Տեխնոլոգիաներ
Հայկական մի շարք տեղանուններ Google-ում փոխարինվել են ադրբեջանականով

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ղարաբաղի մի շարք հայկական տեղանուններ Google Maps հավելվածում փոխարինվել են ադրբեջանականով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է ադրբեջանական տիեզերական գործակալության («Ազերկոսմոս») նախագահ Սամեդին Ասադովը։
Դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել էր Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումներից։
Հունվարին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ էր հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։ Այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով:
«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության կենտրոնը Google-ի հետ բանակցությունները շարունակում է Ղարաբաղում բնակավայրերի անվանումները ընկերության որոնողական համակարգի քարտեզներում ադրբեջաներեն ցուցադրելու համար։ Այդ համագործակցության արդյունքում մի շարք անուններ արդեն փոխվել են»,- ասել է Ասադովը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ որոնողական համակարգն ապագայում քարտեզներից ամբողջությամբ կհեռացնի Ղարաբաղում հայկական աշխարհագրական անվանումները:
Տեխնոլոգիաներ
Ռուսաստանն առանց նախազգուշացնելու տիեզերքում նոր զենք է փորձարկել․ Պետդեպ

Ռուսաստանը նոյեմբերի 15-ին «անխոհեմաբար» իրականացրել է հակաարբանյակային զենքի փորձարկում իր արբանյակներից մեկի դեմ, որից հետո հայտնվել են Միջազգային տիեզերակայանին սպառնացող տիեզերական աղբի հարյուր հազարավոր բեկորներ։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ այդ կերպ սպառնալիքի տակ են դրվել մի շարք երկրների տիեզերական առաքելությունները։
Փրայսն ընդգծել է, որ Մոսկվան չի նախազգուշացրել Վաշինգտոնին փորձարկումների մասին։ Պենտագոնում նույնպես անհանգստություն են արտահայտել՝ կապված ՌԴ-ի գործողությունների հետ։ ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, բանակի գեներալ Ջեյմս Դիկինսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից մշակվող հակաարբանյակային զենքը կարող է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար։
Հայտարարությամբ է հանդես է եկել նաև պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ում խոսքով՝ «չնայած Ռուսաստանի այն հայտարարություններին, թե ինքը դեմ է տիեզերական տարածությունում զենքի տեղակայմանը, սակայն պատրաստ է սպառնալիքի տակ դնել տիեզերքում երկարժամկետ կայունությունն ու անխոհեմ գործողություններով և անպատասխանատու վարքով ռիսկի ենթարկել բոլոր երկրների կողմից անցկացվող հետազոտություններն ու տիեզերքի յուրացումը»։
Պետքարտուղարը կոչ է արել բոլոր տիեզերական տերություններին միավորվել և պատասխանել Ռուսաստանին՝ այդ գործողությունների համար։
Ինչպես հայտնի է, «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը երեքշաբթի հանդիպում կանցկացնի Մոսկվա ժամանած NASA-ի ներկայացուցիչների հետ։ Այժմ օրակարգում ներառված է ՄՏԿ-ին տիեզերական աղբի մոտենալու հարցը։
Տեխնոլոգիաներ
Microsoft-ը կփոխի «մահվան կապույտ էկրանի» գույնը

Microsoft-ը կփոխի Windows 11-ի «մահվան կապույտ էկրանի» գույնը: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Նոր օպերացիոն համակարգում կրիտիկական սխալի մասին էկրանին հայտնվող ֆոնը կվերածվի սևի: Այսպիսով, էկրանների գույները նույնն են լինելու, երբ միացնեք և անջատեք համակարգիչը: Նորամուծությունը հասանելի է Windows 11-ի բետա տարբերակում:
Լրագրողները նշել են, որ սա առաջին խոշոր փոփոխությունն է 2016 թվականից ի վեր, երբ սխալի մասին հաղորդագրության հետ մեկտեղ էկրանին ավելացվել է QR կոդ:
Տեխնոլոգիաներ
«Ֆեյսբուք»-ն ուժեղացնում է փաստերի ստուգումը հայերեն բովանդակության նկատմամբ

