Connect with us

Բլոգ

Հարցազրույց, որն ավարտվեց հիստերիայի նոպայով

Published

on

Երեկ այն պահին, երբ հայ-ադրբեջանական սահմանին թեժ փոխհրաձգություն էր, սակայն դեռ հայտնի չէր, որ հայկական կողմն ունի տասնյակի հասնող զոհեր, գերեվարված ու վիրավոր զինծառայողներ, իշխանական պատգամավորները խորհրդարանում անխռով քննարկում էին վայրի կենդանիներին ազատ եւ անազատ պահելու, օգտագործելու կարգին վերաբերող նախագիծ։ «Քաղպայմանագիր» կուսակցության ցուցակով խորհրդարան անցած ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանից փորձեցինք հետաքրքրվել՝ տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում սահմաններին։


– Պարոն Արսենյան, Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում սահմաններին, փոխհրաձգության մասին է հայտարարվում, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ տարածքային ու մարդկային կորուստներ ունենք, սա՞ է իշխանության հայտարարած «խաղաղության դարաշրջանը», դրա համա՞ր է խորհրդարանում այսքան հանդարտ մթնոլորտ տիրում։

– Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ավելի օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո նոր կկարողանամ կարծիք հայտնել։

– Բայց արդեն տեղեկություններ կան, իսկ պատերազմից հետո մեր իշխանությունները պարբերաբար խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին: Ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ։

– Ուզում եմ Ձեզ ասել, որ «խաղաղության դարաշրջան» տերմինի վերաբերյալ հեգնանքով խոսելն առնվազն անհասկանալի է։

– Ես չեմ հեգնում, պարզապես ուզում եմ, որ քաղաքացիների համար հասկանալի լինի՝ մեզ ասվում էր, որ թեւակոխելու ենք խաղաղության դարաշրջան, ինչ-որ բան այն չէ՞, թե՞ այսպիսին պետք է լինի այդ դարաշրջանը։

– Խաղաղության դարաշրջանը դա մարդկանց, պետության երազանքն է, որին ձգտում են։

– Երազանքները  մի քիչ էլ իրականության հետ պետք է աղերս ունենան, էլ չեմ ասում՝ ինչո՞ւ պիտի երկիրը երազանքներով կառուցենք, ոչ թե ռեալ քաղաքականությամբ։

– Բոլոր երազանքները վերածվում են պլանների, պլանները՝ իրականության։ Սա է օրինաչափությունը։

– Իշխանությունը որքան էլ հակված էր ամեն բան զիջելու, սրացման չգնալու, անգամ մեր սուվերեն տարածքը նվիրելու, բայց հակառակորդի ախորժակն ավելի մեծ է, եւ տեսնում եք, թե ինչ է կատարվում։

– Ի՞նչ է նշանակում՝ ամեն ինչ զիջել։ Շատ հեշտ եք ասում, այստեղ՝ Երեւանում, ընդդիմադիր տերմինոլոգիայով, ընդդիմադիր դիրքերից շատ հեշտ եք պատկերացնում մեր զինվորների մահը։ Մենք այդքան հեշտ չենք պատկերացնում մեր զինվորների մահը։

– Երբ մաքսակետ է տեղադրվում Գորիս-Կապան ճանապարհին, մի քանի գյուղ շրջափակման մեջ է մնում, կտրվում է կապն աշխարհից, դա նորմա՞լ է։

– Շրջափակվել է` կապաշրջափակենք, բայց կրկնում եմ՝ ինչ վերաբերում է ընդդիմադիր աղմուկ բարձրացնելու համար զինվորների դիակների առկայությանը, ես դրա հետ համաձայն չեմ, մեր զինվորները մեզ համար թանկ են, մենք իրենց սիրում ենք, մեր երկրի քաղաքացիներին էլ ենք սիրում, մենք ըտենց իշխանություն ենք, մենք չենք ատում մեր երկիրը, մեր երկրի  քաղաքացիներին։

