Հասարակություն
Կենսաթոշակների և նպաստների մասին

Այսօրվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոսեց կենսաթոշակների բարձրացումից։
«Բնականաբար, կուզեինք, որ կենսաթոշակային բարձրացումները շատ ավելի մեծ լինեին, ավելի մեծ թիրախային խմբեր ընդգրկեին, բայց յուրաքանչյուր բարեփոխում ելնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից։ Բայց, հաշվի առնելով բոլոր խնդիրները, մենք մեզ համար կարևոր սկզբունք ենք որդեգրել, որ անպայման պետք է որոշակի բարձրացումներ լինեն, որոնք թեկուզ ոչ էական փոփոխություններ կմտցնեն մարդկանց կյանքում, բայց որոշակիորեն կփոխեն մարդկանց կյանքում սոցիալական խնդիրները։
Մենք հայտարարել ենք, որ բարձրացնում ենք նվազագույն կենսաթոշակը, 26500 դրամից կդառնա 28600 դրամ։ Այս առումով 15700 շահառու կլինի, որ կօգտվի այս բարձրացումներից»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարը հիշեցրեց, որ կբարձրացվի նաև պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինհաշմանդամության թոշակը։ Ըստ հաշմանդամության խմբերի՝ թոշակը կբարձրանա 3000-ական դրամով։
«Համեմատաբար ավելի շատ բարձրացվել է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստը։ Այն 26500 դրամից կբարձրանա 37000 դրամի։ Այստեղ ունենք շուրջ 83000 շահառու»,- ասաց Մկրտչյանը։
Հասարակություն
«Ո՞վ է պատժվում Գյումրիում չաշխատող բանկոմատների համար». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Մի բան էլ հարցնեմ. բանկոմատները, որ Գյումրիում չեն աշխատում (չգիտեմ՝ է՞լ որտեղ չեն աշխատում), ո՞վ է պատժվում դրա համար, ինչքա՞ն է պատժվում, ո՞ր պատի տակ է պատժվում, Կենտրոնական բանկը, որ խաբար չի եղել, թե ոնց են 2004-2013թթ. 10 մլրդ դրամ ապօրինի դուրս հանել երկրից, տեղյա՞կ է, որ արդեն քանիերորդ անգամ բանկոմատները փող դուրս չեն տալիս: Թե՞ դրանից էլ տեղյակ չէ:
Խնդրում եմ չպատմել, որ դա տեխնիկական խափանում է, ես, հանգամանորեն փաթթած ունեմ, թե ինչ խափանում է, ես պատժի մասին եմ հարցնում: Կա՞ մեկը, որ պատասխանատու է էս այլանդակության պատժի և պատասխանատվության համար: Ինչ անենք փողերը հանենք, տներում պահե՞նք, հին ու լավ միտք է, այնուամենայնիվ»:
Հասարակություն
ԿԳՄՍՆ-ն` դպրոցի ընդունելության սկզբունքների և այլ փոփոխությունների մասին

ՀՀ Կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
ԿԳՄՍ-ը հակիրճ ներկայացնում է առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը:
Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ
Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։
Օրենքի փոփոխության առաջարկվող նախագծով՝ դպրոցի ընդունելության ժամանակ առաջնահերթություն կունենան նաև՝
տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաները.
Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով պետական համակարգի՝ այլ բնակավայր տեղափոխված աշխատողների երեխաները. նկատի են առնվում նաև զինվորական ծառայողների ընտանիքները։
Ուսուցչի տարակարգին առնչվող փոփոխություններ
«Հանրակրթության օրենքի» փոփոխության նախագծով փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխում են տարակարգի համար պահանջվող բնութագրիչների փոփոխությունները։ Նոր բնութագրիչները պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին, որը նոր հասկացություն է, նախկինում չի եղել:
Նոր նախագծով առաջարկվում է՝
ներդնել ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որը թույլ է տալիս ուսուցչին սկսնակից մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակին հասնել ավելի կարճ ժամկետում` յուրաքանչյուր մակարդակի համար ստանալով համապատասխան դրույքաչափով վարձատրություն։ Այսպիսով` պետությունը ձևավորում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ.
հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգի համար սահմանված պահանջներին, ապա կկարողանա դիմել միանգամից տվյալ աստիճանի տարակարգի համար։ Ի տարբերություն այժմյան օրենսդրության` չի լինելու ժամկետային սահմանափակում, թե նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո երբ կարելի է դիմել հաջորդ աստիճանին.
հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի իրավունքը կորցնելու դրույթը։ Դպրոցից դպրոց տեղափոխվելիս ուսուցչի որակավորման տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ թե հաստատությունը.
հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները նույնպես կարող են մասնակցել տարակարգի շնորհման պետական գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։
Ներառականության կարգավորումների փոփոխություններ
«Հանրակրթության օրենքի» առաջարկվող նախագծով էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։
«Կրթության առանձնահատուկ պայմանների» համար տրվում է հետևյալ սահմանումը. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ է խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձը, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ՝ ներառյալ խելամիտ հարմարեցումներ».
սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է կատարվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայր՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որը հնարավորություն կընձեռի հավելյալ աջակցություն տրամադրելու երեխային, օրինակ՝ երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք և այլն.
«հատուկ դպրոցի» սահմանումից հանվել է «հակասոցիալական վարք դրսևորող» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար չի նախատեսվում հատուկ դպրոց ունենալ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, իսկ իրականության մեջ հանդիպում են ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անելուց, ավելացվել է նոր կարգավորում: Ըստ այդմ` հնարավոր կլինի կարիքի գնահատում իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ, որը թույլ կտա կանխել երեխաների առկա խնդիրների խորացումը և միջամտություն ապահովել ավելի վաղ փուլում.
«ֆինանսավորման բարձրացված չափաքանակ» մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես՝ ամրագրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում.
հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը։
Դասագրքերի փոփոխության մասին
«Հանրակրթության մասին» օրենքի նախագծով տրվում են նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում: Մասնավորապես տրվում է դասագրքի հասկացությունը, որը մինչ այժմ օրենսդրությամբ սահմանված չէր։ Ըստ նախագծի` դասագիրքը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրքն է։ Այսպիսով` իրավական հիմք է ստեղծվում էլեկտրոնային դասագրքերի համար, որոնց զուգահեռ ներդրումը թղթային դասագրքերի հետ մեկտեղ նախատեսվում է իրագործել դասագրքերի ապահովման նոր կարգով։
Հասարակություն
Սիրադեղյանի աճյունը Հայաստանում է. ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա հոգեհանգիստը

