եվրոպայի երկրները սահմանափակել են ավիահաղորդակցությունն աֆրիկյան երկրների հետ:

Continue Reading

Բժշկություն

Ահա թե որտեղ են մարդիկ ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով. Բժիշկը պարզաբանում է

Published

on

Մարդկանց ճնշող մեծամասնությունը վարակվում է COVID-19-ով, երբ փոխում են իրենց սովորական բնակության վայրը՝ ճամփորդությունների, զանգվածային հանգստի վայրեր այցելելիս կամ ընկերների հետ հանդիպելիս, ում երկար ժամանակ չեն տեսել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սվերդլովսկի մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Դմիտրի Կոզլովսկիկը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Աշխատավայրերում շփվելով վարակվածների միայն 11%-ն է վարակվում, ընտանիքում շփման մեջ՝ գրեթե 10%-ը։ Ճնշող մեծամասնությունը վարակվում է, երբ նրանք փոխում են իրենց սովորական բնակության վայրը։

Սա կա՛մ ուղևորություն է մեկ այլ քաղաք, կա՛մ հանդիպում ընկերների և ծանոթների հետ, ում նախկինում չեք տեսել, կա՛մ այցելություն զանգվածային կեցության վայրեր: Պատվաստման միջոցով մենք վերացնում ենք այս խնդրի սրությունը և զգալիորեն նվազեցնում վարակման ռիսկերը»,- ասել է գլխավոր սանիտարական բժիշկը։

Continue Reading

Բժշկություն

Արյան դոնորներ են անհրաժեշտ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Published

on

Հարգելի հայրենակիցներ, արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Այս մասին հայտարարություն է տարածել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

«Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով։

Հեռ. 010-28-38-23

Հասցե․ Ներսիսյան 7

Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում»,-սված է հաղորդագրության մեջ:

Continue Reading

Բժշկություն

Մտահոգիչ է․ Հայաստանում կատարվել է 677.032 պատվաստում, որից 466.785-ը՝ 1-ին դեղաչափով

Published

on

Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի և առավել մտահոգիչ է այն, որ չենք գիտակցության այս փաստի աղետալի հետևանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի և առավել մտահոգիչ է այն, որ չենք գիտակցության այս փաստի աղետալի հետևանքները․․․

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 677.032 պատվաստում (24% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ` 466.785 (25% աճ 17.10.2021 թվականի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ` 210.245 (23.3% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 7.1%:

Հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 88.674 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 12.664: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 71%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 29%՝ 2-րդ», – գրել է Մուրադյանը:

Continue Reading

Բժշկություն

Մահացել է 62 մարդ. կորոնավիրուսային հիվանդության տվյալները

Published

on

COVID-19. Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

1232 նոր դեպք

10 281 թեստավորում

1591 առողջացած

62 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:

Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում:

Continue Reading

Բժշկություն

Կարանտինի մասին Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել

Published

on

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2021 թվականի հուլիսի 11-ը» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերով.

2) որոշման հավելվածի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ): Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:».

3) որոշման հավելվածի 9-րդ կետից հանել «Սույն հավելվածի 3-րդ կետից բացառություն է արվում նաև օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամների համար՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք (վերջին 72 ժամ վաղեմությամբ) կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:» նախադասությունը.

4) որոշման հավելվածի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Continue Reading

Բժշկություն

COVID19-ի գրանցված նոր դեպքերն` այսօր

Published

on

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 102–ով և դարձել 224635: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 մարդ (-9), կատարվել է 1167466 թեստավորում (+3724), առողջացել են վարակվածներից 216423-ը (+111): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում մնացել է անփոփոխ` 4505։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես մնացել է նույնը` 1096։ 

Continue Reading
Բլոգ17 hours ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Ժամանց18 hours ago

Քոչարյանն ինձ զոհաբերեց/ Փաշինյանի ստվերը չեմ / Չգիտեի, որ կինս մահացել է / 10 տարի ազատազրկվել եմ

Ժամանց19 hours ago

Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին/ Ամուսնությունս ճիշտ էր/ Ընդդիմությունն իր մեջ նայելու խնդիր ունի

Բլոգ19 hours ago

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ/Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք

Ժամանց20 hours ago

Որտեղ և ինչպես է ապրում Անգելա Մերկելը

Ժամանց20 hours ago

Որքան է վաստակում Վլադիմիր Պուտինը

Բանակ20 hours ago

Փաշինյանը օրերս գաղտագողի Ադրբեջանին է տվել Արցախի ականապատ դաշտերի բոլոր քարտեզները․ ինչի՞ դիմաց

Բլոգ20 hours ago

«Դեռևս պատերազմը չսկսած՝ թուրքերը ՀՀ ում գաղտնի զինանոցներ են ունեցել». Մանախ

Բանակ21 hours ago

Բանակի ուղեղը լճացած է, ոչ մի բարեփոխում էլ չկա. Սամվել Բաբայան

Վերլուծություն21 hours ago

Նիկոլը կստորագրի, ու կհեռացնեն նրան. նա այլևս պետք չի լինի, գործընթացը սկսված է. Հայկ Նահապետյան

Բլոգ21 hours ago

Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան

Քաղաքականություն21 hours ago

ՀՀ-ում մինչև մայիս իշխանափոխություն է լինելու

Բլոգ23 hours ago

«Իմ քայլը» խմբակցության և Հայկ Մարությանի «ջրերը սկսել են մի առվով չհոսել». 24News

Բլոգ23 hours ago

Ե՞րբ է Երևանը Բաքվին տվել ականապատ դաշտերի քարտեզները. Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարություն է տարածել