– Դուք ատում եք այն հողը, որտեղ ապրում է քաղաքացին, տալիս եք հողը, որ վաղը էլ հայրենիք չլինի, իսկ ձեր սիրած քաղաքացին էլ տեղ չունենա ապրելու։

– Դուք հողային պահանջների նկրտում ունեք, դա Ձեր գործն է, ունենք ՀՀ հանրապետություն, ունենք ճշգրտվող սահմաններ։

– Ո՞ւմ հետ եք ճշգրտում, եթե դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մասին դեռ չի հայտարարվել։

– Պրոցեսի մեջ ենք։

– Այդպիսի պրոցե՞ս է գնում, ո՞ր քարտեզներով, ո՞ւմ հետ։

– Մենք քննարկումների մեջ ենք։ Պրոցեսը դա նշանակում է` քննարկումներ են գնում։

– Բայց գործնականում տարածքային կորուստներ ունենք Սյունիքի հատվածում, եւ Դուք թերեւս չեք սխալվում, որ պրոցեսը գնում է։

– Ես ասում եմ՝ քննարկումներ են ընթանում, պետական պաշտոնյաները բանակցություններ են վարում, այդ թվում` Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որը քննարկում է առկա հարցերի շարքը, այդ շարքի մեջ մտնում է սահմանագծումն ու սահմանազատումը։ Սակայն եւս մեկ անգամ ընդգծում եմ՝ մեր քաղաքացիները, մեր զինվորները, հայկական ընտանիքների  զավակները, մենք չենք պատրաստվում մեր որեւէ զինվորի կյանք դարձնենք խաղաքարտ։

– Բայց իշխանությունը դեռ մեկ տարի առաջ է խաղաքարտ դարձրել զինվորների կյանքը, երբ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, բայց չարեց, որ իրեն դավաճան չասեն։ Այսօր էլ շարունակվում է․․․

– Ես ուզում եմ հասկանալ՝ Ձեր աշխարհաքաղաքական գիտելիքներն ու վերլուծությունները որ պլատֆորմից են ապահովվում, ընենց բաներ եք ասում։ 

– Հայկական պլատֆորմից են ապահովվում, բայց անցնենք հաջորդ հարցին` ինչո՞ւ Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրվեց, ինչո՞ւ այդ ճանապարհը հանձնեցիք Ադրբեջանին: Տեսա՞ք, որ դրանով չբավարարվեցին, այսօր ավելիի նկրտումներ ունեն։

– Ես ասում եմ հետեւյալը, որ այս պահին ունենք փաստ, որը որ բոլորիս ներվայնացնում է։ Ձեզ՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ…

– Ես լրագրող եմ։

– Չէ, չէ, մի հակաճառեք, ընդդիմության ներկայացուցիչ եք։

– Լավ, թող Ձեր ասածը լինի, երեւի Դուք էլ եք հասկանում, որ հնարավոր չէ ձեր վարած քաղաքականությանը չընդդիմանալ։

– Հա, հա, մի կեղծեք, ընտիր է․․․ Բայց, ի տարբերություն ձեզ, մենք նաեւ զբաղվում ենք այդ խնդիրների լուծմամբ։

– Մաքսակետի տեղադրումը համարում եք լուծո՞ւմ։

– Մաքսակետի տեղադրումը ես չեմ համարում լուծում կամ ոչ լուծում, ես դա համարում եմ փաստ, որը մեզ մտահոգում է։ Ժամանակի ընթացքում, երբ մենք կհասնենք այդ հարցերի օրակարգին, կքննարկենք նաեւ այդ հարցը, մյուս հարցը։

– Այսինքն` սկզբում խնդիրն առաջացնում եք, որ հետո լուծե՞ք, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ մաքսակետ տեղադրեն։