«Հրապարակը» գրում է.
«Մենք քիչ առաջ գրել էինք, որ Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է, չնայած նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն ասել էր, որ նման տեղեկություն չունի։
Մեզ հասած տեղեկություններով, Սիրադեղյանի մարմինն արդեն բերել են եւ նրա հուղարկավորության կառավարական հանձնաժողովն արդեն նիստ է արել եւ որոշել արարողակարգը։
Մենք կապվեցինք կառավարական հանձնաժողովի անդամ, Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի «Թաղման բյուրոյի» տնօրեն Վահե Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որտեղ է գրողի աճյունը, ինչ է որոշել հանձնաժողովը։
Նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի մարմինը տեղափոխելու հետ կապված` տեղեկություն չունի, բայց կարող է ասել, թե երբ է տեղի ունենալու նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:
«Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը»,-ասաց նա:
Խաչատրյանը նաև նշեց, որ Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայում»:
Հասարակություն
Վանո Սիրադեղյանի աճյունը օրերս կտեղափոխվի Հայաստան. Փաշինյան

Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը մոտ օրերս Հայաստան կտեղափոխվի։ Այսօր այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրադեղյանի մահից 1 ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ, և արդյո՞ք իշխանության գալուց հետո չի ցանկացել նրան «վերադարձնել»։
«Գիտեք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը խորհրդակցել է Սիրադեղյանի ընտանիքի անդամների հետ։ Հանձնաժողովը որոշումներ է կայացրել, և կարծում եմ` առաջիկայում Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի ՀՀ։ Ես այցելել եմ Սիրադեղյանի ընտանիքին, և իմ ցավակցությունն եմ հայտնել։ Սիրադեղյանին ես ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ ունեցել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Սիրադեղյանին ՀՀ «վերադարձնելուն», Փաշինյանը նշեց, որ մտածել է, թե 2018 թվականից հետո կարող է Սիրադեղյանը ՀՀ իրավապահներին հանձնվել, քանի որ որոշակի օբյեկտիվ դատավարական պայմաններ կարող էին լինել։
Հասարակություն
Պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 222 զինծառայող, իսկ գերիների թիվը 40 է. նախարար

ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Անհայտ կորած է համարվում 222 զինածառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ», – նշեց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով` այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
Նա նշեց, որ վիրավորում է ստացել ու ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար:
Հասարակություն
Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին: Մեր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից չինական հիերոգլիֆ հիշեցնող պատասխան են ուղարկել:
«Ի պատասախան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կողմից վավերցված «Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին» բազմակողմանի պայմանագրի, 2009 թվականի մարտի 1-ից սկսած՝ ՀՀ օդային տարածքով իրականացվող բոլոր տարանցիկ չվերթների, այդ թվում՝ նաեւ ադրբեջանական AZAl ավիաընկերության տարանցիկ չվերթների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձումների հավաքագրումը կատարվում է «Եվրոկոնտրոլ» միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի կողմից, եւ որ վերջինիս «Օդային երթեւեկության սակագների համակարգի կիրառման պայմաններ եւ վճարման պայմաններ» փաստաթղթի թիվ 2 հավելվածի համաձայն՝ հաշվետու ամսում կատարված չվերթների աերոնավիգացիոն սպասարկման վճարների հավաքագրման գործընթացի տեւողությունը կազմում է մոտ 2,5-3 ամիս»,- ասված էր կոմիտեի ուղարկած պաշտոնական գրության մեջ։
Իրար կողքի շարված մասնագիտական արտահայտություններն ու բառերը վերծանել չէր լինի, եթե չլիներ բանալի բառը՝ «Եվրոկոնտրոլ»: Պարզվում է՝ ըստ օդային ուղիներից օգտվելու մասին միջազգային բազմակողմ համաձայնագրի, ինչի տակ նաեւ Հայաստանն է ստորագրել, միմյանց օդային ուղիներից օգտվելու համար պետությունները ոչ թե ուղիղ իրար են գումար փոխանցում, այլ միջնորդավորված: Բոլոր երկրների ամենատարբեր ավիաընկերությունները թռիչք իրականացնելու հայտերը, այնուհետ նաեւ գումարները ուղղում են Բրյուսելում գտնվող «Եվրոկոնտրոլ» ընկերություն, ինչն էլ որոշում է օդային ուղուց օգտվելու գումարի չափը: Թռիչքն իրականացնելուց հետո ավիաընկերությունը 2-3 ամսվա ընթացքում բելգիական վերոնշյալ ընկերությանն է փոխանցում գումարը:
«Եվրոկոնտրոլն» էլ իր հերթին այն ուղարկում է այն երկրին, որի օդային ուղուց օգտվել է ավիաընկերությունը: Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը գումարը Հայաստանին է փոխանցելու միջնորդավորված՝ «Եվրոկոնտրոլ»-ի միջոցով: Ոլորտի մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ գումարը մեծ թիվ չէ կազմում. 1 կմ օդային ուղու համար մոտավորապես 1 դոլար են վճարում:
Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքից օգտվելու համար մոտավոր 200 դոլարի չափով գումար է փոխանցելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հասարակություն
«Համայնքապետն ասել ա՝ Փաշինյանը որ փախած էր, Մոսկվայում իմ տանն էր ապրում»․ բյուրականցի

«Ինքը գյուղում ներկայացել է որպես՝ վարչապետի ընկեր: Ասել է՝ ես վարչապետի ընկերն եմ, եկել եմ ձեր համայնքի ժ/պ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականում ընդդեմ համայնքի ղեկավարի բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։
«Ասել ա՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, ինքը որ փախած էր, Մոսկվայում իմ տանն էր ապրում»,- նշեց մեկ այլ բնակիչ։
Բնակիչները նշեցին, որ իրենք դեմ են համայնքի ղեկավարի ժ/պ Ռադիկ Գևորգյանին և ցանկանում են, որ այդ պաշտոնին նշանակեն համագյուղացու։
Հասարակություն
Որոշումն ուժի մեջ մտավ. Նշված անձիք ջրի համար կես գին կվճարեն

Հшրգելի ընթերցողներ ձեզ ենք ներկшյшցնում հшղորդшգրություն шյն մшսին, թե ինչպես կшրող եք քիչ վ-ճшրել ջրի դիմшց։ Կшռшվшրությունը նր որոշում է կшյшցրել։ Ըստ որի՝ ՀՀ կшռшվшրությшն 08.07.1997 թիվ 251 որոշմшն 2-րդ կետի «դ» և «ե» ենթшկետերի հիմшն վրш ջրшմшտшկшրшրմшն և ջրшհեռшցմшն ծшռшյությունների վшրձшվճшրների 50 տոկոս զեղչով վճшրմшն իրшվունքից օգտվում են հետևյшլ խմբերի քшղшքшցիները`դ) նшխկին ԽՍՀՄ հերոսները, սոցիшլիստшկшն шշխшտшնքի հերոսները, Հшյшստшնի шզգшյին հերոսները, Մшրտшկшն խшչի 1-ին և 2-րդ шստիճшնի և «Փшռքի» երեք шստիճшնի շքшնշшններով պшրգևшտրվшծ шնձինք:ե) Անհшտшկшն կենսшթոշшկшռուները: «Զինվորшկшն ծшռшյությшն և զինծшռшյողի կшրգшվիճшկի մшսին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվшծի 2-րդ մшսի հшմшձшյն՝ հшշմшնդшմությшն զինվորшկшն կենսшթոշшկ ստшցող նшխկին զինծшռшյողները, ինչպես նшև զինվորшկшն ծшռшյությшն ժшմшնшկ ծшռшյողшկшն պшրտшկшնությունները կшտшրելիս զոհվшծ (մшհшցшծ) զինծшռшյողի ընտшնիքի՝ կերшկրողին կորցնելու դեպքումզինվորшկшն կենսшթոշшկի իրшվունք ունեցող шնդшմներն օգտվում են ջրшհեռшցմшն վшրձը 50 տոկոս զեղչով վճшրելու իրшվունքից: Նշվшծ шրտոնությունից օգտվում են նшև զինծшռшյողներին հшվшսшրեցվшծ որոշ խմբի шնձինք /հոդվшծ 72, մшս 4/:
- Ժամանց12 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ12 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է