Քաղաքականություն
Անդրանիկ Քոչարյանը Գուրգեն Արսենյանի հարցով շտապել է Նիկոլ Փաշինյանի մոտ

Գուրգեն Արսենյանը, որը բիզնեսմեն է եւ միաժամանակ գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը, իսկ խորհրդարանական վերջին ընտրություններին ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, օրերս հանդես եկավ այնպիսի պահվածքով, որը ստիպում է հիշել Գուրգեն Արսենյանի գործունեության որոշ փուլեր եւ նրա արած մի շարք հայտարարություններ:
Այսպիսով՝ նրա ղեկավարած ՄԱԿ կուսակցությունը հիմնադրվել է 2002-ին: Մեկ տարի անց՝ 2003-ի խորհրդարանական ընտրություններում շատերի համար անակնկալ ձեւով նորահայտ ուժը հաղթահարեց անցողիկ շեմը եւ խորհրդարանում ունեցավ վեց պատգամավոր: Նման թռիչքաձեւ առաջընթացը պայմանավորված էր իշխանության, այն ժամանակ պետության ղեկին գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ լավ հարաբերություններով եւ Արսենյանի կիրառած նոր «ընտրատեխնոլոգիաներով»՝ ոմանք Արսենյանին համարում են ընտրակաշառքի կնքահայրը. մամուլը բազմաթիվ անդրադարձեր է կատարել, թե ինչպես առաջին անգամ 2003-ին Արսենյանի կողմից Մասիսում 5-10 հազար դրամ ընտրակաշառք բաժանվեց, եւ անհայտ կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում կամ ինչպես մամուլն է ձեւակերպել՝ Արսենյանը հիմք դրեց կանխիկ փողով ձայն գնելու «կուլտուրային»:
Իսկ հաջորդ՝ 2007-ի ընտրություններում ՄԱԿ-ը չհաղթահարեց շեմը եւ դուրս մնաց ԱԺ-ից: 2012-ին կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը իր գլխավերեւում ապահով տանիք ընտրեց Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր դարձավ ԲՀԿ համամասնական ցուցակով:
2017-ին, երբ Ծառուկյանն էլ հրաժարվեց այս հախուռն քաղաքական գործչից, Արսենյանը
սկսեց Սերժ Սարգսյանի ծառան դառնա. Սա մի մարդ է, որը բոլոր ժամանակներում տիրոջ՝ քաղաքական տանիքի կարիք ունի: Մինչ բոլորը դեմ էին ու մերժում էին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ առաջադրմանը՝ արդեն վարչապետի պաշտոնում, մերժում էին այդ նպատակով նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, Գուրգեն Արսենյանը շտապեց բռնել Սարգսյանի ձեռքը եւ 45 աստիճանի անկյան տակ խոնարհվել նրա առջեւ, իսկ այդ երանելի կարգավիճակի համար մամուլը գրում էր, որ սույն հզոր գործիչը գիշերներն անց էր կացնում նախագահականի պատերի տակ նման շնորհի արժանանալու խնդրանքով: Կզելու կամ խոնարհվելու արդյունքում նա հաջողացրեց պահել իր ծխախոտի բիզնեսը եւ այլ բիզնեսներ, եւ ավելի չաղացավ ու բարգավաճեց:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Փաշինյանը քաղաքական դաշտում մնաց միայնակ, սկսեց պեղել-գտնել ու իր շուրջը համախմբել մանր-մունր, մոռացված մարդ-կուսակցությունների առաջնորդներին: Գուրգեն Արսենյանը բաց չթողեց այդ «պատմական» շանսը, դուրս եկավ քաղաքական աղբանոցից ու սկսեց տարբեր հարթակներում գովել Նիկոլ Փաշինյանին, պատերազմում պարտության պատճառը համարեց 1998-ից իրականացված պետական քաղաքականության ֆիասկոն:
Միացավ փաշինյանական՝ թշնամու հետ խաղաղության, բարիդրացիական հարաբերություններ, «ապահով ու անվտանգ» Հայաստան ունենալու քարոզչությանը: Ապա ընդդիմադիր «17+»-ի քայլերը գնահատեց որպես քաղաքական դիսկուրսից զուրկ ռեւանշիստական քայլ: Փաշինյանին համարեց պետական գործիչ, որի անունը 2018-ին, ըստ Արսենյանի, գրվեց ոսկե տառերով: Արսենյանն իր հարցազրույցներից մեկում նաեւ մեղադրեց Օնիկ Գասպարյանին՝ «Ադրբեջանի նկատմամբ» հունիսյան ռազմական բախման համար՝ մոռանալով, որ այդ ժամանակ հայկական բանակը նախահարձակ չի եղել, այլ ինքնապաշտպանվել է, պարտություն չի կրել եւ հաջողությամբ իրականացրել է իր առջեւ դրված խնդիրը, ինչն էլ փառաբանում էր Նիկոլ Փաշինյանը՝ աջուձախ մեդալներ ու պարգեւներ շնորհելով եւ այն հերոսամարտ կոչելով: Արսենյանը մեղադրում է նախկիններին՝ իշխանության գալու փորձերի համար, կարծես թե ինքը նախկին չէ։ «Հայ ժողովուրդը իրենց ցախավելով դուրս է շպրտել, բայց իրենք փորձում են լուսամուտից ներս մտնել»,- հարցազրույցներից մեկում ասում էր նա:
Մեկ ուրիշում էլ ճղճղում իրեն, թե 2008թ. մարտի մեկը պետության կողմից իր իրավասությունները գերազանցող, Հայաստանի քաղաքացիների բողոքի իրավունքը արհամարհող, չընդունող, ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վրա թքած ունենալով՝ բացառիկ ցինիկ դրսեւորում էր:
Եթե նման հայտարարություն աներ մեկ այլ գործիչ, ապա մենք նորմալ կվերաբերվեինք՝ հարգելով նրա տեսակետն ու կարծիքը, բայց երբ նման մտքի հեղինակը Գուրգեն Արսենյանն է, որը 2004թ. ապրիլին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանից շնորհակալություն էր հայտնում ընդդիմության հանրահավաքը ցրելու համար, նա պնդում էր, թե ոստիկանների հետ բախումների արդյունքում փողոցում ոչ թե արյան, այլ ճաշի հետքեր են, ապա ամեն բան իր տեղն է ընկնում:
Լսելով Գուրգեն Արսենյանին հասկանում ես, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրներից մեկը հենց այս տեսակն է, որը հանուն նեղ անձնական նպատակի եւ շահի պատրաստ է ամեն գնով քծնել իշխանություններին:Չնայած դրան, եւ Արսենյանի հույսերին, որ ինքը կարող է ՔՊ-ում Խաչատուր Սուքիասյանի արտոնյալ կարգավիճակն ունենալ, Փաշինյանը նրան գցել է շարքայինների էշելոն :
Իսկ օրերս էլ խորհրդարանում բառի բուն իմաստով պատերազմել մեր գործընկերուհու՝ «Հրապարակի» լրագրողի հետ իրեն ընտրակաշառքի հիմնադիր անվանելու համար, ապա անցել է բանականության սահմանները եւ նրան անվանել անդաստիարակ: Այս առիթով էլ ճիշտ կլինի թերթել Արեսենյանի զավակների վերաբերյալ մամուլի հրապարակումները եւ պարզ կդառնա, թե ունի արդյոք այս մարդն առհասարակ որեւէ մեկին դաստիարակության դասեր տալու իրավունք:
Ընդամենը մեկ տարի առաջ էր՝ 2020-ի սեպտեմբերին, որ Գուրգեն Արսենյանի հանրահայտ փոքր որդին՝ Արսենյան Գուրգենը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, ձերբակալվեց՝ավազակային հարձակման մեղադրանքով։ Հարձակման ենթարկված անձը Արսենյանների տան 60-անց աշխատակիցն էր, կրտսեր Գուրգեն Արսենյանը սառը զենքի սպառնալիքով կողոպտել էր աշխատակցին, կողոպուտը եղել էր ընդամենը 20 հազար դրամ, վերջինն էլ հաղորդում էր ներկայացրել։ Արսենյանի որդին դեռ անցած տարվա սկզբին էր դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա երիտասարդը մեղադրվում էր Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության համար:
Ահա, այսպիսի զավակի հայրը ուրիշին անվանում է անդաստիարակ: Նման անբարտավանություն նույնիսկ ՔՊ-ի ամենանողկալի, ամենացինիկ ու անբռնազբոս Քոչարյան Անդոն չի դրսեւորում լրագրողների հետ հարաբեվելիս: Եւ շատ հավանական է, որ Քոչարյանը Արսենյանի հարցով շտապել է Նիկոլ Փաշինյանի մոտ եւ բողոքել, որ իրեն գերազանցող հայտնվել ՔՊ-ում:
Անի Սահակյան
Քաղաքականություն
Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնաբանել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df319b61b18f7f48%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff6516bd7f8923%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662900%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey
«Մենք պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք կամրապնդեն խորը պատմություն ունեցող հարևան երկրների հարաբերությունները՝ թե՛ ներդրումային, թե՛ մշակութային առումով։ Պոլսահայության համար չափազանց կարևոր է նաև, որ հարաբերություններն օրեցօր ավելի լավանան, որպեսզի երկու համայնքներն էլ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին, ներդրումներ կատարեն և այս ուղղությամբ մշակութային հարուստ արժեքները ընդհանուր լեզու գտնեն միմյանց հետ»,- ասել է Մաշալյանը:
«Թռիչքների մեկնարկն ինձ լավատեսություն տվեց։ Սահմանները պետք է բացվեն, դիվանագիտական հարաբերությունները նույնպես պետք է բարելավվեն. սա պետք է լինի առաջին քայլը: Հարաբերությունները պետք է ավելի ընդլայնվեն»,- անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ասել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ պրոֆ. դոկտ. Թորոս Ալջանը, խոսելով թեմայի վերաբերյալ, ասել է. «Ես դա դրական եմ համարում և ուշացած քայլ եմ համարում: Շատ իմաստալից է, որ բարեկամության լեզուն վերադառնում է։ Հուսով եմ, որ խաղաղությունը կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռ կբացվի»։
Քաղաքականություն
Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ
Թուրքական կողմն առաջարկել էր իր միջնորդությամբ նման հանդիպում անցկացնել Թուրքիայում և Անկարայի միջնորդությամբ:
Թուրքական դիվանագիտական աղբյուրներն էլ իրենց հերթին նշել էին, թե Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի միջնոդությանը:
«Այդ հանդիպման հետ կապված որևէ բան չկա: Կա միայն Ուկրաինայի զինված ուժերի ավելացում և Մինսկի համաձայնագրերի չիրականացում»:
Աղբյուր` Ermenihaber.am
Քաղաքականություն
Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ.

Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակhttps://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df20a379821b3634%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff27322f1539c7c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662891%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey
5, 10, 15, 20 կամ ավելի կաշառքով ԵՊՀ վերացական ֆակուլտետի պատերի տակ ծվարած մարդկանց մասին հեգնանքով և չհիմնավորված մեղադրանքով խոսացող ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի ղեկավարած կառավարության շենքի բակում, որը ըստ նույն վայրում տեղադրված ցուցանակի, նախատեսված է միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար, անմիջապես շենքի կենտրոնական մուտքի դիմաց, օրինականությունը հսկող ոստիկանական մեքենայի և անհասկանալի մեկ այլ ամենագնացի հարևանությամբ, 2022 թվականի հունվարի 20-ին «ծվարել» է բրիտանական պետհամարանիշներով Porsche Panamera 4S մոդելի մի ավտոմեքենա, որի բազային գինը սկսում է մոտ 100.000 դոլարից և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազարի։
Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ում է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով այդ թանկարժեք ավտոմեքենան։ Եթե այդ մեքենան որևէ պաշտոնյայի չի սպասարկում, ապա հետաքրքիր է հասկանալ, թե ով է դրա վարորդը, որը ոչ միայն հյուրընկալվել է վարչապետի գրասենյակում, այլև իրավունք և պատիվ է ստացել կայանել այն վայրում, որտեղ անգամ փոխվարչապետերի մեքենաները կանգնելու զգուշավորություն են ցուցաբերում (դա դիվանագիտական պետական համարանիշ չէ, քանի որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին հատկացվում են կարմիր գույնի պետական հարամանիշներ)։ Եթե Հայաստանի վարչապետը կաշառակեր լիներ, ապա կարելի էր մտածել, որ այդ մեքենայով նրան փող են բերել, սակայն բնությանը դեռևս անհայտ նման ազնվագույն արարածի պարագայում, նման բան մտածելու համարձակություն ոչ ոք չի կարող ունենալ։
Ինչպես կասեր մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը․ «կոռուպցիան պոզով ու պոչով կենդանի չի», կոռուպցիան դա պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահումն է բոլոր դրսևորումներով, նրանց ոչ հրապարակային գործունեությունը, հովանավորչությունը, կաշառակերությունը և այլն։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Քաղաքականություն
Ինչ է ՌԴ-ն ակնկալում բոլոր արտաքին ուժերից

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում ստացված լրատվամիջոցների հարցերին գրավոր պատասխանները, որոնցում անդրադարձ է ավել նաև Հարավային Կովկասին:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3ea7a5ebd07828%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff1c0bf99402fdb8%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662894%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey
Հարցին, թե ինչպես է Լավրովը տեսնում Հարավային Կովկասի ապագան, որտեղ արտաքին խաղացողները չափազանց ակտիվ են, պատասխանել է. «Կողմ ենք նրան, որ բոլորը, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները»:
Քաղաքականություն
Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը: Այս մասին հայտնում է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2bab79785fca1%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ffc57da34cd8ab8%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662895%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey
Պաշտոնական Անկարան անհրաժեշտ չի համարում, որ ներկայացուցիչների հետագա հանդիպումներն անցկացվեն այլ երկրներում:
Քաղաքականություն
Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողին այն հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել Ղարաբաղի հարցով, և արդյոք Մոսկվան նույնպես այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»:
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին նրա մանդատի համաձայն և իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ եկան 2020 թվականի պատերազմից հետո: Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ամբողջությամբ կիսում են մեր տվյալ դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ», – պատասխանեց Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ փաստաթղթում ամրագրվել է եռանախագահողների՝ Բաքվին և Երևանին ուղղված կոչը մոտ ժամանակներում հյուրընկալելու համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրադրությունը տեղում, հասնել շոշափելի առաջընթացի հումանիտար նախաձեռնություններում, որոնք քննարկվել են եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքում:
Զախարովայի խոսքով՝ հիշատակված շփումների արդյունքներով, որոնք տեղի էին ունեցել 2021 թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում, համանախագահները Ստոկհոլմում դեկտեմբերի 2-ին կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում երկու նախարարներին էին փոխանցել հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկ հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ: Համանախագահների առաջարկած օրակարգը վերաբերում է ե՛ւ հումանիտար, ե՛ւ սոցիալ-քաղաքական խնդիրներին:
«Մենք կողմերից պաշտոնական արձագանք ենք ակնկալում՝ այդ թվում եռանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի կապակցությամբ», – հավելեց ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիների պալատը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու այդ բարեփոխումներին:
Հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերների խնդրանքով Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման եւ Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին:
Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիների պալատը եւ մասնավորապես իրենց հանձնաժողովը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով եւ կարծում է, որ նրանք պետք է անհապաղ հայրենիք վերադարձվեն: Հանձնաժողովի նախագահը հանդիպմանը շեշտել է, որ չափազանց կարեւոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը եւ խնդրի տեւական կարգավորմանը: Միացյալ Նահանգները մեծապես կնպաստի դրան՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:
Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ շեշտելով այդ հարցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին բարձր գնահատանքի համար՝ ներկաները եւս մեկ անգամ շեշտել են, որ այն իսկապես շարունակական աշխատանքի արդյունք է եղել:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ եւ փոխադարձ այցելություններ: ԱԺ նախագահը հրավիրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ու անդամներին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին եւ ժողովրդավարական ձեռքբերումներին:
Քաղաքականություն
Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան

Այսօր պարեկային ոստիկանությունում աշխատողների 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի առնչություն չեն ունեցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն եւ այդ պրոցեսը շարունակվում է: Կա ուսուցիչ, մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ նոր ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով եւ պարեկային ոստիկանության առնվազն կեսը պետք է լինեն քաղաքացիական անձինք. «Շատ կարեւոր ենք համարում, որ ոստիկանության փորձը եւ ոստիկանության հետ շփման փորձը գան միանան եւ ստանանք քաղաքացիական ոստիկան»:
Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ոստիկանությունը չպետք է լինի բարի ապօրինության նկատմամբ, պոետք է լինի անհանդուրժող:
Վարչապետի խոսքով, հիմա արդեն ձեւավորվում է պարեկային ոստիկանության կադրերի ռեզերվ, եւ եթե եթե պարեկային ոստիկանության կողմից ապօրինություն կատարվեց, տեղերը թափուր մնալու խնդիր չեն ունենա:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ Երեւանի համար լրացուցիչ հստիքներ տրամադրելուց հետո մեկ տեղի համար ունեցել են 10 դիմորդ:
- Ժամանց12 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ12 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է