– Իրենք մեր թույլատրելուն չեն հարցրել, իրենք իրենց տեղադրել են։

– Կարող է վաղն էլ Հայաստանի սրտում տեղադրեն, ասեն` դա մեր տարածքն է, Դուք, օրինակ, 90-ականներից քաղաքական դաշտում եք, երբեւիցե լսե՞լ էիք, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածն անցնում է ադրբեջանական տարածքով։

– Սովետական Ադրբեջանի տարածք է դա, ես ըտենց գիտեմ, որ ՀՀ ճանապարհներից մի քանիսը ժամանակին անցնում էր Ադրբեջանի տարածքով։

– Չե՞ք լսել, որ շատերն են ասում, այդ թվում՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ դա սուտ է, չկա նման բան։ Եթե նույնիսկ կա, քանի դեռ դեմարկացիա, դելիմիտացիա չի արվել, ո՞վ է որոշել, որ դա իրենցն է։

– Դա եմ ասում, որ պատասխանատու իշխանությունն անիմաստ հոխորտալու տեղը զբաղված է իր աշխատանքներով։

– Ո՞րն է իր աշխատանքը՝ ՀՀ սուվերեն տարածքն Ադրբեջանին նվիրե՞լը։

– Ասում եմ` զբաղված է աշխատանքով, այդ աշխատանքի արդյունքները կարող են հասարակության համար լինել գոհացուցիչ կամ ոչ գոհացուցիչ, դրա համար տեղի է ունենում հետեւյալ բանը․ իշխանության աշխատանքների արդյունքները գալիս-հասնում է հերթական ընտրությունների ժամանակ, եւ մարդիկ արձանագրում են, ու դրանով ձեւավորվում է իշխանություն։

– Դուք Հայաստանում գիտե՞ք մի իշխանություն, որ ընտրություններով հեռացել է, այլ կերպ ասած՝ չի կեղծել ընտրությունները։ Ի դեպ, ասում են, որ ժամանակին ընտրակեղծարարության, կաշառք բաժանելու հիմնադիրն էլ Դուք եք եղել՝ Մասիսում։

ՀԳ․ Այս հարցից հետո իշխանական պատգամավորը բառի բուն իմաստով կորցրեց ինքնատիրապետումը եւ խորհրդարանի միջանցքում այնպես ձայնը գլուխը գցեց, որ րոպեներ հետո դահլիճից նրա ձայնի վրա դուրս եկան գործընկերները։ Նա ինձ «անդաստիարակ» անվանեց, ասաց, որ ես զբաղված եմ «խարդախությամբ», մարդկանց ուղեղները լվանալով, զրպարտությամբ, որ չունեմ տարրական դաստիարակություն։ Որքան փորձեցի պատգամավորին ադեկվատության դաշտ հրավիրել, հիշեցրի, որ տարիներ շարունակ մամուլն է այդ մասին այդպես գրել, եւ ինքը դա չի հերքել, դատարան չի մտել, սակայն պատգամավորն այնպիսի հիստերիայի մեջ էր, որ փորձում էր գործի դնել ձեռքերը, գոռգոռում էր, մատ թափ տալիս, սպառնում, որ իմ հարցերն անպայման լուծելու է: «Չկասկածես, որ կլուծեմ քո հարցերը»,- գոռում էր պատգամավոր Արսենյանը եւ կրկնում, որ դաստիարակության պակաս ունեմ: Այնքան, մինչեւ ստիպված եղա նրան խորհուրդ տալ, որ իր զավակների դաստիարակությամբ զբաղվի, որպեսզի նրանք բանտում չհայտնվեն եւ ողջ երկրում մատնացույց չարվեն։ Դրանից հետո արդեն Արսենյանն ավելի փրփրեց ու սկսեց սպառնալիքներ տեղալով՝ մի կողմ կանչել ինձ ու ինձ պաշտպանող գործընկերուհուս` հաշիվ մաքրելու։

hraparak.am

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բլոգ

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Published

on

Continue Reading

Բլոգ

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ/Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք

Published

on

Continue Reading

Բլոգ

«Դեռևս պատերազմը չսկսած՝ թուրքերը ՀՀ ում գաղտնի զինանոցներ են ունեցել». Մանախ

Published

on

Continue Reading

Բլոգ

Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան

Published

on

Continue Reading

Բլոգ

«Իմ քայլը» խմբակցության և Հայկ Մարությանի «ջրերը սկսել են մի առվով չհոսել». 24News

Published

on

Քաղաքապետ Հայկ Մարությանի և վերջինիս «հարազատ» «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ավագանու իշխանական անդամների մոտ սկսել է կարծիք ձևավորվել, թե կառուցապատման ոլորտով զբաղվող քաղաքապետարանի ստորաբաժանումում սկսել են «լևի գումարներ պտտվել»։ Այս մասին 24News-ին հայտնեց նույն խմբակցության անդամներից մեկը, որը, սակայն, չցանկացավ ներկայանալ։

«Բազմաթիվ հանդիպումների ժամանակ Հայկ Մարությանի հետ  փորձել ենք բարձրացնել այս հարցերը՝ ակնկալելով, որ կադրային փոփոխություններ կանի  քաղաքաշինական ստորաբաժանումի ղեկավար կազմում, սակայն ստացել ենք մերժում և որոշել ենք կոշտ մեթոդների անցնել։ Մասնավորապես,  ավագանու նիստերից մի քանի հարցեր ենք օրակարգից հանել, որոնց ընդունման հետաձգումը շատ ցավոտ է եղել քաղաքապետի համար։ Միայն սրանից հետո նա ստիպված էր ընդունել մեր պահանջն ու աշխատանքից հեռացնել վարչության և բաժնի պետերին», – նշել է մեր զրուցակիցը։ 

Ըստ «Իմ քայլը» ավագանու անդամի՝ երկրորդ կարևոր ճգնաժամը, որ առաջացել է իրենց խմբակցության ու Մարությանի հարաբերություններում, այն է, որ «գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հեռանալուց հետո այդ նա պաշտոնում տեսնում է իր մտերիմ ընկերոջը՝ Դավիդ Ճգնավորյանին, որը Մարությանի տան դիզայներն է եղել, մինչ քաղաքապետարան տեղափոխվելը, և արդեն մեկ տարի է աշխատում է որպես քաղաքապետի խորհրդական ճարտարապետության գծով»։ 

«Փաստացի այս պահին մինչ քաղաքի ճարտարապետ նշանակվելը հենց նա է ղեկավարում բոլոր այդ ոլորտի գործընթացները քաղաքապետարանում», – նշեց մեր զրուցակիցը։ 

Իմքայլական ավագանին նաև հավելել է, որ իրենց մոտ զարմանք է հարուցել այն հանգամանքը, որ «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանի՝ Դվին հյուրանոցային համալիրում անօրինական շինություններ ավելացնելու մասով հայտարարությունից հետո Ճգնավորյանը հանդիպել է հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի հետ, ինչից հետո հարցը «ծածկադմփոցի» է վերածվել։ 

«Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ է այդպես տեղի ունեցել», – հավելել է նա։

Continue Reading

Բլոգ

Ե՞րբ է Երևանը Բաքվին տվել ականապատ դաշտերի քարտեզները. Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարություն է տարածել

Published

on

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից երեք օր առաջ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի շրջանակներում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը ևս բարձրացվել է, ու Բաքուն ներկայացրել է ականների վրա պայթած քաղաքացիների անունները:

Հիշեցնենք` սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։

Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:

Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց էր ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:

Դեկտեմբերի` 7-ին, դատարանը հրապարակեց իր որոշումը և Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։ Միջազգային դատարանը նույն պահանջը ներկայացրեց նաև Հայաստանին և կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։

Նշենք, որ Ադրբեջանը վերջին անգամ Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Բայց Բաքվում շարունակում են մնալ տասսնյակ գերիներ, այդ թվում նաև` նոյեբերի 16–ին գերեվարվածներ։