Քաղաքականություն23 hours ago

Սիսակ Գաբրիելյանը մեկնաբանել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը

Քաղաքականություն23 hours ago

Ֆինանսների նախարարը` Ամուլսարի հանքի մասին

Բլոգ2 days ago

Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են. Աղասի Ենոքյան

Բլոգ2 days ago

«Նրանց շեֆը մեր շեֆը չէ, նրանց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան իրենց օգուտն է». Մամիջանյան

Բլոգ2 days ago

«Ալեն Սիմոնյանը պիտի ճանապարհվի տուն». Լևոն Բարսեղյան

Բլոգ2 days ago

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Բլոգ5 days ago

Փաշինյանը կհեռանա՞ իր կաբինետից

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Երբ մի վրիժառու հայորդի գա քեզ պատժելու հազավարո թիկնապահներդ քեզ չեն փրկի․ Համբարձումյանը՝ Փաշինյան

Քաղաքականություն5 days ago

Վաշինգտոնը չի ուզում արցախյան հարցի մենաշնորհը թողնել Ռուսաստանին

Բլոգ5 days ago

Արցախը տվեցիր, հիմա Սյունիքն ու սյունեցին է քո աքիլլեսյան գարշապարը

Բանակ5 days ago

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում

Քաղաքականություն5 days ago

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով. ՔԿ մամուլի խոսնակ

Քաղաքականություն2 days ago

ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը Դավիթ Տոնոյանի դեմ քրգործով ցուցմունք է տվել «Ժողովուրդ»

Քաղաքականություն2 days ago

«Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին

Քաղաքականություն2 days ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 18+ հայհոյանքներ, ծեծկռտուք՝ Ազգային ժողովում

Քաղաքականություն5 days ago

Բայդենի կոշտ զգուշացումը Պուտինին

Քաղաքականություն3 days ago

Վանաձորի քաղաքապետի թեկնածուն հայտարարություն է տարածել

Քաղաքականություն5 days ago

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով հետ կկանչվի Ռուսաստան. «Հրապարակ»

Բլոգ2 days ago

Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են. Աղասի Ենոքյան

Բլոգ3 days ago

Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը կմեկնի Լավրովի և Շոյգուի հետ

Բլոգ5 days ago

Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները. Հոխիկյան

Քաղաքականություն2 days ago

Հետաքրքիր իրավիճակ Նոյեմբերյանում. այստեղ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն. «Փաստ»

Բլոգ19 hours ago

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ/Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք

Ժամանց5 days ago

Մարիմ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Բլոգ3 days ago

Սկանդալային խոստովանություն` 44-օրյա պատերազմում թուրքական շահի մասին

Քաղաքականություն3 days ago

Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

Բլոգ17 hours ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Ժամանց18 hours ago

Քոչարյանն ինձ զոհաբերեց/ Փաշինյանի ստվերը չեմ / Չգիտեի, որ կինս մահացել է / 10 տարի ազատազրկվել եմ

Ժամանց19 hours ago

Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին/ Ամուսնությունս ճիշտ էր/ Ընդդիմությունն իր մեջ նայելու խնդիր ունի

Բլոգ19 hours ago

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ/Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք

Ժամանց20 hours ago

Որտեղ և ինչպես է ապրում Անգելա Մերկելը

Ժամանց20 hours ago

Որքան է վաստակում Վլադիմիր Պուտինը

Բանակ20 hours ago

Փաշինյանը օրերս գաղտագողի Ադրբեջանին է տվել Արցախի ականապատ դաշտերի բոլոր քարտեզները․ ինչի՞ դիմաց

Բլոգ20 hours ago

«Դեռևս պատերազմը չսկսած՝ թուրքերը ՀՀ ում գաղտնի զինանոցներ են ունեցել». Մանախ

Բանակ21 hours ago

Բանակի ուղեղը լճացած է, ոչ մի բարեփոխում էլ չկա. Սամվել Բաբայան

Վերլուծություն21 hours ago

Նիկոլը կստորագրի, ու կհեռացնեն նրան. նա այլևս պետք չի լինի, գործընթացը սկսված է. Հայկ Նահապետյան

Բլոգ21 hours ago

Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան

Քաղաքականություն21 hours ago

ՀՀ-ում մինչև մայիս իշխանափոխություն է լինելու

Քաղաքականություն2 days ago

Ինչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը. ձայնագրություն

Քաղաքականություն2 days ago

Երբ եկա հասա, ծեծկռտուքն արդեն սկսված էր. Հրաչյա Հակոբյան

Բլոգ2 days ago

Տեսանյութ․ Ռուսական բազան Արևմուտքի համար պատճառ, իսկ Թուրքիայի համար առիթ՝ Հայաստանին հարվածելու համար

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Երբ մի վրիժառու հայորդի գա քեզ պատժելու հազավարո թիկնապահներդ քեզ չեն փրկի․ Համբարձումյանը՝ Փաշինյան

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Իսկ եթե ձեր հոր գերեզմանը լիներ ձյունապատ լեռներում․ Ալեն Ղևոնդյանը՝ իշխանություններին

Քաղաքականություն6 days ago

Տեսանյութ. Փաշինյանի պոռնո դերասան թիմակիցը պնդում է, որ հայերն են ցեղասպանել հայերին, իսկ թուրքերն անմեղ են

Քաղաքականություն7 days ago

Տեսանյութ․ Էրդողանը Փաշինյանին համոզել է հանձնել Արցախը, որի դիմաց կստանա փող և ճանապարհ

Բլոգ1 week ago

Տեսանյութ․ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են․ գաղտնի պլանը հայտնի է

Օրացույց

November 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook

Trending