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է գործընկերությունը «FactCheck Georgia» փաստերի ստուգման անկախ հարթակի հետ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հայերենով ստեղծված կեղծ բովանդակության տարածումը կանխելու նպատակով:
Վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված է անկողմնակալ մարմնի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, առաջիկա երկու ամիսներին՝ հունիս-հուլիսին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:
«Ֆեյսբուքի» փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, ովքեր իրականացնում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակության ստուգում: Այս գործընկերները կարևոր դեր են կատարում տարածվող ապատեղեկատվության բացահայտման գործում: Երբ փաստերի ստուգողը տեղեկատվությունը որակում է որպես կեղծ, «Ֆեյսբուքը» նախազգուշական նշան է կցում բովանդակությանը և նշանակալիորեն նվազեցնում դրա տարածումը: Հաճախակի կեղծ լուրեր շրջանառող, էջերի ու դոմեյնների բովանդակության տարածումը ևս կկրճատվի և նրանք կզրկվեն գովազդի և մոնետիզացիայի հնարավորությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ և, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, որոշել են ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաև Հայաստանում:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել համագործակցությունը «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելու նաև Հայաստանում: Մինչ այս հայտարարությունը, մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ, որոնք վերլուծել էինք փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ: Հայաստանյան գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) առանցքային աշխատանքը կօգնի մեզ նվազեցնել հայերենով ապատեղեկատվության տարածումը մեր հարթակներում»,- ասել է «Ֆեյսբուքի» Ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Սոֆի Այերսը:
«Ֆեյսբուքն» ունի ապատեղեկատվության դեմ պայքարի երեք փուլանի ռազմավարություն: Առաջին՝ տեղեկացնել մարդկանց՝ տալով նրանց ավելի շատ տեղեկատվություն այն հրապարակումների մասին, որոնք նրանք տեսնում են: Երկրորդ՝ նվազեցնել կեղծ լուրերի և ոչ հավաստի բովանդակության տեսանելիությունը, և երրորդ՝ ջնջել բովանդակությունը, որը դեմ է «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» Համայնքի ստանդարտներին ու գովազդային քաղաքականությանը:
Այս ռազմավարությունը հատկապես կարևոր է առողջապահական ուղղվածության ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում: Համավարակի առաջին օրերից սկսած՝ «Ֆեյսբուքը» ջնջել է ավելի քան 18 միլիոն միավոր բովանդակություն, որոնք դեմ են եղել COVID-19-ի առնչությամբ «Ֆեյսբուքի» որդեգրած կանոններին և պարունակել են պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն:
Փաստերի ստուգման ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Փաստերի ստուգման միջազգային ցանցի մասին՝ այստեղ, իսկ կառույցի Սկզբունքների կանոնագրքի մասին՝ այստեղ:
Բլոգ
Հաքերները գողացել են Air India-ի 4,5 միլիոն հաճախորդների անձնական տվյալները

Հնդկական խոշորագույն Air India ավիաընկերությունը հայտարարել է հաքերային զանգվածային հարձակման մասին, որի արդյունքում հարձակվողները մուտք են գործել 4.5 միլիոն հաճախորդների անձնական տվյալներ ամբողջ աշխարհում:
«Խախտումը վերաբերել է 2011 թ. օգոստոսի 26-ից մինչև 2021 թ. փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցված անձնական տվյալներին, որոնք առնչվել են անունին, ծննդյան ամսաթվին, կոնտակտային տվյալներին, անձնագրային տեղեկատվությանը, տոմսերի տեղեկատվությանը, կրեդիտ քարտերին»,-նշված է ընկերության կայքում:
Տեխնոլոգիաներ
Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