Continue Reading

Բլոգ

Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են. Աղասի Ենոքյան

Published

on

Քաղաքագետ Աղասի ենոքյանը գրում է.«Նիկոլին խփելու են։

Նիկոլը արդեն սկսել է տերերին չենթարկվել ու քացի-քացի տալ, դրա համար էլ նա վստահելի չէ, արդեն ինքը պետք չի։ Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են թուղթը ստորագրելուց հետո, բայց անգամ չստորագրելը իրեն չի փրկելու, թուղթը սարքելու ձևը կգտնեն։

Պլյուս՝ Նիկոլն իրենից անկախ շատ գաղտնիքների է տիրապետում, որոնց մի մասը իրենը չի։ Իսկ նա վախկոտ է և բերանբաց, եթե չխփեն, այլ ձերբակալեն, ապա կսկսի շանտաժի համար այս գաղտնիքները բացել, ինչը ոչ ոքի պետք չի, ուրեմն չեն թողնի որ երգի։

Պլյուս՝ Նիկոլին վերացնելը իշխանափոխության ամենապարզ ձևն է. Նիկոլից հետո բոլոր արփիդավոյանները և հովիկաղազարյանները անմիջապես կհամալրեն ընդդիմադիր դաշինքը, վերջինս կդառնա ԱԺ մեծամասնություն և դաշինքի առաջնորդը առանց ավելորդ ձևականությունների, առանց նոր ընտրությունների ու միտիգների կդառնա վարչապետ։

Պլյուս՝ Նիկոլի թիկնազորը ունակ է նրան պաշտպանելու միայն ներքին խուժանից ու ընդդիմությունից, այն անուժ է օտար հատուկ ծառայությունների դեմ, եթե չասենք, որ թիկնազորից շատերին հենց օտարներն են ներդրել (ի դեպ, չեն բացառվում նաև «դժբախտ պատահարի» կամ «առողջական խնդիրների» տարբերակները)։

Ո՞րն է ելքը Նիկոլի համար. նա պետք է ինքնուրույն բացահայտի ինչ որ կարող է, որպեսզի խփելու գայթակղության մի մասը վերանա, ու փախնի։ 2008թ.-ից նա գիտի Հայաստանից փախնելու գաղտնի ձևերը, թող վերականգնի հին ուղիները ու փախնի։

Այս դեպքում կհզորանա Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն սպառնալիքը՝ ժեխիզմը, քանի որ ժեխի համար Նիկոլը ձեռք կբերի 12-րդ իմամի կարգավիճակ»։

Continue Reading

Բլոգ

«Նրանց շեֆը մեր շեֆը չէ, նրանց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան իրենց օգուտն է». Մամիջանյան

Published

on

Իշխանական մեծամասնությունը չի հասկանում, որ խորհրդարանը վերադաս է կառավարությանը, և իրավունք ունի գծել սահմաններ, որոնցից կառավարությունն իրավունք չունի բանակցելիս դուրս գալ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Նրանց շեֆը մեր շեֆը չէ, նրանց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան իրենց օգուտն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Հարցին, թե ինչ տեղեկություն ունեն առաջնագծի ամրաշինական աշխատանքների վերաբերյալ, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ այս իշխանությունների մոտ միշտ ձմեռ է և միշտ հնարավորություն չկա իրականացնել ամրաշինական աշխատանքներ։

«Ձմռանն ընտրություններից առաջ Վանաձորում ասֆալտ կարողանում են փռեն, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել։ Պետության համար պատերազմում կռված զինվորի աճյունի նկատմամբ վերաբերմունքն ուղիղ հաելի է, թե ինչպես ինքը կվերաբերվի այս պահին սահմանը պահող զինվորին»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Continue Reading
Բլոգ17 hours ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Ժամանց18 hours ago

Քոչարյանն ինձ զոհաբերեց/ Փաշինյանի ստվերը չեմ / Չգիտեի, որ կինս մահացել է / 10 տարի ազատազրկվել եմ

