Եղանակ
Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
[c83a0d4066cbad49e7ca7b8ed46fa13d.jpg]

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:
[df8aa86910f481aaf20340cfe4e35e1c.jpg]
Բլոգ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:
Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակ
Մոսկվայում մառախուղի պատճառով շուրջ 140 չվերթ է հետաձգվել

Մոսկվայում մառախուղի պատճառով ավելի քան 30 ինքնաթիռ պահեստային օդանավակայաններ է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը:
Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում ու Մոսկվայի մարզում մառախուղի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարել մինչև երեքշաբթի ժամը 9:00-ն:
«Մոսկվայի ժամանակով ժամը 08.30…«Շերեմետևո»՝ մառախուղ: Վայրէջք պահեստային օդանավակայաններում` 4 չվերթ… «Վնուկովո՝ մառախուղ: Վայրէջք պահեստային օդանավակայաններում` 20 չվերթ… «Դոմոդեդովո»՝ մառախուղ: Վայրէջքը պահեստային օդանավակայաններում` 10 չվերթ», – հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ինքնաթիռների թռիչքները տեղի կունենան օդերևութաբանական պայմանների բարելավումից հետո:
Եղանակ
Սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակի մասին

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 1-2-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ .
Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.50C (2000 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.60C (1985 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.40C
Եղանակ
Այսօր ու առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 26-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Եղանակ
Երկրի վրա շուտով սարսափելի շոգ կսկսվի

Գիտնականները կանխատեսել են, որ Երկրի վրա շուտով սարսափելի շոգ կսկսվի, գրում է Sky News-ը:
Գիտնականները հիշեցրել են,որ ոչ վաղ անցյալում կաnադական Լիթթոն քաղաքում գրանցվել էր այդ շրջանի համար աննախադեպ բարձր ջերմաստիճան՝49.6: Դա հանգեցրել էր անտառային հրդեհների և հարյուրավոր զոհերի ԱՄՆ-ում և Կանադայում:
Գիտնականների համոզմամբ` Երկիր մոլորակy հասել է այն շեմին, երբ մի փոքր ավելի տաքացումը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների:
Նրանք համոզված են, որ ապագայում անոմալ շոգերը կկրկնվեն: Եթե մինչև 2040 թվականը ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, ապա բնական աղետները կարող են տեղի ունենալ 5-10 տարվա ընթացքում ավելի հաճախ: Իսկ Մելբուռնի Մոնաշա համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ Երկրի կլիմայի գլոբալ տաքացման արդյունքում կմահանա մի քանի միլիոն մարդ: Նրանք ուսումնասիրել են 43 երկրի տվյալները և պարզել, որ ցրտից մահացել է 0.5 տոկոսով հազվադեպ: Մինչդեռ շոգից մահացածների թիվը 0.2 տոկոսով աճել է: Շոգից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Եվրոպայում, իսկ ցրտից ամենահաճախը մահանում են Աֆրիկայում:
Եղանակ
Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է. Գագիկ Սուրենյանն ասաց, թե ինչպիսի հուլիս է մեզ սպասվում ու ինչով է այն տարբերվելու հունիսից

Հուլիսը կանխատեսվում է նույնպես շոգ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով՝ պայմանավորված հանրապետության տարածք տաք օդային հոսանքների ներթափանցմամբ. «Հանրապետության հովտային գոտիներում, նաև՝ Արարատյան դաշտում ու Երևանում, ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ օդի ջերմաստիճանը կբարձրանա ու կհասնի 40-41 աստիճանի:
Բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կլինեն օրեր, երբ կլինի սառը օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, շոգերը ժամանակ առ ժամանակ կարող են ընդհատվել Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքներով, որոնք հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, բայց հուլիսի նորմաները շատ չնչին են»,-ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ մեկ անձրևով նորման կարող է լրացվել:
Այսինքն, եթե ասվում է նորմայի սահմաններում, թող տպավորություն չլինի, որ բավարար չափով տեղումներ են լինելու. «Առաջիկա օրերի համար կարող ենք ասել, որ հուլիսի 3-4-ին սպասում ենք Իրաքից հերթական տաք օդային հոսանքի ներթափանցմանը:
Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է: Եթե վերջին օրերին նվազման արդյունքում օրինակ Արարատյան դաշտում, Երևանում ունեցանք 35-36 աստիճանը, հուլիսի 3-4-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ին կունենանք բարձր ջերմային ֆոն, 40-41 աստիճան՝ Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում:
Բայց սա կարճ կտևի, որովհետև հուլիսի 6-ից օդային հոսանքները կնահանջեն՝ իրենց տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, ու ջերմաստիճանը կսկսի նվազել:
Հուլիսի 6-7-ին կունենանք 4-5 աստիճանի անկում, ջերմաստիճանը կդառնա 35-36 աստիճան: Խոսքը հանրապետության ամենատաք գոտիների մասին
Եղանակ
Ե՞րբ կնահանջի շոգը ու ի՞նչ վնասներ է այն տալիս. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը
- Ժամանց12 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ12 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է