Բանակ
Փաշինյանը օրերս գաղտագողի Ադրբեջանին է տվել Արցախի ականապատ դաշտերի բոլոր քարտեզները․ ինչի՞ դիմաց

Բանակ
Սահմանին կրկին լարված է․ ադրբեջանական կողմը զոհ ունի

Այսօր ժամը 13:20-ից 13:35-ը ադրբեջանական զինուժը կրակել է հյուսիսարևմտյան ուղղությամբ հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է, փոխանցում է infoteka24 տելեգրամի ալիքը։
Ադրբեջան ՊՆ-ն իր հերթին գրում է նույն ուղղությամբ իրենց զինծառայողի մահվան մասին՝ հայկական կողմին մեղադրելով սադրանքի մեջ՝ դրանով իսկ սրելով իրավիճակը։
Բանակ
Բանակի ուղեղը լճացած է, ոչ մի բարեփոխում էլ չկա. Սամվել Բաբայան
Բանակ
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում

Թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները իրականացվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցում է 790 ուժային, գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Բանակ
«Դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել»․ Պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնի դարձավ 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի սպանության հանգամանքները․ նրան դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել։ Քյարամյանի ղեկավարած քննչական կոմիտեն սպանությունը նախ որակել է որպես զենքի կանոնների խախտում, ապա վշտի մեջ թաղված եղբոր հայտարարություններից հետո, անցել անզգույշ սպանության իր նախընտրած վարկածին։ Դատախազությո՛ւն, վերահսկողություն գոյություն չունի։ Հենց դրա համար էլ վարչապետը բարձրացնում է նրանց աշխատավարձերը։ Բայց ինձ մի հարց է տանջում՝ ինչու է մեր հանրությունն այդպես սուր արձագանքում ադրբեջանցիների կողմից մեր զինվորների խոշտանգումներին, իսկ այս դեպքերին՝ ոչ։ Եղբայրը ցնցված է, որ հայերն են այդպես վարվել իր եղբոր հետ, բայց նա պատրաստ չէր ավելի մեծ ցնցման, որ բացահայտ սպանությունը դարձնելու են անզգույշ սպանություն։ Նորանշանակ պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել։ Մեկ զինվոր ավել, մեկ զինվոր պակաս, բան չի փոխում»։
Բանակ
Եղբորս սպանել են, նրա վրա 3 կրակոց է եղել, բազմաթիվ կապտուկներ. պայմանագրայինի եղբայրը պնդում է, որ եղբորը դաժանաբար սպանել են

Ճամբարակում նոյմեբերի 16-ին մահացած 29-ամյա պայմանագրային զ ինծառայող Գեւորգ Ավետյանի հարազատները պնդում են, որ Գեւորգին դ աժանաբար ծ եծել ու ս պանել են: NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգի եղբայրը` Գուրգեն Ավետյանը սուտ որակեց ՊՆ հայտարարությունը, թե իր եղբայրը զ ենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով է մ ահացել:
«Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է, որ զ ենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով է եղբայրս զ ոհվել, սակայն իր վրա կա 3 կ րակոց` մեկը սրտի հատվածում, մյուսը ստամոքսի եւ փորի հատվածում: Իրենք օրերով սոված են թողել, ինքը խոհարարն է եղել, ճաշը եփել է, բայց իր բաժին ճաշը շներին են տվել, ա հավոր ծ եծել են, բազմաթիվ կապտուկներ է եղել վրան` գլխին, վզին, կողքին, թեւին, մեջքին: Իմ եղբորը ս պանել են, ինչպես կարող է ինքը իրեն կ րակի, կամ ինքն իրեն ծեծի»,- ասաց եղբայրը:
Գուրգեն Ավետյանը պատմեց, որ դիրքեր բարձրանալուց 2 օր առաջ եղբորը` Գեւորգին, Երեւան հիվանդանոց է բերել աչքերը ստուգելու, այդ ժամանակ եղբայրը խոստովանել է, որ կոնֆլիկտ ունի իր ծառայակիցների հետ, նաեւ ասել է, որ հարթվել է կոնֆլիկտը:«Բայց փաստորեն չի հարթվել, վ ախեցել է մեզ ասի: Մենք երկար ժամանակ նույնիսկ իր աշխատավարձը չենք տեսել, ասում էր վարկ է, բան է, հետո իմանում ենք, որ իր աշխատավարձը ինքը չի ստացել, ուրիշն է քարտով ստացել, ու մենք չգիտենք ով է եղել»,- պատմեց նա:
Գուրգեն Ավետյանը նաեւ հայտնեց, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել եւ ձ երբակալվել են Գեւորգ Ավետյանի ծառայակիցներ, նույն դիրքի պայմանագրային զինծառայողներ Աղասի Սարիբեկյանը եւ Արտակ Ապրեսյանը:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ գործով ձ երբակալված կա, մանրամասներն ավելի ուշ կհայտնեն:
Գեւորգ Ավետյանը ամուսնացած չէր, ունի քույր ու եղբայր: Գեւորգը 2016 թվականից պայմանագրային զ ինծառայող էր, ծառայում էր Ճամբարակում:
Բանակ
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։ Օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից։
Բանակ
«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը՝ ըստ նշանակության». «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար

Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հայտարարել է Երեւանի «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը լրագրողների հետ զրույցում:
«Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ավիացիայի վարչության հետ: Համագործակցում ենք նաեւ «Էրեբունի» օդակայանում եւ Գյումրիում տեղակայված գնդերի հրամանատարների հետ»,-նշել է գնդապետ Պետրովը:
Առաջին անգամ «Ռուսկիյե վիտյազի»-ն ցուցադրել են իրենց արվեստը Հայաստանում: Ցուցադրական թռիչքը կայացել է նոյեմբերի 21-ին եւ նվիրվել ՌԴ ՊՆ Մյասնիկովի անվան ռազմական ավիացիոն ուսումնարանի 111-ամյակին:
Երեւանյան «Էրեբունի» օդակայանում հավաքված հանդիսատեսը ստացավ եզակի հնարավորություն տեսնել փառահեղ «Վիտյազների» արվեստը: Չորս ինքնաթիռները փոխգնդապետ Անդրեյ Ալեքսեւեի գվարդիայի հրամանատարության ներքո ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի պատկերներ՝ շեղանկյուն, խիտ շեղանկյուն, աղեղ, Նեստերովի օղակներ, տակառներ, կիսատակառներ, սինքրոն տակառներ եւ այլն: Պատկերները կատարվել են հարձակման կրիտիկական անկյան տակ եւ հսկայական ծանրաբեռնվածություններով՝ օդանավերի եւ օդաչուների հնարավորությունների եզրին:
Վարպետ օդաչուները կատարել են բարձրագույն պիլոտաժի պատկերները 30 տոննա կշռող Սու 30 ՍՄ օդանավերով ավելի քան 700 կմ/ժ արագությամբ թեւերի միջեւ շուրջ երկու մետր հեռավորության պայմաններում:
Նախքան ցուցադրական թռիչքները կարճ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստանում լեգենդար խմբի ցուցադրությունը բարեկամության, հարգանքի, համերաշխության նշան է ՌԴ ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ: «Դա շատ կարեւոր է այս բարդ շրջանում, որն ապրում է մեր եղբայրական երկիրը, եւ այն, ինչը մենք կտեսնենք այսօր, ոչ միայն բարձրագույն պիլոտաժի, ռուս օդաչուների մարտարվեստի խորհրդանիշ է, այլ նաեւ մեր եղբայրական միութենական հարաբերությունների վկայություն է»,-ընդգծել է դեսպանը:
Ավելի վաղ «Ռուսկիյե վիտյազին» ելույթ էին ունեցել ԱՄԷ-ի ավիասրահում:
Բանակ
«Պահանջում ենք զինել Սյունիքի բնակչությանը». ակցիա` ՊՆ շենքի մոտ

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ակցիա է մեկնարկել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»: Այնտեղ են «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված պահանջում են զինել Սյունիքի բնակչությանը։
«Սահմանի երկայնքով թշնամու զորքերի կուտակումները շարունակվում են, սակայն կառավարությունը ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկում, նույնիսկ չի զինում Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակիչներին:
Պահանջում ենք, որ զինեն ու կազմակերպեն Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակչությանը»,- ասվում է Բևեռի տարածած հաղորդագրության մեջ։
- Ժամանց10 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ10 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է