Ժամանց18 hours ago

Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին/ Ամուսնությունս ճիշտ էր/ Ընդդիմությունն իր մեջ նայելու խնդիր ունի

Բլոգ19 hours ago

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ/Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք

Ժամանց19 hours ago

Որտեղ և ինչպես է ապրում Անգելա Մերկելը

Ժամանց19 hours ago

Որքան է վաստակում Վլադիմիր Պուտինը

Բանակ20 hours ago

Փաշինյանը օրերս գաղտագողի Ադրբեջանին է տվել Արցախի ականապատ դաշտերի բոլոր քարտեզները․ ինչի՞ դիմաց

Բլոգ20 hours ago

«Դեռևս պատերազմը չսկսած՝ թուրքերը ՀՀ ում գաղտնի զինանոցներ են ունեցել». Մանախ

Բանակ20 hours ago

Բանակի ուղեղը լճացած է, ոչ մի բարեփոխում էլ չկա. Սամվել Բաբայան

Վերլուծություն20 hours ago

Նիկոլը կստորագրի, ու կհեռացնեն նրան. նա այլևս պետք չի լինի, գործընթացը սկսված է. Հայկ Նահապետյան

Բլոգ20 hours ago

Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան

Քաղաքականություն20 hours ago

ՀՀ-ում մինչև մայիս իշխանափոխություն է լինելու

Բլոգ22 hours ago

«Իմ քայլը» խմբակցության և Հայկ Մարությանի «ջրերը սկսել են մի առվով չհոսել». 24News

Բլոգ23 hours ago

Ե՞րբ է Երևանը Բաքվին տվել ականապատ դաշտերի քարտեզները. Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարություն է տարածել

Քաղաքականություն23 hours ago

Սիսակ Գաբրիելյանը մեկնաբանել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը

Քաղաքականություն23 hours ago

Ֆինանսների նախարարը` Ամուլսարի հանքի մասին

Բլոգ2 days ago

Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են. Աղասի Ենոքյան

Բլոգ2 days ago

«Նրանց շեֆը մեր շեֆը չէ, նրանց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան իրենց օգուտն է». Մամիջանյան

Բլոգ2 days ago

«Ալեն Սիմոնյանը պիտի ճանապարհվի տուն». Լևոն Բարսեղյան

Բլոգ2 days ago

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Բլոգ5 days ago

Փաշինյանը կհեռանա՞ իր կաբինետից

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Երբ մի վրիժառու հայորդի գա քեզ պատժելու հազավարո թիկնապահներդ քեզ չեն փրկի․ Համբարձումյանը՝ Փաշինյան

Քաղաքականություն5 days ago

Վաշինգտոնը չի ուզում արցախյան հարցի մենաշնորհը թողնել Ռուսաստանին

Բլոգ5 days ago

Արցախը տվեցիր, հիմա Սյունիքն ու սյունեցին է քո աքիլլեսյան գարշապարը

Բանակ5 days ago

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում

Քաղաքականություն5 days ago

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով. ՔԿ մամուլի խոսնակ

Քաղաքականություն2 days ago

ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը Դավիթ Տոնոյանի դեմ քրգործով ցուցմունք է տվել «Ժողովուրդ»

Քաղաքականություն2 days ago

«Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին

Քաղաքականություն2 days ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 18+ հայհոյանքներ, ծեծկռտուք՝ Ազգային ժողովում

Քաղաքականություն5 days ago

Բայդենի կոշտ զգուշացումը Պուտինին

Քաղաքականություն3 days ago

Վանաձորի քաղաքապետի թեկնածուն հայտարարություն է տարածել

Քաղաքականություն5 days ago

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով հետ կկանչվի Ռուսաստան. «Հրապարակ»

Բլոգ3 days ago

Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը կմեկնի Լավրովի և Շոյգուի հետ

Բլոգ2 days ago

Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են. Աղասի Ենոքյան

Բլոգ5 days ago

Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները. Հոխիկյան

Քաղաքականություն2 days ago

Հետաքրքիր իրավիճակ Նոյեմբերյանում. այստեղ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն. «Փաստ»