Հունիսին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»–ի հետ զրույցում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
«Ուսումնական ծրագիրը, որով դասընթացներն անցկացվելու են, մենք վերամշակել ենք և ավելի ժամանակակից դարձրել, սարքավորումներն էլ ենք թարմացրել։ Արդեն 12 խմբավար ենք վերապատրաստել»,- ասել է նա։
Նրա խոսքով`բսարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ պահանջներին, ավելի մեծ խմբաքանակ կներկրեն. նախատեսում են առաջիկա 3 ամիսներին ևս 7-8 նմանատիպ լաբորատորիա բացել։
«Արմաթ» լաբորատորիաները հիմնականում բացվելու են Հայաստանի մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, բայց դրանք հասանելի են լինելու նաև մոտակա համայնքների սաների համար»,- նշել է Քասարջյանը։
Ծրագրի առաջին 8 լաբորատորիաները բացվելու են մասնավոր հատվածի` Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի, տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից տրամադրված նվիրատվությունների շնորհիվ։ Ծրագրի հեղինակներն այժմ կառավարության հետ քննարկում են մնացած լաբորատորիաների բացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։
Նշենք, որ «Արմաթ» դպրոցական լաբորատորիաները Հայաստանում բացվել են 2011 թվականից` Միության և ոլորտային ձեռնարկությունների աջակցությամբ։ Լաբորատորիաներում դասավանդվում են ծրագրավորման, ինչպես նաև ինժեներիայի (ռոբոտաշինության, պլաստմասայի, փայտի ու մտեաղի մշակման) հիմունքներ։ Այժմ գործում են արդեն մի քնաի հարյուր այդպիսի լաբորատորիա` ՀՀ–ում, Արցախում ու Ջավախքում։ Միջազգային համագործակցության շրջանակում ծրագիրը գործում է նաև Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։
Տեխնոլոգիաներ
Որ #android հավելվածներով կարելի է պատրաստել հետաքրքիր #տեսանյութեր
Տեխնոլոգիաներ
Թուրքական բանակը սեփական արտադրության նոր հրթիռային համակարգեր կստանա

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության համազարկային կրակի հրթիռային համակարգը, որը պատրաստ է երկրի զինված ուժերի կողմից օգտագործման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
107 մմ հարվածային համակարգը մշակվել է առաջատար թուրքական հրթիռային Roketsan ընկերության և տեղական MKEK պաշտպանական ընկերության կողմից: Այն հիմնված է Vuran բազմակողմանի զրահամեքենայի վրա, որն արտադրում է թուրքական BMC Otomotiv ընկերությունը:
«Մեր պաշտպանական արդյունաբերությունը համախմբում է իր հնարավորությունները և առաջարկում լուծումներ թուրք զինվորականների համար դաշտային պայմաններում»,-նշել է Դեմիրը:
Նա նշել է, որ համակարգը մեկ համազարկով կարղ է արձակել 12 հրթիռ:
Տեխնոլոգիաներ
Անկառավարելի դարձած հրթիռը տիեզերքից կընկնի երկրի վրա․ տեղորոշումը պարզ չէ

Իտալացի աստղագետների Virtual Telescope Project նախագիծի կայքում հրապարակվել է Չինաստանի կողմից արձակված և այժմ անկառավարելի դարձած Long March 5B կոչվող հրթիռի առաջին լուսանկարը։
Լուսանկարն արվելու պահին հրթիռը եղել է 700 կիլոմետր բարձրության վրա։ 18 տոննա կշռող հրթիռի երկարությունը 30, իսկ լայնությունը 5 մետր է։ Այն շարժվում է վայրկյանում 6,4 կիլոմետր արագությամբ և Երկրի շուրջ մեկ պտույտ կատարում երկու ժամից էլ պակաս ժամանակահատվածում:
Ենթադրվում է, որ հրթիռը մեր մոլորակի վրա կընկնի շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, սակայն տեղորոշում կատարել հնարավոր չէ։
ԱՄՆ-ի կառավարությունը նախազգուշացրել է հնարավոր վնասների մասին։ Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, պնդել է, որ հրթիռի մեծ մասը մթնոլորտում այրվելու է և այն դժվար, թե վնաս հասցնի Երկրին։
- Ժամանց12 months ago
Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին
- Պատահարներ1 year ago
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
- Ժամանց1 year ago
Դիմավորեք մեր ընտանիքի նոր անդամին. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել
- Տնտեսություն1 year ago
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում․ որքանո՞վ է սա հնարավոր
- Uncategorized1 year ago
Դոգի սկանդալային եթերը. ում հետ է գրկախառնվել Աշոտ Փաշինյանը
- Քաղաքականություն1 year ago
Թշնամու ջոկատը պետք է փոխանակվի մեր գերիների հետ․ բանակցությունները սրա շուրջ պետք է ընթանան
- Բլոգ1 year ago
Ահա թե ով էր, ճանապա՛րհ բացել՝ ադրբեջանցիների համար դեպի Շուշիի մատույցներ
- Բլոգ1 year ago
Ով էր առևանգել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի մորը. բացահայտումներ
- Բլոգ12 months ago
Ինչպես գրավել ու կործանել Հայաստանը
- Բլոգ1 year ago
Շուշին ազատագրելը 10 օրվա հարց է, այն ռազմականապես խոցելի վիճակում է