Բլոգ19 hours ago

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ/Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք

Ժամանց5 days ago

Մարիմ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Բլոգ3 days ago

Սկանդալային խոստովանություն` 44-օրյա պատերազմում թուրքական շահի մասին

Քաղաքականություն3 days ago

Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

Բլոգ17 hours ago

Տղամա՞րդ ես, կանգնի մի բան ասա, ա՛յ պրեզիդենտ, էսքան զոհերը ո՞ւմ վզին են. Ռուբեն Հախվերդյան

Ժամանց18 hours ago

Քոչարյանն ինձ զոհաբերեց/ Փաշինյանի ստվերը չեմ / Չգիտեի, որ կինս մահացել է / 10 տարի ազատազրկվել եմ

Ժամանց18 hours ago

Պետք չէ սրբադասվել Փաշինյանի ֆոնին/ Ամուսնությունս ճիշտ էր/ Ընդդիմությունն իր մեջ նայելու խնդիր ունի

Բլոգ19 hours ago

Նիկոլը ծանոթացրեց Ծառուկյանի հետ/Կլեոպատրայի չոլկաս բռնի ուժով են կտրել/Կյանքումս հայտնվել է վիժվածք

Ժամանց19 hours ago

Որտեղ և ինչպես է ապրում Անգելա Մերկելը

Ժամանց19 hours ago

Որքան է վաստակում Վլադիմիր Պուտինը

Բանակ20 hours ago

Փաշինյանը օրերս գաղտագողի Ադրբեջանին է տվել Արցախի ականապատ դաշտերի բոլոր քարտեզները․ ինչի՞ դիմաց

Բլոգ20 hours ago

«Դեռևս պատերազմը չսկսած՝ թուրքերը ՀՀ ում գաղտնի զինանոցներ են ունեցել». Մանախ

Բանակ20 hours ago

Բանակի ուղեղը լճացած է, ոչ մի բարեփոխում էլ չկա. Սամվել Բաբայան

Վերլուծություն20 hours ago

Նիկոլը կստորագրի, ու կհեռացնեն նրան. նա այլևս պետք չի լինի, գործընթացը սկսված է. Հայկ Նահապետյան

Բլոգ20 hours ago

Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան

Քաղաքականություն20 hours ago

ՀՀ-ում մինչև մայիս իշխանափոխություն է լինելու

Քաղաքականություն2 days ago

Ինչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը. ձայնագրություն

Քաղաքականություն2 days ago

Երբ եկա հասա, ծեծկռտուքն արդեն սկսված էր. Հրաչյա Հակոբյան

Բլոգ2 days ago

Տեսանյութ․ Ռուսական բազան Արևմուտքի համար պատճառ, իսկ Թուրքիայի համար առիթ՝ Հայաստանին հարվածելու համար

Քաղաքականություն2 days ago

Տեսանյութ. Երբ մի վրիժառու հայորդի գա քեզ պատժելու հազավարո թիկնապահներդ քեզ չեն փրկի․ Համբարձումյանը՝ Փաշինյան

Քաղաքականություն5 days ago

Տեսանյութ․ Իսկ եթե ձեր հոր գերեզմանը լիներ ձյունապատ լեռներում․ Ալեն Ղևոնդյանը՝ իշխանություններին

Քաղաքականություն6 days ago

Տեսանյութ. Փաշինյանի պոռնո դերասան թիմակիցը պնդում է, որ հայերն են ցեղասպանել հայերին, իսկ թուրքերն անմեղ են

Քաղաքականություն7 days ago

Տեսանյութ․ Էրդողանը Փաշինյանին համոզել է հանձնել Արցախը, որի դիմաց կստանա փող և ճանապարհ

Բլոգ1 week ago

Տեսանյութ․ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են․ գաղտնի պլանը հայտնի է

Օրացույց

November 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook

Trending